2021 Քաբուլի Անկում

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը գրավվել է 2021 թվականի օգոստոսի 15-ին թալիբների հարձակման արդյունքում։ Գրավումը տեղի է ունեցել նախագահ Աշրաֆ Հանիի ՝ երկրից փախչելուց և նախագահական պալատից հեռանալուց ժամեր անց։ Աֆղանստանի տարածաշրջանային մայրաքաղաքների մեծ մասը հայտնվել է թալիբների վերահսկողության տակ, երբ ԱՄՆ-ն սկսել է իր զորքերը դուրս բերել, ինչը պետք է ավարտվեր մինչև 2021 թվականի սեպտեմբերի կեսերը։

2021 Քաբուլի Անկում
Քաբուլի անկում
2021 Քաբուլի Անկում
Թվականօգոստոսի 15, 2021
Մասն էԱֆղանստանի պատերազմ (2015)
ՎայրՔաբուլ
ԱրդյունքԹալիբանի հաղթանակ
  • Նախագահ Աշրաֆ Հանիին փախել է Տաջիկստան։
  • Թալիբները ներխուժել են Քաբուլ, սկսել բանակցություններ իշխանության խաղաղ փոխանցման մասին։
  • Աֆղանստանի Իսլամական Հանրապետության կազմաքանդվել է
  • Թալիբները վերակազմավորում են Աֆղանստանի իսլամական էմիրությունը։
  • Պաշտոնյաների փախել են Հնդկաստան, Պակիստան, Տաջիկստան և Ուզբեկստան։
Հակառակորդներ
Աֆղանստան Աֆղանստան
  • Թալիբան շարժում
Աֆղանստան Աֆղանստան
Ոչ ռազմական օգնություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Հրամանատարներ
Հայբաթուլա Ախունդզադա
Աբդուլ Գանի Բարադար
Սուահիլ Շահին
Աշրաֆ Հանի (արտաքսված)
Կողմերի ուժեր
անհայտԱֆղանստանի Իսլամական Հանրապետության զինված ուժեր
  • Աֆղանստանի ազգային բանակ
    • 201-րդ կորպուս
    • 111-րդ դիվիզիոն
  • Ռազմական կորուստներ

    Լարված բանակցությունները շարունակվում են թալիբների պատվիրակության և աֆղան պաշտոնյաների միջև, թեև դժվար թե դրանք այլ արդյունքի հանգեցնեն, քան կառավարության անվերապահ հանձնումը։ Թալիբները պահանջել են իշխանության խաղաղ փոխանցում, իսկ Աֆղանստանի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ենթարկվել դրան։ Այնուամենայնիվ, Աֆղանստանի Իսլամական Հանրապետության կառավարությունը պահանջել է իշխանությունը փոխանցել անցումային կառավարությանը, մինչդեռ թալիբները ցանկանում են իշխանության ամբողջական փոխանցում։ ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են իրենց ներկայությունը Քաբուլում։

    Նախապայմաններ

    2021 թվականի մայիսի 1-ին՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի մեծ մասի դուրսբերմանը զուգընթաց «Թալիբան» շարժման զինյալներն իրենց դաշնակիցների հետ լայնածավալ հարձակում են սկսել։ Ամբողջ երկրում արագ պարտություն կրելուց հետո Աֆղանստանի ազգային բանակը քաոսի մեջ է հայտնվել։ Օգոստոսի կեսերին միայն երկու ստորաբաժանումներ են մնացել մարտական պատրաստության մեջ՝ 201-րդ կորպուսը և 111-րդ դիվիզիոնը, որոնք տեղակայված է Քաբուլում։ Աֆղանստանի մայրաքաղաքը շրջափակվել է այն բանից հետո, երբ թալիբների ուժերը գրավել են Մեհթարլան, Շարանան, Գարդեզը, Ասադաբադը և այլ քաղաքներ, ինչպես նաև երկրի արևելյան տարածքները։ Քաղաքի անկմանը նախորդող օրերին Քաբուլում իրավիճակի կանխատեսումները կտրուկ վատացել են։ Օգոստոսի սկզբին ԱՄՆ պաշտոնյաների կանխատեսումով Քաբուլը կարող է դիմանալ մի քանի ամիս, սակայն գրավմանը նախորդող շաբաթը ավելի մռայլ կանխատեսումներ է բերել։ Թալիբների Քաբուլ հասնելուց հինգ օր առաջ սպասումները ավելի հոռետեսական են դարձել, և վերլուծությունը ցույց է տվել, որ մայրաքաղաքը կդիմանա «30-ից 90 օր», իսկ վերջին երկու օրերին պաշտոնյաները ակնկալում էին, որ քաղաքը կընկնի մեկ շաբաթվա ընթացքում։

    Տարհանում, մարտեր և բանակցություններ

    Հերաթի անկումից հետո, օգոստոսի 12-ին, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայտարարել են Քաբուլի օդանավակայանում համապատասխանաբար 3000 և 600 զինծառայողների տեղակայման մասին, որ ապահովեն իրենց քաղաքացիների, դեսպանատան աշխատակիցների և աֆղան քաղաքացիական անձանց տարհանումը, որոնք աշխատում էին կոալիցիոն ուժերի հետ երկրից դուրս։

    Օգոստոսի 15 -ին թալիբների հրամանատարները պաշտոնապես հրամայել են իրենց ուժերին դադարեցնել առաջխաղացումը՝ հայտարարելով, որ իրենք ուժով չեն վերցնի Քաբուլը։ Չնայած այս հրամանին ապստամբներն արդեն մտել էին քաղաք։ Քաբուլի բնակիչները հայտնել են, որ «Թալիբան» շարժման մարտիկները մտել են քաղաքային տարածքներ՝ չնայած իրենց առաջնորդների պաշտոնական հայտարարություններին։ Մի քանի բախումներից հետո ապստամբները գրավել են Պուլի-Չարխի բանտը և ազատ են արձակել բոլոր բանտարկյալներին, ներառյալ գերեվարված ԻԼԻՊ-ի և Ալ-Կաիդայի գրոհայիններին։ Թալիբան գրոհայինները բարձրացրել են իրենց դրոշը քաղաքի մի քանի թաղամասերում և որոշ ոստիկանների ստիպել են հանձնել զենքերը։ Թալիբները նաև գրավել են Բագրամի ավիաբազան և Փարվանի կալանավայրը, որտեղ տեղակայված էին 5000 բանտարկյալներ։

    Մայրաքաղաքի վրա թալիբների հարձակման ժամանակ ամերիկյան ռազմական CH-47 և UH-60, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի CH-46 ուղղաթիռները վայրէջք են կատարել Քաբուլում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ տարհանման համար։ Հաղորդվում է, որ դիվանագետներին կարգադրվել է ոչնչացնել բոլոր գաղտնի փաստաթղթերը։ Խուճապ է տարածվել քաղաքի խաղաղ բնակիչների շրջանում, և շատերը շտապել են իրենց տներ կամ օդանավակայան, որը մնացել է կառավարության վերահսկողության տակ։ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ տարհանման է ուղարկում A400M ինքնաթիռը դեսանտային զորախմբով։ Գերմանիայի կառավարությունը նաև հայտարարել է, որ իրավիճակի հրատապության պատճառով խորհրդարանի անհրաժեշտ հաստատումը կպահանջի տարհանման ավարտից հետո։

    Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ իր կառավարությունը բավարարել է Ամերիկայի խնդրանքը՝ տարհանվածների համար տարանցիկ հանգույց դառնալու համար։ Հաղորդվում է, որ Իտալիայի կառավարությունը իր դեսպանատան աշխատակիցներին, ինչպես նաև աֆղանստանցի 30 աշխատակիցների ընտանիքներին տեղափոխել է Քաբուլի օդանավակայան՝ կարաբինյերների հսկողությամբ, որպեսզի պատրաստվեն տարհանմանը։

    Հաղորդվում էր, որ Հնդկաստանի կառավարությունը պատրաստել էր C-17 ինքնաթիռը՝ հնդկական դիվանագիտական անձնակազմին տարհանելու համար, սակայն ակնկալում էր, որ Թալիբանը ավելի երկար ժամանակ կպահանջի Քաբուլը գրավելու համար։

    Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին որոշել է հրաժարվել իշխանությունից, և կձևավորվի ժամանակավոր կառավարություն՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների գլխավորությամբ։ Այս հայտարարությունից հետո մարտերը հանդարտվել են։ Նաև հաղորդվել է, որ առավոտյան ժամը 11:17-ին Թալիբանի բանակցողները ժամանել են նախագահական պալատ՝ իշխանության փոխանցումը սկսելու համար։ Չնայած բանակցությունները լարված են եղել, կառավարությունը հայտարարել է ապստամբներին խաղաղ ճանապարհով Քաբուլը հանձնելու պատրաստակամության մասին և խաղաղ բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել։

    Ծանոթագրություններ

    Tags:

    2021ԱՄՆԱշրաֆ ՀանիԱֆղանստանԹալիբանՕգոստոսի 15

    🔥 Trending searches on Wiki Հայերեն:

    Մարս (մոլորակ)ՖուտբոլՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԷլեկտրական հոսանքՍուրճԱվշային հանգույցների բորբոքումՀակաբիոտիկներԲրոնխաբորբՎայոց ձորի մարզՄարդու գլխուղեղՀրանտ ՄաթևոսյանՀակոբ ՊարոնյանԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականԽաղողԱրամ ԽաչատրյանԱղավնիներՎարազդատ ՀարոյանՍևանա լիճԼոպերամիդՉինական մեծ պարիսպԻսպանիաԱրտաշատՀին ՀռոմՏեղեկատվական տեխնոլոգիաներՊատմություն Հայոց (Խորենացի)Հայերեն հայհոյախոսությունԺենգյալով հացՀայկական կինոԿիստաՍիֆիլիսԲյուզանդական կայսրությունՓարիզԱլպիական մանուշակՀայկական իժՀաղպատի վանական համալիրԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՍասնա ծռերԼոգիստիկաԱռաջին համաշխարհային պատերազմՀոգնակի թիվՄադամ ԲատերֆլայՖիմոզՀայաստանի թռչունների ցանկՊելեՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՍարդարապատի հերոսամարտՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամՄայիսյան հերոսամարտերԼեհաստանՎահե ՇահվերդյանԴՆԹՍիերա ԲրավոՎլադիմիր ԳասպարյանԵրվանդ ԱզատյանԱրջերԱղասի ԱյվազյանՈւղիղ խնդիրՀամո ՍահյանՀայոց ցեղասպանությունԿիրխհոֆի կանոններՖրեդերիկ ԲանտինգԿանադաՊաղեստինԱտոմԱուտիզմՄիացյալ ԹագավորությունՁկներՂանձիլԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՀամախառն ներքին արդյունքԱվարայրի ճակատամարտՍեքսիզմԽաչատուր ԱբովյանԴերբայական դարձված🡆 More