Վահան Կոստանյան

Վահան Ալեքսանի Կոստանյան (դեկտեմբերի 1, 1994(1994-12-01)), Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Վահան Կոստանյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1994(1994-12-01) (29 տարեկան)
ԱշխատավայրՀՀ ԱԳՆ

Աշխատանքային գործունեություն

2018 թվականին Վահան Կոստանյանը մի քանի ամիս զբաղեցրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Նույն թվականի հուլիսի 3-ին իր դիմումի համաձայն ազատվել այդ պաշտոնից, իսկ օգոստոսի 14-ին նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ։

2020 թվականի հունիսի 19-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Վահան Կոստանյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնում։

2023 թվականի հունվարի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Քննադատություն

Վահան Կոստանյանը քննադատության է արժանացել իր որոշ հրապարակումների համար։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական աշխատած ժամանակ Վահան Կոստանյանը մեկնաբանելով 2019 թվականի հոկտեմբերի 1-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունի այցը Արցախ, լուսանկար էր տեղադրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի բակից, որը վերնագրել էր՝ «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»։ Մեկ տարի անց իր ներկայացրած քաղաքական ուժի առաջնորդը պատերազմի արդյունքում ստորագրեց համաձայնագիր, որով Արցախի Հանրապետության զգալի տարածքներ հանձվեց Ադրբեջանին։ Հանրությունը քննադատաբար արձագանքեց Վահան Կոստանյանի նախկինում արված այդ գրառմանը։

Զինվորական ծառայություն

Քննադատության է արժանացել նաև պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու պատճառով։

2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ Վահան Կոստանյանին ընձեռնվեց 3 տարով ակադեմիական տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, որից հետո նա նշանակվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, և հետո՝ ԱԺ նախագահի խորհրդական։ Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Ազգային ժողովում նույնպես գիտությամբ կզբաղվի և եթե սահմանված ժամկետում չպաշտպանի թեկնածուական ատենախոսությունը, անպայման բանակ կգնա։

2021 թվականի ապրիլի 16-ին, տարկետման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ, Վահան Կոստանյանն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն արդեն հիվանդության պատճառով՝ 54 հոդվածի «բ» կետով, որից հետո մայիսին իր դիմումի համաձայն նա ազատվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից։ Թեմային ԱԺ նիստում անդրադարձել է նաև պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ընտանիք

Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ


Tags:

Վահան Կոստանյան Աշխատանքային գործունեությունՎահան Կոստանյան ՔննադատությունՎահան Կոստանյան ԸնտանիքՎահան Կոստանյան ԾանոթագրություններՎահան Կոստանյան1994Դեկտեմբերի 1Հայաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎահանագեղձԿիլիկիայի հայկական թագավորությունՀրանտ ՄաթևոսյանՆշիկաբորբԶոլի ԱդոկԵրիկամաքարային հիվանդությունԲաժանարարների աղյուսակԿոտայքի մարզԱլեքսանդր ՇիրվանզադեՖայլ (այլ կիրառումներ)ՈրոտանԱդանայի կոտորածՄուսա լեռան քառասուն օրը (ֆիլմ)Զինվորական կոչումներԱվրորայի լուսաբացըՆախադաշտանային համախտանիշՄետաղԱնդրեյ ԲիտովՏաթևի վանքԳևորգ ՄկրտչյանՔամիՍողոմոն ԹեհլիրյանԻսրայելՕսմանյան կայսրությունՍննդային շղթաԴանթեական առասպելՍայաթ-ՆովաՄիզուղիների ինֆեկցիաներԿարսի պայմանագիրՁայնավորներՌեջեփ Թայիփ ԷրդողանԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկԿռունկ (երգ)Մարդու գլխուղեղԹաթուլ ԿրպեյանՌափայել ՊատկանյանՎիքիպեդիաՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԻբուպրոֆենՄիավորված ազգերի կազմակերպությունՀայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)Երկաթ պակասորդային սակավարյունությունԱբդուլ Համիդ IIԲացառական հոլովԱնիՀոգեբանական մանիպուլյացիաՆեպտունՄակդիրՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԵրկրաշարժՕրգազմԳարեգին Ա ՔեսաբցիՀանգման խնդիրՎիտամինԿառլես ՊուչդեմոնԱնալ սեքսՎերք Հայաստանի (վեպ)Հայկական բանակ (1918-1920)Կրծքավանդակի ցավԱպրիլի 25ԹռչնագիրԹալեաթ փաշաԿանադաՀովհաննես ՇիրազՄանկական և պատանեկան հանրագիտարաններԱվստրալիաԼեոնիդ ԵնգիբարյանՄովսես ԽորենացիՀատկացուցիչԼևոն ԱրոնյանՔաղցկեղՔրիստոնեություն🡆 More