Ռոբերտո Կավալի

Ռոբերտո Կավալի (նոյեմբերի 15, 1940(1940-11-15), Ֆլորենցիա, Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն - ապրիլի 12, 2024(2024-04-12), Ֆլորենցիա, Իտալիա), նորաձևության իտալացի դիզայներ։ Նա հայտնի է իր էկզոտիկ պատկերներով և ավազի տեսք ունեցող ջինսերով։

Ռոբերտո Կավալի
իտալ.՝ Roberto Cavalli
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1940(1940-11-15)[…]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն
Մահացել էապրիլի 12, 2024(2024-04-12) (83 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա
ՔաղաքացիությունՌոբերտո Կավալի Իտալիա
Մասնագիտություննորաձևության դիզայներ և գործարար
Ռոբերտո Կավալի Roberto Cavalli Վիքիպահեստում

Կենսագրություն

Կավալին ծնվել է Ֆլորենցիայում, Տոսկանա (Իտալիա)։ Նրա պապիկը՝ Ջուզեպե Ռոսին, եղել է Մաքիայոլիի շարժման անդամ, ում աշխատանքը ցուցադրված է Ուֆֆիցի պատկերասրահում։ Սովորելով տեղական արվեստի համալսարանում, նա նաև տպագրում էր որոշ ծաղիկների պատկերներ բրդյա կտորների վրա, որը գրավում էր գուլպաներ արտադրող գործարաններին։

1979 թվականին նա հայտնաբերեց կաշվի վրա տպագրության համակարգը և սկսեց զբաղվել դրանով։ Նա ցուցադրեց իր ստեղծածները Փարիզում և միանգամից արժանացավ Հերմեսի և Պիեր Կարդենի գովասանքներին։ 32 տարեկան հասակում Կավալին անցկացրեց իր համանուն հավաքածուն Փարիզի Prêt-à-Porter դահլիճում։ Այդ հավաքածուն նաև ցուցադրվեց Պիտտիում։ Արժանանալով բազում դրական գնահատականների նա 1972 թվականին ստեղծում է իր առաջին խանութը Ֆրանսիայում։

1980 թվականին Կավալին ամուսնացավ Եվա Դուրինգերի հետ։ 1994 թվականին Միլանում նա ցուցադրեց իր՝ ավազի տեսք ունեցող հայտնի ջինսերը։ Նույն թվականի դեկտեմբերին նա ստեղծեց բուտիկներ Սուրբ Բարդուղիմեոսի կղզում։ Իր հիմնական խանութներից բացի նա ունի նաև այլ գիծ՝ Just Cavalli–ն, որը արտադրում է տղամարդու և կանացի հագուստներ, աքսեսուարներ, կոսմետիկա, ժամացույցներ, ներքանազգեստներ և լողազգեստներ։ 2002 թվականին նա ստեղծեց իր առաջին սրճարան–խանութը Ֆլորենցիայում, պատկերազարդելով այն իր ստեղծած կենդանիների պատկերներով։ Նույն տարում նա ստեղծեց ևս մեկ սրճարան և բուտիկ Միլանում։

Ռոբերտո Կավալին Միսս Տիեզերք 1977–ի ժյուրիի անդամ էր, որտեղ մասնակցում էր նրա ապագա կինը (Եվա Դուրինգեր), ով ներկայացրեց Ավստրիան և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

2011 թվականին նրա հավաքածուն ցուցադրվեց The Brandery նորաձևության շոուի ժամանակ Բարսելոնայում։

Կավալին ունի հինգ երեխա՝ երկուսը առաջին, իսկ երեքը երկրորդ ամուսնությունից։

2013 թվականի հունիսի 18–ին նա ստացավ Պատվավոր Վարպետի դիպլոմ Domus Academy–ի կողմից Միլանում։

Քննադատություններ

2004 թվականին Կավալիին քննատադել էին հնդիկները՝ իրենց հնդու աստվածուհուներին պատկերելու իր հագուստների վրա։ Նա ներողություն խնդրեց նրանցից և անմիջապես հեռացրեց պատկերները։

Maktab Tarighat Oveyssi Shahmaghsoudi իսլամական սուֆիզմի դպրոցը մեղադրեց Կավալիին իրենց «սուրբ խորհրդանշանը» կրկնօրինակելու և իր Just Cavalli բրենդի համար օգտագործելու համար։ Նրանք դիմեցին Office for Harmonization in the Internal Market–ին, սակայն այն ճանաչեց դատը անվավեր, որովհետև այդ երկու լոգոները իրականում իրար հետ չէին շփոթվում և չէին ներկայացնում որևէ նմանություն."։ Այնուամենայնիվ, դպրոցի սաները չդադարեցին իրենց բողոքի ակցիան։

Ռոբերտո Կավալիի դիզայնները

Ծանոթագրություններ

Ռոբերտո Կավալի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտո Կավալի» հոդվածին։

Tags:

Ռոբերտո Կավալի ԿենսագրությունՌոբերտո Կավալի ՔննադատություններՌոբերտո Կավալի ի դիզայններըՌոբերտո Կավալի ԾանոթագրություններՌոբերտո Կավալի19402024d:Q352539Ապրիլի 12ԻտալիաԻտալիայի թագավորությունՆոյեմբերի 15ՖլորենցիաՖլորենցիա (գավառ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Այրին (նորավեպ)Երկաթ պակասորդային սակավարյունությունԵրևանի պետական համալսարանԳրիգոր ՆարեկացիՎանի թագավորությունՔառակուսի մետրՆերարգանդային պարույրՄիքելանջելոԴեն ՍյաոպինՄարտԶևսԱրագիլներԿելվինԿենսոլորտՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԽոր ՎիրապՀայաստանի Հանրապետության բնակչությունBBC WorldwideՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԿոկորդի քաղցկեղԲարորակ ուռուցքներՎաղարշապատԲջիջՍերժ ՍարգսյանԹվական անունՊատմություն Հայոց (Խորենացի)Ալցհայմերի հիվանդությունՄայրցամաքՀայաստանի ամերիկյան համալսարանԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՊապ թագավորՓիղՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԳեղարդՀոգեբանական մանիպուլյացիաՎերաբերական (խոսքի մաս)ԵռանկյունԵրևանի վարչական բաժանումՁվարանների պոլիկիստոզ համախտանիշԷկոհամակարգՕլիմպիական սպորտաձևերՐաֆֆիՔրեական ֆիլմՋուրԱրարատի մարզԱնաստասիա ՏատարևաՀայաստանի ՍահմանադրությունՀայկական հարցԱրտիստը (Շիրվանզադե)Վահան ՏերյանՊետությունԱբեղախոտՎինսենթ վան ԳոգԼյարդի հիվանդություններՀունական դիցաբանությունՉեխիաՔառօրյա պատերազմՄողեսներՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՄԻԱՎ/ՁԻԱՀՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքՖարինգիտՏնտեսական աճՕլիմպիական խաղերԱսկարիդոզՀայաստանի զինանշանԿորած մոլորվածը ՀայաստանումՍիֆիլիսՀեմանգիոմաԲերանաբորբԶինվորական կոչումներԴաունի համախտանիշԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՀյուսիսային ԿորեաՈւկրաինաՇվեդիաԱնդրանիկ ՕզանյանԿանոնավոր եռանկյուն🡆 More