Պրոստագլանդին E1: քիմիական միացություն

Պրոստագլանդին E1 (PGE1), հայտնի որպես ալպրոստադիլ, բնության մեջ հանդիպող պրոսագլանդին, որն օգտագործվում է որպես դեղորայք։ Բնածին սրտի արատով երեխաների մոտ այն օգտագործում են դանդաղ ներերակային ներարկման եղանակով Բոտալյան ծորանը բացելու համար,մինչև վիրահատությունը։ Առնանդամի մեջ ներարկելը կամ միզուղիներ տեղադրումը օգտագործվում է էրեկտիլ դիսֆունկցիան բուժելու համար։

Պրոստագլանդին E1
Պրոստագլանդին E1: Բժշկական կիրառում, Կենսասինթեզ, Այլ տարբերակներ
Քիմիական բանաձևC₂₀H₃₄O₅
Մոլային զանգված5,9E−25 կիլոգրամ գ/մոլ
Դասակարգում
CAS համար745-65-3
PubChem5280723
EINECS համար212-017-2
SMILESCCCCCC(C=CC1C(CC(=O)C1CCCCCCC(=O)O)O)O
ЕС212-017-2
ChEBI4444306
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Երեխաների մոտ օգտագործումից հետո առաջացած ընդհանուր կողմնակի ազդեցություններն են շնչառության քչացումը, ջերմության բարձրացում և թերճնշում։ Էրեկտիլ դիսֆունկցիայի ժամանակ օգտագործումից առաջացած կողմնակի ազդեցություններն են առնանդամում ցավը, ներարկման տեղից արյունահոսությունը և երկար էրեկցիան։Պրոստագլանդին E1 դասվում է անոթալայնիչների շարքին։ Սրա մեխանիզմի հիմքում ընկած է հարթ մկանների թուլացումը։

Պրոստագլանդին E1-ը ստացվել է 1957 թվականին, իսկ բժշկական կիրառում է ստացել ԱՄՆ-ում 1981 թվականին։ Այն մտնում է ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցանկում, որպես առողջապահության մեջ օգտագործվող ամենաէֆեկտիվ և անվնաս դեղերից մեկը։ Միացյալ թագավորությունում ազգային առողջապահական կենտրոնի համար դոզան արժենում է 75 ֆունտ։ չԱՄՆ-ում այն արժենում է 100-200 դոլար։ Այնուամենայնիվ երեխաների մոտ պրոստագլանդին E2 ազդում է այնպես ինչպես պրոստագլանդին E1-ը, սակայն ավելի էժան է։

Բժշկական կիրառում

Բաց Բոտալյան ծորան

Ալպրոստադիլը նորածինների մոտ օգտագործվում է Բոտալյան ծորանը բաց պահելու համար։ Սա առաջին հերթին օգտակար է, երբ կա զակերակային ծորանի փակման վտանգ՝ սրտի ծորան-կախյալ բնածին արատներով երեխաների մոտ, ներառյալ ցիանոզային ախտահարումները (օրինակ՝ հիպոպլաստիկ ձախ սրտի համախտանիշ, թոքային զարկերակի ատրեզիա/ստենոզ, եռափեղկ փականի ատրեզիա/ստենոզ) և գունատ ախտահարումները (օրինակ՝ աորտայի կոարկտացիա, աորտայի ծայրահեղ ստենոզ և ընդհատված աորտայի աղեղ)։

Սեռական դիսֆունկցիա

Ալպրոստադիլը ԱՄՆ-ում վաճառվում է միզուկային մոմիկների և ներարկման ձևով։ Մոմիկների վաճառքային անվանումը Muse է։Ներարկման եղանակովինը Edex և Caverject։ Muse-ը դրվում է միզուկում էրեկցիայից 10ր առաջ։ Edex-ը և Caverject-ը համեմատաբար ավելի արագ են ազդում, սակայն դրա փոխարեն ներարկվում է առնանդամի խոռոջավոր կառուցվածքի մեջ։

Ալպրոստադիլը հասանելի է ջեներիկ տարբերակով։ Հիմնական ծախսերը կապված են նրա հետ, որ այն պատրաստվում է դեղատանը և տեղափոխումը կարող է դժվարություններ առաջացնել։ Տարբեր համակցված դեղերից, օրինակ՝ բիմիքսը և տրիմիքսը, կարող են պարունակել պապավերին և/կամ ֆենտոլամին։ Տիպիկ խառնուրդը պարունակում է 30 մգ պապավերին, 2 մգ ֆենտոլամին և 30 մկգ ալպրոստադիլ։ Որպես ջեներիկ այն ավելի էժան է քան փաթեթավորված ներարկման տարբերակը։ Վերջինս նախապես խառնված է և պետք է պահվի սառնարանում և օգտագործողը պետք է ներարկչի մեջ անցկացնի համապատասխան քանակով։

Վերջերս այս միացությունը դարձավ հեշտ հասանելի տեղային օգտագործման կրեմի տեսքով՝ Vitaros անվանումով։ Takeda UK Ltd կազմակերպության շնորհիվ ներկայումս այն հասանելի է եվրոպայում և պարունակում է 200 կամ 300 մկգ ալպրոստադիլ 100 մգ կրեմում, որը ուղղակիորեն ներմուծվում է անմիջապպես միզուկի մեջ, նախապես լիցքավորված ներարկման սարքով։ Սարքի ծայրը մտցնում են միզուկի բացվածքով և կրեմը ներարկում այնտեղ։ Կլինիկական փորձերը 3000-ից ավելի տղամարդկանց մոտ դրական արդյունք էին ցույց տվել և ինչպես ասում են այլ պրեպարատների հետ համեմատած սեռական դիսֆունկցիայի բուժման համար սրանք կարող են օգտագործել դիաբետով տառապող, սրտի խնդիրներ ունեցող և պրոստատէկտոմիայի ենթարկված տղամարդիկ։ Այն չունի հստակ փոխազդեցություն սննդի, ալկոհոլի կամ այլ դեղերի հետ, որը նրան դարձնում է ավելի անվտանգ քան բուժման այլ մեթոդներ, որոնք պարունակում են ալպրոստադիլ։ Այն նույնպես խորհուրդ է տրվում պահել ցածր ջերմաստիճանում ինչպես բիմիքսը և տրիմիքսը։

Վերջույթների կրիտիկական իշեմիա

Ալպրոստադիլը օգտագործվում է նաև Վերջույթների կրիտիկական իշեմիայի բուժման համար։ Այն ծայրամասային անոթալայնացման միջոցով ուժեղացնում է արյունամատակարարումը 5 րոպեների ընթացքում և անգիոգենեզն է խթանում։

Կոնտրաստ նյութով հարուցված երիկամների ախտահարում

Սրտի անգիոգրաֆիայի կամ մաշկի միջով պսակաձև զարկերակների վրա կատարավող միջամտության ենթարկվող անձանց կանխարգելիչ նպատակով ալպրոստադիլի նշանակումը կարող է նվազեցնել երիկամների վնասման վտանգը (հատկապես կոնտրաստ նյութերով հարուցված երիկամի ախտահարումը)։

Բացասական ազդեցությունները

  • Հակարծակի վնասվածք (միայն Մյուսը)
  • Ապնոէ
  • Արյունահոսություն։
    • ՈՒղեղային
    • Միզուկային
  • Բրադիկարդիա
  • Կանգային սրտային անբավարարություն
  • Սրտի կանգ
  • Երկար ոսկրերի կեղևային շերտի հաստացում
  • Լուծ
  • Դիսեմինացված ներանոթային մակարդում
  • Այտուց
  • Տենդ
  • Շիկնածություն
  • Գերարյունություն
  • Թերճնշում
  • Ներարկման դեղում հեմատոմա
  • Ներարկման տեղում կապտուկ(միայն Կավերջեկտը)
  • Ցավ՝
    • Մեջքի
    • Կոնքային
    • Առնանդամի
    • Ամորձիների (միայն Մյուսը)
    • Միզուկի
  • Երկարացած էրեկցիա
  • Առնանդամի ֆիբրոզ
  • 2-րդ աստիճանի սրտային պաշարում
  • Ցնցումներ
  • Սեպսիս
  • Շոկ
  • Աջ փորոքի զարկերակային կոնի կծկանք
  • Վերփորոքային հաճախասրտություն
  • Հաճախասրտություն
  • Փորոքային ֆիբրիլյացիա
  • Միզարձակման ժամանակ այրոց
  • Արգանդի պատռում

Կենսասինթեզ

Առողջ մարդկանց մոտ պրոստագլանդին E1-ը սինթեզվում է բազալ մակարդակով դիհոմո-γ-լինոլենաթթվից (օմեգա-6 ճարպաթթու), բացառությամբ կորոնար զարկերակային հիվանդությամբ և/կամ գենետիկական խնդիրներով մարդկանց մոտ։

Այլ տարբերակներ

Միզոպրոստոլը պրոստագլանդին E1-ի սինթետիկ անալոգն է, որը օգտագործում են ստամոքսի խոցերի կանխարգելման համար, ինչպես նաև հղիության խթանման և վիժումների ժամանակ։

Ծանոթագրություններ

Պրոստագլանդին E1: Բժշկական կիրառում, Կենսասինթեզ, Այլ տարբերակներ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոստագլանդին E1» հոդվածին։

Tags:

Պրոստագլանդին E1 Բժշկական կիրառումՊրոստագլանդին E1 ԿենսասինթեզՊրոստագլանդին E1 Այլ տարբերակներՊրոստագլանդին E1 ԾանոթագրություններՊրոստագլանդին E1Էրեկտիլ դիսֆունկցիաՄարդու առնանդամՊրոստագլանդիններ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Թալեաթ ՄեհմեդՇաղկապենաբորբԲացականչական նշանԳրիգոր ՆարեկացիՀայկական առածներ և ասացվածքներԱլեքսանդր ՇիրվանզադեԵվրոպական միությունԵռանկյունՇեղանկյունՄարտիրոս ՍարյանՎլադիմիր ԼենինԼիտրԵրկաթԻլհամ ԱլիևԱրտույտների ագարակըԵս և նաԱպրիլի 25ՌուսաստանՀրանտ ՄաթևոսյանՄեծ ՄհերՆիդերլանդներՎարդգես ՍուրենյանցՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՑրված սկլերոզՆախադասության գլխավոր անդամներԽոր ՎիրապՈւղիղ խնդիրՆապոլեոն ԲոնապարտՎահագնՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՀատակումՄեծապատիվ մուրացկաններԹոքի քաղցկեղԱվարայրի ճակատամարտԶոլի ԱդոկԱֆրիկաԿոկորդաբորբՎարդավառՆար-ԴոսԱռաքյալը (Մուրացան)Հայկական դրամԳևորգ ՉաուշՍուրբ ծնունդoginhՆապաստակներՎահան ՏերյանԴիզայնԱմբերդ (ամրոց)Համբարձում (տոն)ԿրեատինինԵրիցուկՄագնեզիումՖեռնան ՄագելանՈրոտանի կիրճՎանի թագավորության արքաների ցանկԿարմրուկԱրմավիրի մարզԵգիպտոսԲաժանարարների աղյուսակԿոնԿոչականՆավթԵրևանի պետական համալսարանԳենետիկ հիվանդություններՈրոտանԿոմիտասՊղինձՀայերենի այբուբենՊտուղՄԻԱՎ/ՁԻԱՀՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Սեռական բազմացումՆեմեսիս գործողությունԼևոն Տեր-ՊետրոսյանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՍտեփանավանի դենդրոպարկՊարբերական աղյուսակՐաֆֆիՎիտամին C🡆 More