Ոսկրի Հանքային Խտություն

Ոսկրային խտություն կամ ոսկրերի հանքային խտություն, ոսկրային հյուսվածքի հանքային նյութի քանակը։ Ոսկրի խտության չափումը օգտագործվում է կլինիկական բժշկության մեջ որպես օստեոպորոզի և կոտրվածքների ռիսկի անուղղակի ցուցանիշ։ Այն չափվում է դենսիտոմետրիա անվանումով հետազոտությամբ։ Այն հաճախ իրականացվում է հիվանդանոցների կամ ամբուլատորիաների ռադիոլոգիական կամ միջուկային բժշկության բաժանմունքներում։ Ոսկրի հանքային խտության չափումն անցավ է և ոչ ինվազիվ, ներառում է ցածր ճառագայթային ազդեցություն։ Չափումներն առավել հաճախ կատարվում են ողնաշարի գոտկային հատվածի և ազդրի վերնամասի հետազոտմամբ։ Ազդրի կամ ողնաշարի գոտկային հատվածի անհասանելիության դեպքում կարող է հետազոտվել նաև նախաբազուկը։

Ոսկրի Հանքային Խտություն
Սկաներ, որն օգտագործվում է ոսկրերի հանքային խտության չափման համար

Կա վիճակագրական կապ` ոսկրերի ցածր խտության և կոտրվածքի ավելի մեծ հավանականության միջև։ Ոտքերի և կոնքի կոտրվածքները, որոնք առաջանում են ընկնելու պատճառով՝ հանրային առողջության լուրջ խնդիր են, հատկապես տարեց կանանց մոտ, ինչը հանգեցնում է բժշկական մեծ ծախսերի, ինքնուրույն ապրելու անկարողության և նույնիսկ մահվան։ Ոսկրերի խտության չափումներն օգտագործվում են օստեոպորոզի ռիսկի կանխարգելման և ոսկորների ամրությանն ուղղված միջոցառումների իրականացման համար։

Հետազոտություններ

Ոսկային խտության հետազոտություններն անհրաժեշտ են միայն ռիսկային խմբում գտնվողներին։

Հետազոտման ցուցումներ

Սրանք այն ռիսկային խմբերն են, որոնք կարիք ունեն ոսկրային խտության հետազոտության՝

  • 65-ից բարձր տարիքի կանայք
  • 70-ից բարձր տարիքի տղամարդիկ
  • 50 անց անձինք հետևյալներից որևէ մեկի պարագայում
    • թույլ տրավմայի հետևենքով նախկինում կրաժ կոտրվածք
    • ռևմատոիդ արթրիտ
    • մարմնի ցածր քաշ
    • ծնողներից մեկի ազդրոսկրի կոտրվածք
  • Ողնաշարի ձևախախտումներ ունեցող անձինք
  • Երկար ժամանակ գլուկոկորտիկոիդային բուժում ստացող անձինք
  • Առաջնային հիպերպարաթիրեոիդիզմ ունեցող անձինք
  • Սննդային վարքագծի խանգարումներ ունեցող անձինք

Ոսկրերի հանքայնացման խտությունը պետք է որոշել նաև ծխախոտամոլության, ալկոհոլիզմի, կորտիկոստերոիդների երկարատև կիրառման և D վիտամինային անբավարարության դեպքում։

Ոսկրերի հանքային խտության թեստերը հայտնաբերում են օստեոպորոզ և օստեոպենիա։ Թեստի նման պատասխանի դեպքում անհրաժեշտ է անցնել բժշկական խորհրդատվություն։

Տերմինաբանություն

  1. Տվյալ հատվածի խտությունը գ սմ 2-ում
  2. Z- միավոր, որը ցույց է տալիս հիվանդի տվյալ տարիքի, սեռի և էթնիկ խմբումի միջինից բարձր կամ ցածր ստանդարտ շեղումների քանակը
  3. T- միավոր, որը ցույց է տալիս 30-ամյա մեծահասակի նույն սեռի և էթնիկ խմբումի միջինից բարձր կամ ցածր ստանդարտ շեղումների քանակը

Հետազոտման տեսակները

Ոսկրի Հանքային Խտություն 
Ոսկրային հյուսվածքի խտության հետազոտություն

Չնայած ոսկրերի հանքային խտության բազում հետազոտման մեթոդներին, դրանք բոլորն էլ ոչ ինվազիվ են։

Հետազոտման տեսակները ներառում են՝

  • Կրկնակի էներգիայով ռենտգեն դենսիտոմետրիա (DEXSA)
  • Կրկնակի ռենտգեն դենսիտոմետրիա և լազեր (DXL)
  • Քանակական համակարգչային տոմոգրաֆիա (QCT)
  • Քանակական ուլտրաձայնային հետազոտություն (QUS)
  • Եզակի ֆոտոնային դենսիտոմետրիա (SPA)
  • Կրկնակի ֆոտոնային դենսիտոմետրիա (DPA)
  • Թվային ռենտգեն դենսիտոմետրիա (DXR)
  • Եզակի էներգիայով ռենտգեն դենսիտոմետրիա (SEXA)

Դենսիտոմետրիան (DXA) ներկայումս ամենատարածված մեթոդն է, բայց քանակական ուլտրաձայնային հետազոտությունը համարվում է ոսկրային խտության չափման ավելի արդյունավետ մեթոդ։ Դենսիտոմետրիայի ժամանակ հետազոտվում են սովորաբար՝ ողնաշարը, ազդրն ու դաստակը։ Այս ոսկրերի խտությունն այնուհետև համեմատվում է միջին ցուցանիշի հետ՝ հիմնվելով տարիքի, սեռի և քաշի վրա։ Արդյունքում համեմատությունն օգտագործվում է կոտրվածքների և օստեոպորոզի փուլը (առկայության դեպքում) որոշելու համար։

Ոսկրերի առավելագույն հանքային խտություն = BMC / W [գ/սմ2]

  • BMC = ոսկրի հանքային ծավալ = գ/սմ
  • W = լայնությունը սկանավորված գոտում

Մեկնաբանություն

Արդյունքները, ընդհանուր առմամբ, գնահատվում են երկու ձևով՝ T- միավորով և Z- միավորով։ Միավորները որոշում են ոսկորի հանքային խտության տատանումը միջինից։ Բացասական տվյալներն արտացոլում են ոսկրային ցածր խտություն, իսկ դրական տվյալներն` բարձր։

T-միավոր

T-միավորը ճշգրիտ ցուցիչ է օստեոպորոզի գնահատման ժամանակ։ Այն ոսկրի հանքային խտության համեմատությունն է առողջ 30-ամյա մեծահասակի նորմալ ոսկրային խտության միջին ցուցանիշին։ ԱՄՆ-ն ստանդարտի համար օգտագործում է նույն սեռի և էթնիկ պատկանելիության 30-ամյա մեծահասակներից ստացված տվյալներ, բայց ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բոլորի համար օգտագործել 30-ամյա սպիտակամորթ կանանցից ստացված տվյալներ։ 30-ամյա մեծահասակի տվյալներն օգտագործվում են հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց և 50 տարեկանից մեծ տղամարդկանց դեպքում, քանի որ նրանց մոտ ազդրոսկրի կոտրվածքի ռիսկն ավելի բարձր է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներն են՝

Ազդրի կոտրվածքները տարեկան 1000 հիվանդի հաշվով
ԱՀԿ ցուցանիշներ 50–64 տարեկան տարիքը > 64 ընդհանուր
Նորմա 5.3 9.4 6.6
Օստեոպենիա 11.4 19.6 15.7
Օստեոպորոզ 22.4 46.6 40.6

Z-միավոր

Z- միավորը տարիքային նորմայի համեմատությունն է, սովորաբար օգտագործվում է ծանր օստեոպորոզի ժամանակ։ Այն ցույց է տալիս հիվանդի տվյալ տարիքի, սեռի և էթնիկ խմբի միջինից բարձր կամ ցածր ստանդարտ շեղումների քանակը։ Այս արժեքը օգտագործվում է նախադաշտանադադարային տարիքի կանանց, 50 տարեկանից փոքր տղամարդկանց և երեխաների համար։ Ավելի օգտակար է, երբ ցուցանիշը 2 ստանդարտ շեղումով ցածր է նորմայից։ Կարևոր է ուսումնասիրել նաև այն հիվանդությունները կամ բուժումները, որոնք կարող են նպաստել օստեոպորոզի զարգացմանը, ինչպիսիք են՝ գլյուկոկորտիկոստերոիդային բուժումը, հիպերպարաթիրեոիդիզմը կամ ալկոհոլիզմը։

Ծանոթագրություններ

Ոսկրի Հանքային Խտություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկրի հանքային խտություն» հոդվածին։

Tags:

Ոսկրի Հանքային Խտություն ՀետազոտություններՈսկրի Հանքային Խտություն ՏերմինաբանությունՈսկրի Հանքային Խտություն Հետազոտման տեսակներըՈսկրի Հանքային Խտություն ՄեկնաբանությունՈսկրի Հանքային Խտություն ԾանոթագրություններՈսկրի Հանքային ԽտությունԱմբուլատորիաԿոտրվածքՀիվանդանոցՃառագայթումՄիջուկային բժշկությունՈղնաշարՌադիոլոգիաՕստեոպորոզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԹիթեռներԼարման կայունարարԱվստրալիաԾաղկեվանքՎերաբերական (խոսքի մաս)Դաշտանային ցիկլԱրաքսՄարքեթինգԹոքի քաղցկեղՀամախառն ներքին արդյունքՍիմվոլիզմԱվետիք ԻսահակյանՍարդարապատի հերոսամարտՋոնաթան ՍվիֆթԵրևանի թանգարանների ցանկՀայկական կինոԵրիկամի քրոնիկ հիվանդությունՄետրոնիդազոլԱղերՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)ԼեղապարկԿտավատԴերբայական դարձվածԱսորիներԿարբոնաթթուներՍև արագիլՎաղարշապատՎիտամինԿառավարում (տնտեսագիտություն)Սատուրն (մոլորակ)Հարցական նշանՉինաստանՏեստոստերոնԳրիգոր ԶոհրապԷստրոգեններՄիջատներՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀրեաներԱվստրիաՀավասարասրուն սեղանՄայրցամաքԿրիշտիանու ՌոնալդուՕրգանական միացություններԳերմանիաOverwatchԼիոնել ՄեսսիՎարդան ՄամիկոնյանԲարորակ ուռուցքներՀայաստանՀարադրությունՄակբայՎահանագեղձՀայերենի այբուբենԵրիտասարդական պալատԿենդանիներՀարրի Փոթեր (վիպաշար)Խաչատուր ԱբովյանԽատուտիկՀայաստանի առաջին հանրապետությունԿատարակտՍողուններՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտՀռոմՀայաստանի լեռներԶինվորական կոչումներԼյարդի ցիռոզԵրևանի պատմությունԳլխուղեղի ուռուցքՀոգեբանությունԱռաջնախաղՓոքրիկ իշխանըՎիտամին CՀայաստանի թռչունների ցանկՈղնաշարԷկոլոգիա🡆 More