Շումադիա

Շումադիա (սերբ.՝ Шумадија), Կենտրոնական Սերբիայի պատմական մարզ։ ներառում է Շումադյան շրջանը ու մի շարք հարակից տարածքներ։ Շումադիա մարզը ինչ-որ ժամանակ հարուստ է եղել անտառներով, այդտեղից էլ առաջացել է նրա անունը (Շումա (Šuma) — անտառ)։ Մարզի և Շումադյան շրջանի կենտրոնը Կրագուևաց քաղաքն է։

Շումադիա
Շումադիա
սերբ.՝ Шумадија
Շումադիա
ԵրկիրՍերբիա Սերբիա
Կարգավիճակտարածաշրջան
ՎարչկենտրոնԿրագուևաց
Խոշորագույն քաղաքԿրագուևաց
Բնակչություն1 407 143
Շումադիա
Շումադիա
Շումադիա պատմական մարզը
Շումադիա
Շումադյան շրջանի քարտեզը
Շումադիա
Շումադիա

Սահմանները

Շումադիան տեղակայված է հյուսիսից Սավա և Դանուբ, արևելքից Մեծ Մորավա, հարավից Արևմտյան Մորավա, արևմուտքից Կոլուբարա, Լջիգ և Դիսինա գետերի միջև։ Ըստ որոշ մեկնաբանությունների` Շումադիայի հյուսիսային սահմանն ընկած է Ավալ և Կոսմաժ լեռների միջև։ Այդ տեսակետի համաձայն` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադն այս շրջանից դուրս է գտնվում։

Պատմություն

17-19-րդ դարերում Շումադիայի անտառները թուրքերի դեմ պայքարող հայդուկների համար ծառայում էին որպես ապաստան։ 1804 թվականին Շումադիայի Օրաշաց գյուղում սկսվեց Սերբիական առաջին ապստամբությունը։ Այն գլխավորում էր Սերբիայի ազգային հերոս Կարագեորգին։ 1815 թվականին Սերբիական երկրորդ ապսամբությունը, որը ղեկավարում էր Միլոշ Օբրենովիչը, Ռուսաստանի օգնությամբ պսակվեց հաջողությամբ. Սերբիան թուրքական փաշայությունից դարձավ ինքնավար կոմսություն։

1922-1929 թվականներին սերբերի, խորվաթների ու սլովենների թագավորության վարչական շրջաններից մեկն էր Շումադյան մարզը, որի տարածքը մոտավորապես համընկնում էր ներկայիս Շումադյան շրջանի տարածքին։ Մարզի կենտրոնը, ինչպես և այժմ, հնագույն քաղաք Կրագուևացն էր։

Քաղաքները

Շումադիայի խոշոր քաղաքներն են.

  • Արանձելովաց
  • Չաչակ
  • Գորնի Միլանովաց
  • Յագոդինա
  • Չուպրիա
  • Պարաչին
  • Կրագուևաց
  • Կրալևո
  • Սմեդերևո
  • Սմեդերևյան Պալանկա

Մյուս քաղաքներն են՝ Վելիկա Պլանա, Տրստենիկ, Չիչևաց, Տոպոլա, Լապովո, Մլադենովաց, Լազարևաց, Բելանովիցա և Լուչանի։ Բելգրադը նույնպես Շումադիայի քաղաք է, սակայն առանձնացված է որպես հատուկ վարչական շրջան։

Քաղաքականություն

Շումադիա 
Սերբիայի վարչական բաժանման առաջարկված տարբերակը

Սերբիայի որոշ քաղաքական կուսակցություններ (Սերբիայի ժողովրդավարական կուսակցություն, Շումադյան կոալիցիա) առաջարկում են երկրի վիճակը կայունացնելու նպատակով բարեփոխել Սերբիայի վարչական բաժանումը և պայմաններ ստեղծել շրջանների համաչափ զարգացումն ապահովելու համար։ Ներկայիս 2 ինքնավարությունների (Կոսովո ու Վոևոդինա) և կենտրոնական վարչական շրջանի փոխարեն առաջարկվում է Սերբիան բաժանել 6 շրջանների.

  • Վոևոդինա (կենտրոնը՝ Նովի-Սադ)
  • Կոսովո (կենտրոնը՝ Պրիշտինա)
  • Շումադիա (կենտրոնը՝ Կրագուևաց)
  • Պոդունավյե (կենտրոնը՝ Նիշ)
  • Պոդրինյե (կենտրոնը՝ Ուժիցե)
  • Բելգրադ։

Տես նաև

  • Սերբիայի վարչական բաժանումը
  • Շումադյան շրջան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Շումադիա ՍահմաններըՇումադիա ՊատմությունՇումադիա ՔաղաքներըՇումադիա ՔաղաքականությունՇումադիա Տես նաևՇումադիա ԾանոթագրություններՇումադիա Արտաքին հղումներՇումադիաԿրագուևացՍերբերենՍերբիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՓորլուծությունՇվեյցարիաՅուրի ԽաչատուրովԼենկթեմուրՔնի պարալիզՄատենադարանՎիլհելմ ՍտեյնիցՁկներՆյարդային համակարգՄեսրոպ ՄաշտոցՍյունիքի թագավորությունԵրկրաշարժՀաստ աղիքների բորբոքումՄեղրատու մեղուԱրտաշեսյաններՀայոց պատմությունՄարս (մոլորակ)Մատյան ողբերգությանՄեղուներՎարդան Մամիկոնյանի հուշարձան (Երևան)ՄակդիրԿարեն ԴեմիրճյանՈւրան (մոլորակ)Նոր ԿտակարանՀայաստանի թռչունների ցանկԴիսհիդրոզԲարդիՀրաբուխՀամո ՍահյանՕվկիանոսՎլադիմիր ԵնգիբարյանՀայաստանի զինանշանԱկնարկ (ժանր)Սեղան (երկրաչափություն)Կոտորակ (մաթեմատիկա)Դեռահասի հոգեբանությունՍրտային անբավարարությունՍպիտակի երկրաշարժԱրեգակնային համակարգԾաղիկՄարդ բանականԹռչուններԱնգլիաՄկաններՏոլմաՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԿիմ ԵրիցյանՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ԳլիցերինՀռոմեական դիցարանի աստվածների ցանկՎարկՄխիթար ՍեբաստացիԳոյական անունԿոռուպցիաԿապիկներՄովսես ԽորենացիԿրծքագեղձի քաղցկեղՀավերժության հայկական նշանԹմրամոլությունՀայաստանի բուհերի ցանկԼևոն ՇանթՀարցական և հարաբերական դերանուններՁիՍունկՏավուշի մարզhp0hsԱրկադի Տեր-ԹադևոսյանՇվեդիաՆերարգանդային պարույրՈսկեպարՀերպեսՀաշվապահական հաշվառումՆոյՄեքսիկա🡆 More