Մոհամեդ Ռաֆի

Մոհամեդ Ռաֆի (հինդի՝ मोहम्मद रफ़ी, դեկտեմբերի 24, 1924(1924-12-24), Kotla Sultan Singh, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 31, 1980(1980-07-31), Մումբայ, Հնդկաստան), հանրաճանաչ հնդիկ երգիչ, Մաննա Դեյի, Մուկեշի և Կիշոր Կումարի հետ միասին համարվում է հնդկական կինոյի արտակադրային երգի «ոսկե ձայներից» մեկը։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում ձայնագրել է մոտ 5000 երգ, արժանացել է մի շարք կինեմատոգրաֆիական մրցանակների, այդ թվում վեց անգամ Filmfare Awards մրցանակին՝ արտակադրային լավագույն վոկալի համար։ Պարգևատրվել է մի քանի պետական պարգևներով, այդ թվում ստացել է նաև Պադմա Շրի (1967 թ.)։

Մոհամեդ Ռաֆի
Մոհամեդ Ռաֆի
Բնօրինակ անունհինդի՝ मोहम्मद रफ़ी
Ծնվել էդեկտեմբերի 24, 1924(1924-12-24)
Kotla Sultan Singh, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
ԵրկիրՄոհամեդ Ռաֆի Բրիտանական Հնդկաստան, Մոհամեդ Ռաֆի Հնդկաստան և Մոհամեդ Ռաֆի Հնդկաստանի տիրապետություն
Մահացել էհուլիսի 31, 1980(1980-07-31) (55 տարեկան)
Մումբայ, Հնդկաստան
Ժանրերհնդկական դասական երաժշտություն, Ֆիլմի, Carnatic music?, Գազել, qawwali?, բհաջան և Thumri?
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, կինոդերասան և արտակադրային երգի կատարող
ԳործիքներՖիսհարմոն և վոկալ
Պարգևներ
Արվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ
Կայքmohdrafi.com
Ստորագրություն
Ստորագրություն
Մոհամեդ Ռաֆի Mohammed Rafi Վիքիպահեստում

Կենսագրություն

Մոհամեդ Ռաֆին ծնվել է Ամրիթսարի մոտ գտնվող Կոտլա Սուլթան Սինգհ գյուղում, վարսավիր և հրուշակագործ Հաջի Ալի Մոհամեդի ընտանիքում, որտեղ նա վեց երեխաներից հինգերորդն էր։ Շուտով նրա ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Լահոր (ներկայիս Պակիստան), որտեղ մինչ այսօր պահպանվել է նրանց ընտանեկան տունը։ Առաջին անգամ Մոհամեդ Ռաֆին երաժշտության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել, երբ դեռ մանուկ էր և նմանակում էր լահորյան փողոցների ֆակիրների երգելաոճը։ Նրա հարազատները ուշադրություն դարձնելով տղայի տաղանդին, խրախուսում էին նրան և վերջապես համոզեցին նրա ծնողներին, որպեսզի թույլ տան նրան՝ լրջորեն զբաղվելու այդ մասնագիտությամբ։

Մոհամեդ Ռաֆին ուսումնասիրել է հնդկական դասական երգի հիմունքները։ Նրա առաջին ելույթը հասարակության առջև տեղի է ունեցել Լահորում, երբ նա ընդամենը 13 տարեկան էր։ Դա տեղի է ունեցել հայտնի երգիչներից մեկի համերգի ժամանակ, երբ անջատվել էր էլեկտրականությունը և Մոհամեդ Ռաֆիին խնդրեցին երգել՝ բարկացած հանդիսատեսին զբաղեցնելու համար։ Հանդիսատեսներից մեկը (Շյամ Սանդար) տպավորվել էր տղայի արվեստից և հրավիրել է նրան Բոմբեյ՝ ֆիլմերի համար երգելու, օգնել նրան ձայնագրելու իր առաջին արտակադրային երգը «Gul Baloch» (1941 թ.) ֆիլմի համար։ Այդ նույն տարում Մոհամեդ Ռաֆին հրավիրվել է երգելու լահորյան ռադիոհաղորդումների All India Radio գործակալությունում։

1944 թվականին Մոհամեդ Ռաֆին տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ ծանոթացել է շատ կինոգործիչների հետ և շարունակել է երգել ֆիլմերի համար։ Հաճախ նրան համարում են հնդկական կինոյի լավագույն երգիչ։ Այդ կարծիքին էին նաև նրա կոլեգաները՝ Լատա Մանգեշկարն ու Մաննա Դեյը։ 2000-ական թվականներին մի շարք հասարակական գործիչներ, դերասաններ, սենատորներ և նախարարներ պաշտոնապես հայտարարում էին, որ Մոհամեդ Ռաֆին հետմահու պետք է պարգևատրվի Բհարատ Ռատնա բարձրագույն քաղաքացիական պարգևով, ինչպես նաև Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակով, սակայն մինչ օրս Հնդկաստանի կառավարությունը նման որոշում չի կայացրել։

Մոհամեդ Ռաֆին մահացել է 1980 թվականի հուլիսի 31-ին՝ ինֆարկտից և հուղարկավորվել է Մումբայի Ջուհու թաղամասի մուսուլմանական գերեզմանոցում։

Ծանոթագրություններ

Մոհամեդ Ռաֆի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհամեդ Ռաֆի» հոդվածին։

Tags:

192419671980Filmfare Awardsd:Q2629708d:Q6434100Արտակադրային երգի կատարողԲրիտանական ՀնդկաստանԲրիտանական կայսրությունԴեկտեմբերի 24ԵրգիչԿիշոր ԿումարՀինդիՀնդիկներՀնդկաստանՀուլիսի 31Մաննա ԴեյՄուկեշՄումբայՊադմա Շրի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կառավարում (տնտեսագիտություն)Վարդգես ՍուրենյանցՎահանագեղձՇվեյցարիաԱրքիմեդեսՄարդ բանականՍպիտակի երկրաշարժԿարտոֆիլՇիրակի մարզՔանդակագործությունԿռունկներՀայրենիք (հասկացություն)Մովսես ԳորգիսյանԿենդանիներՍասունՄեր թաղը (պատմվածաշար)Կասկադ համալիրԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԱնասնապահությունՀարցական նշանՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԴաշտանԱյրին (նորավեպ)Բյուզանդական կայսրությունԿարեն ԴեմիրճյանՄիրհավ (պատմվածք)Բացականչական նշանՀեպատիտ CԱվշային հանգույցՄանուշակԱմբոխները խելագարվածՁգողականությունՀայաստանի քաղաքներըԱրաքսԱծխածինԹալեաթ ՄեհմեդՍուրբ ծնունդ44-օրյա պատերազմԼուսինԱրամ ԽաչատրյանԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԼեյկոցիտՄուրացանՀարկադրական եղանակԵղնջացանԱրագածոտնի մարզՀայկական դիցաբանությունԱվետիք ԻսահակյանԼեոնիդ ԵնգիբարյանԱրարատՍննդային ալերգիաԿիստաՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԵրկաթՄեղրԱնտառՀայաստանի պատմական մայրաքաղաքներՍայաթ-ՆովաՀայ գրերի գյուտԼյարդՊատվի համար (դրամա)ՔարՆշիկաբորբԹաջ ՄահալՀեպատիտ BԱրյան ճնշումԿոտայքի մարզՆատրիումի քլորիդՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)ԽնձորԴերբայՕլիմպիական խաղերՌևմատոիդ արթրիտԸղձական եղանակԱնորոշ դերբայՍյունիքի մարզՎերածնունդ🡆 More