Մարմելադ (ֆր.՝ marmelade), խոհարարական արտադրանք, պատրաստվում է մրգերից և շաքարից։ Որպես խտացուցիչ օգտագործում են այնպիսի նյութեր, ինչպիսիք են պեկաինները, ագար-ագարը, ժելատինը։ Անգլալեզու երկրներում marmalade բառը թարգմանաբար նշանակում է ցիտրուսային մուրաբա (հատկապես նարինջներից)։
Կարծր մարմելադ | |
Տեսակ | Աղանդեր |
Ենթատեսակ | Հրուշակեղեն և gummy candy? |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Մրգեր, շաքար, ագար-ագար |
Հնարավոր | Պեկաիններ, ժելատին |
Բաղադրատոմս | |
Մարմելադ |
Մարմելադ բառը եկել է ֆրանսերեն marmelade բառից, որը նշանակում է սերկևիլի մուրաբա։ Մեծ Բրիտանիայում այն հայտնի է դարձել նարնջի մուրաբա անվանումով, որտեղից էլ արտադրանքը ներխուժել է մայրցամաք գերմաներեն Marmelade անվանումով, որը նշանակում է պավիդլո կամ մուրաբա։
Ըստ Վիլյամ Պոխլյոբկինի տեղեկությունների, ֆրանսերեն «մարմելադ» բառը թարգմանաբար նշանակում է «խնձորի գույնի խնամքով պատրաստված ուտեստ»։
Եվրոպացիները մարմելադին ծանոթացել են Փոքր Ասիայում խաչակրաց արշավանքների ժամանակ։ Մարմելադի պատմական հայրենիքը համարվում են Մերձավոր Արևելքը և Արևելյան Միջերկրածովը։ Բերքը, պտուղները, մրգերի և հատապտուղների հյութը պահպանելու համար դրանք եփել են առավելագույն խտացմամբ։
Ռուսական կայսրությունում մարմելադը հայտնի և սիրված է որպես «մրգային դոնդող»։
2010 թվականին Ռուսաստանում մարմելադի թողարկումը կազմել է 65,4 հազար տոննա, 2011 թվականին՝ 69,5 հազար տոննա, 2012 թվականին՝ 70,0 հազար տոննա, 2013 թվականին՝ 76,0 հազար տոննա, 2014 թվականին՝ 77,4 հազար տոննա, 2015 թվականին՝ 68,6 հազար տոննա, 2016 թվականին՝ 73,4 հազար տոննա։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարմելադ կատեգորիայում։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մարմելադ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.