Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի

Մատթևոս Ա Կոստանդնուպոլսեցի (Չուհաճյան) (1802, Կոստանդնուպոլիս - օգոստոսի 22, 1865(1865-08-22), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), ամենայն հայոց կաթողիկոս 1858-1865 թթ.։ Հաջորդել է Ներսես Ե Աշտարակեցուն։

Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի
Ծնվել է1802
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էօգոստոսի 22, 1865(1865-08-22)
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս

Կենսագրություն

Ծնվել է 1802 թվականին Կոստանդնուպոլսում։ 1826 թվականին օծվել է վարդապետ, ապա Կոստանդնուպոլսի Ստեփանոս Աղավնի պատրիարքի հրամանով աշխատակցել Գրիգոր Փեշտիմալճյանի կողմից իրականացվող «Հայսմավուրքի» տպագրությանը։ 1838 թվականին օծվել է եպիսկոպոս։ 1844 թվականին ընտրվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք։ 1845 թվականին վերաբացել է դեռևս 1841 թվականից փակված Սկյուտարի Հայոց ճեմարանը, հիմնադրել նոր դպրոցներ։ 1855 թվականին ընտրվել է Հոգևոր ժողովի ատենապետ։

Մահացել է 1865 թվականի օգոստոսի 22-ին Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի գավթում։

Պատմություն

Ներսես Աշտարակեցու մահից հետո Էջմիածնում հրավիրված ազգային եկեղեցական ժողովը Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ կապերն ավելի ամրապնդելու նպատակով որոշում է կաթողիկոս ընտրել արեւմտահայ եպիսկոպոսներից որևէ մեկին։ Մատթեոս արքեպիսկոպոսը Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1858 թվականի մայիսի 17-ին, օծվել 1859 թվականի օգոստոսի 15-ին։

Մատթեոս Ա կաթողիկոսն իր գործունեությունը սկսում է բավական մեծ ոգևորությամբ և զգալիորեն աշխուժացնում ազգային–եկեղեցական կյանքը։ կաթողիկոսը փորձում է բարեկարգել Մայր Աթոռը, կարգավորել վանական ներքին կյանքն ու կենցաղը։ Նա մեծ կարևորություն է տալիս դպրոցական գործին, 1845 թվականին վերաբացում է Կոստանդնուպոլսի Սկյուտորի հայոց ճեմարանը, հիմնադրում նոր դպրոցներ։

1861 թվականին հաստատում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի կանոնադրությունը, սահմանում ծխական ու թեմական դպրոցների ծրագրերն ու կանոնագրերը։ Մատթեոս Ա–ն փորձում է ընդլայնել Հայոց կաթողիկոսի իրավասությունները։ Այդ նպատակով նա կազմում է Հայոց եկեղեցու նոր կանոնադրություն և ուղարկում կառավարության հաստատմանը։ Սակայն կանոնադրության հաստատման պատասխանը այդպես էլ չի ստանում։

Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսն իր ժամանակի նշանավոր աստվածաբաններից էր, ուներ բեղմնավոր գրիչ, բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի է «Բարի մարդ և բարի քրիստոնյա» գրքով, որտեղ քննադատում է բողոքականներին և կաթոլիկներին։

Կաթողիկոսական գահին Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյանը։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 288 Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի 
Նախորդող՝
Ներսես Ե Աշտարակեցի
Կաթողիկոս
1858–1865
Հաջորդող՝
Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեճյան)

Tags:

180218581865Երևանի նահանգԿոստանդնուպոլիսԿովկասի փոխարքայությունՆերսես Ե ԱշտարակեցիՌուսական կայսրությունՎաղարշապատՕգոստոսի 22

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԶուգահեռագիծՀարավային ԱմերիկաՀամեմատությունԱռյուծՆապաստակներԱլբերտ ԱյնշտայնՄիքայել ԱջապահյանՍևրի պայմանագիրԵրիցուկՓոխաբերությունՍինդրիկSourՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԽորանարդՊղնձի օքսիդներԱծանցՌոբերտ ԷմմիյանՄարութա սարի ամպերըՎանա լիճՀայաստանի կուսակցությունների ցանկԱրարատՀայկական մանրանկարչությունԱնորոշ դերբայԿապ (խոսքի մաս)Միրհավ (պատմվածք)Հայ հեթանոսական առասպելներԼյոնեբերգացի ԷմիլԱլբերտ ԱզարյանԼյարդՎարդան Ղուկասյան (Դոգ)Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՎարդանանց պատերազմՆիկոլա ՏեսլաԵրազահանԷկոլոգիական գործոններԴրաստամատ ԿանայանՀամախառն ներքին արդյունքԷդուարդ ԱղայանԱմպՎիտամին D-ի անբավարարությունՄաշկի սնկային հիվանդություններԽոսրովի անտառ պետական արգելոցՉակերտներՀանրապետության օրՉղջիկներՄեսրոպ ՄաշտոցՄասոնականությունԿատուներՀայաստանի բուհերի ցանկՎահագն ԴավթյանԿիրանց վանքԱրտաշեսյանների թագավորությունԳերմանիաԲանակում (հեռուստասերիալ)Միացյալ ԹագավորությունՄեղրատու մեղուՀայկական ազգային հագուստ (տարազ)Ավետիք ԻսահակյանԹոքաբորբԿաթոլիկ եկեղեցիԿրծքագեղձի քաղցկեղԿրծքավանդակի ցավՁեռնաշարժությունՁկներԾովագյուղՎերք Հայաստանի (վեպ)Ստեփանավանի դենդրոպարկԳևորգ Ե ՍուրենյանցՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՑեղակրոնությունՇիրակի մարզԽնձորենի🡆 More