Մաթեմատիկական Պապիրուսներ

Մաթեմատիկական պապիրուսներ, Հին Եգիպտոսի մաթեմատիկական գիտության հուշարձաններ, վերաբերում են Միջին թագավորության շրջանին (մոտ 21-րդ դար-մոտ 18-րդ դար մ.

թ. ա.)։ Առավել հայտնի են Ռինդի և Մոսկովյան պապիրուսները։

Ռինդի պապիրուս

Ռինդի պապիրուսը [տիրոջ՝ եգիպտագետ Գ.Ռինդի (Rhind) անունով, գտնվում է Բրիտանական թանգարանում (Լոնդոն)] առաջին անգամ ուսումնասիրել և գերմաներեն հրատարակել է Ա.Այզենլորը 1877 թվականին (այս պապիրուսը հայտնի է նաև Ահմեսի պապիրուս անունով՝ կազմող և գրիչ Ահմեսի անունով)։ Ռինդի պապիրուսն ընդգրկում է կիրառական բնույթի 84 խնդիրների լուծումներ, որոնք վերաբերում են կոտորակների նկատմամբ գործողություններին, ուղղանկյան, եռանկյան, սեղանի և շրջանի մակերեսների հաշվարկներին (որպես վերջինիս մակերես ընդունվում է տրամագծի 8/9-ին հավասար կողմով քառակուսու մակերեսը), ուղղանկյուն զուգահեռանիստի և գլանի ծավալների հաշվարկներին, պարունակում է նաև համեմատական բաժանման, հացահատիկի և նրանից ստացվող հացի կամ գարեջրի քանակական հարաբերության վերաբերյալ խնդիրներ։ 79-րդ խնդրի լուծումը հանգում է երկրաչափական պրոգրեսիայի գումարի հաշվարկի։ Սակայն այս բոլոր խնդիրների լուծման համար չի տրվում որեէ ընդհանուր կանոն և չի արվում որևէ տեսական ընդհանրացում։

Մոսկովյան պապիրուս

Մոսկովյան պապիրուսը [գտնվում է Ա.Ս.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում ] ուսումնասիրել են ռուս եգիպտագետներ Բ.Ա.Տուրաևը (1917) և Վ.Վ.Ստրուվեն (1927), ամբողջությամբ հրատարակվել է գերմաներեն (1930)։ Պարունակում է 25 խնդիր՝ նույն տիպի, ինչ Ռինդի պապիրուսի խնդիրներն են։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում 10 և 14-րդ խնդիրները։

  • 10-րդ խնդրում հաշվվում է կիսագլանի (կամ, հնարավոր է, կիսագնդի) կողմնային մակերևույթը։ Սա մաթեմատիկական գրականության մեջ կոր մակերևույթի մակերես հաշվելու առաջին օրինակն է։
  • 10-րդ խնդրի լուծումը հիմնված է քառակուսի հիմքով հատած բուրգի ծավալի ճշգրիտ բանաձևի վրա։

Մաթեմատիկական պապիրուսների ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում պատկերացում կազմելու Հին Եգիպտոսի մաթեմատիկական գիտելիքների մակարդակի մասին։ Տես նաև Եգիպտոս Հին, Տեխնիկան և գիտությունը բաժինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 141 Մաթեմատիկական Պապիրուսներ 

Tags:

Հին ԵգիպտոսՀուշարձանՄաթեմատիկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կալցիումի օքսիդԱռիթմիաԳեղարդի վանքԱվշային հանգույցԿառավարում (տնտեսագիտություն)Գեղարքունիքի մարզԻրավունքՍպիրտԷպիլեպսիաՀայաստանի առաջին հանրապետությունԿիստաԱյբուբենՎինի ԹուխՍարդարապատի հերոսամարտՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Հարավաֆրիկյան ՀանրապետությունՀաղորդակցային գործընթացՄարդու իրավունքներՀայկական ատոմային էլեկտրակայանՄագնեզիումՀատկացուցիչԱռաքյալը (Մուրացան)ԿատուներԴիզայնՀայաստանի Կարմիր գիրքՎիտամին AԱնանիա ՇիրակացիՎանի թագավորության արքաների ցանկԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԱրտաշատՊապ թագավորՕդԿոստանդնուպոլիսՄարսողական համակարգՍտեփան Զորյան (գրող)Անորոշ դերբայՔիմիական ռեակցիաներՄիջին ականջի բորբոքումՊարզ թիվԴերանունՀարավային ԱմերիկաՄովսես ԽորենացիՎահան ՏերյանՏիգրան ՊետրոսյանԻոսիֆ ՍտալինՀայաստանի ձկների ցանկԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՕրգազմԱստվածաշունչՎարդԿանաչ դաշտը (պատմվածք)Վերք Հայաստանի (վեպ)Եվրատեսիլ 2024 երգի մրցույթՊտուղԱրեգակնային համակարգԳևորգ Մարզպետունի (վեպ)Մովսես ԳորգիսյանԴպրությունԵրաժշտական գործիքներՀեպատիտ BՀայ ֆիդայիներՅուրի ՎարդանյանԿիլիկիաԳարեգին ԲՍակրավորՀամո ԲեկնազարյանՀարկԲյուրականի աստղադիտարանՍևանավանքՀեշտոցային արտադրությունՍպիտակուցներԱրցախյան շարժումԱրման ԾառուկյանՎարդանանց պատերազմԻլհամ ԱլիևՋուր🡆 More