Հուբլի-Դհարվադ: զույգ քաղաք Կառնատակայում, Հնդկաստան

Հուբլի և Դհարվադ (անգլ.՝ Hubli–Dharwad), քույր քաղաքներ Հնդկաստանի Կառնատակա նահանգում։ Հուբլի-Դհարվադը Կառնատակայի տարածքի մեծությամբ երկրորդ քաղաքային ագլոմերացիան է մայրաքաղաք Բանգալորից հետո և ընդհանուր առմամբ երկրորդ քաղաքը Բանգալորից հետո։ Մինչ Դհարվադը վարչական կենտրոն էր, Հուբլի քաղաքը, որը գտնվում էր Դհարվադից մոտ 20 կմ հարավ-արևելք, Հյուսիսային Կարնատակայի առևտրի և բիզնեսի կենտրոնն էր։ Քաղաքներն ունեն մեկ համայնքային կորպորացիա, որը կոչվում է Հուբլի-Դհարվադի Մունիցիպալ Կորպորացիա (HDMC):

Բնակավայր
Հուբլի-Դհարվադ
Դրոշ
Հուբլի-Դհարվադ: Հուբլի-Դհարվադի մունիցիպալ կորպորացիա, Մրցանակակիրներ, Նշանավոր մարդիկ

Հուբլի-Դհարվադ: Հուբլի-Դհարվադի մունիցիպալ կորպորացիա, Մրցանակակիրներ, Նշանավոր մարդիկ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Հիմնադրված է1962 թ.
Մակերես200,23 կմ²
ԲԾՄ670 մետր
Բնակչություն1 299 000 մարդ
Փոստային դասիչ58xxxx
Հուբլի-Դհարվադ (Հնդկաստան)##
Հուբլի-Դհարվադ (Հնդկաստան)
Հուբլի-Դհարվադ: Հուբլի-Դհարվադի մունիցիպալ կորպորացիա, Մրցանակակիրներ, Նշանավոր մարդիկ
Հուբլի-Դհարվադ: Հուբլի-Դհարվադի մունիցիպալ կորպորացիա, Մրցանակակիրներ, Նշանավոր մարդիկ
Ունկալ լիճ

Հուբլի-Դհարվադի մունիցիպալ կորպորացիա

Հուբլի-Դհարվադի մունիցիպալ կորպորացիան Հնդկաստանի Կառնատակա նահանգի Հուբլի և Դհարվադ քույր քաղաքների մունիցիպալ կորպորացիան է։ Այն կազմավորվել է 1962 թվականին միմյանցից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող երկու քաղաքների միավորմամբ։ Կորպորացիայի զբաղեցրած տարածքը 18166 կմ² է։ Այն տարածվում է 45 եկամտաբեր գյուղերի վրա։

Քույր քաղաքների բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 943 857 մարդ, որից 475 980-ը արական սեռի ներկայացուցիչներ են, իսկ 467 877-ը՝ իգական։ Գրագետների ընդհանուր թիվը 736 506 է, որից 389 290-ը արական սեռի ներկայացուցիչներն են, իսկ 347 216-ը իգական սեռի ներկայացուցիչներ։ Գրագիտության միջին մակարդակը Հուբլի և Դհարվադ քաղաքներում կազմում է 87,28 տոկոս, որից տղամարդկանց և կանանց գրագիտության մակարդակը համապատասխանաբար 91,77% և 82,83% են։ Հուբլի-Դհարվադի բնակչությունը 1981-1991 թվականներին աճել է 22,99% -ով՝ 527 108-ից դառնալով 648 298 մարդ, իսկ 1991-2001 թվականներին՝ 21,2% -ով։ Տեղական ինքնակառավարման տարածքը 191 կմ² է։

Հուբլի–Դհարվադի բնակչության աճ
Մարդահամար Բնակչություն
1901 81,143 -
1911 91,031 12.2%
1921 100,992 10.9%
1931 124,398 23.2%
1941 143,504 15.4%
1951 196,180 36.7%
1961 248,489 26.7%
1971 379,166 52.6%
1981 527,108 39.0%
1991 648,298 23.0%
2001 786,195 21.3%
2011 943,857 20.1%
Հուբլի բնակչության աճը
Մարդահամար Բնակչություն % ±
1901 59,913 -
1911 61,440 2.5%
1921 66,772 8.7%
1931 83,494 25.0%
1941 95,512 14.4%
1951 129,609 35.7%
1961 171,326 32.2%
2001 533,820 -
Դհարվադի բնակչության աճը
Մարդահամար Բնակչություն % ±
1901 21,230 -
1911 29,591 39.4%
1921 34,220 15.6%
1931 40,904 19.5%
1941 47,992 17.3%
1951 66,571 38.7%
1961 77,163 15.9%
2001 252,375 -

Մրցանակակիրներ

Հուբլի Դարվարդից պետական նշանակության մրցանակներից և մրցանակակիրներից են․

Ջնանապիտ մրցանակի դափնեկիրներ

Ջնանպիտ մրցանակը Հնդկաստանի գրական մրցանակ է, որը երկրի երկու ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկն է։

  • Ռատատրեյա Ռամաչանդրա Բենդրե - հնդիկ գրող
  • Գիրիշ Կառնադ - հնդիկ դերասան, ֆիլմերի տնօրեն, սցենարիստ, գրող

Բհարատ Ռատնա

  • Բհիմսեն Ջոշի -երգիչ

Պադմա մրցանակի դափնեկիրներ

Պադմաբհուշան

Պադմա Վիբհուշան

  • Մալլիկարջուն Մանսուր

Պադմաշրի մրցանակ

  • Մալլիկարջուն Մանսուր
  • Վիջայ Սանկեշվար
  • Բասավարաժ Ռաջգուրու

Հնդկաստանի նախագահի մրցանակ սանսկրիտի համար

  • Ռ. Ս Պանչամուկհի
  • Վ. Ռ.Պանչամուկհի

Նշանավոր մարդիկ

Հյուսիսային Կառնատական հայտնի է Հինդուստանի դասական երաժշտությամբ։ Դհարվադ շրջանը այն վայրն էր, ուր ծնվել են պետական և միջազգային մակարդակի երաժիշտներ, ինչպիսիք են Մալլիկարջուն Մանսուրը, Գանգուբայ Հանգալը և Բհարատ Ռատնա մրցանակի դափնեկիր Պանդիտ Բհիմսեն Ջոշին։

Երաժիշտներ

  • Բհիմսեն Ջոշի
  • Գանգուբայ Հանգալ
  • Մալլիկարջուն Մանսուր
  • Կումար Գանդհարվա
  • Բասավարաժ Ռանջգուրու
  • Սավայ Գանդհարվա
  • Վենկատեշ Կումար

Դերասաններ

  • Շանտա Հուբլիկար
  • Գիրիշ Կառնադ
  • Լենա Չանդավարկար
  • Դատատրեյա Ռամաչանդրա Բենդրե
  • Վինայակա Կրիշնա Գոկակ

Տնտեսագետներ

  • Վադիրաջ Ռ. Պանչամուկհի

Գրողներ

  • Պատիլ Պուտապպա
  • Նարայանաչարիա
  • Սուդհա Մուրտի
  • Գ. Ա. Կուլկարնի

Գործարարներ

  • Գանպատրաո Նարայանրաո Մադիման (1879-1947)- Գործարար և բանկիր
  • Գուրուրաջ Դեշպանդե -Սիկամոր ցանցերի հիմնադիր
  • Վիջայ Սանկեշվար- VRL Group-ի հիմնադիր և սեփականատեր
  • Սուդհա Մուրտի-Infosys-ի համահիմնադիր
  • Նանդան Նիլեկանի-Infosys-ի համահիմնադիր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հուբլի-Դհարվադ: Հուբլի-Դհարվադի մունիցիպալ կորպորացիա, Մրցանակակիրներ, Նշանավոր մարդիկ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուբլի-Դհարվադ» հոդվածին։

Tags:

Հուբլի-Դհարվադ ի մունիցիպալ կորպորացիաՀուբլի-Դհարվադ ՄրցանակակիրներՀուբլի-Դհարվադ Նշանավոր մարդիկՀուբլի-Դհարվադ ԳործարարներՀուբլի-Դհարվադ ԾանոթագրություններՀուբլի-Դհարվադ Արտաքին հղումներՀուբլի-ԴհարվադԱնգլերենԲանգալորԿառնատակա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱղերԴավիթ ԲեկԲանաստեղծական կայուն ձևերՆաիրի ԶարյանՀրանտ ՄաթևոսյանՇրջակա միջավայրԱրիստոտելՍառը պատերազմԹթվածինՍարդարապատի հերոսամարտԴեքսամետազոնՄԻԱՎ/ՁԻԱՀՅուրի ՎարդանյանԳլխուղեղԱմենայն Հայոց ԿաթողիկոսՀոմանիշԷկզեմաԱծական անունՇվեդիաՀիսուսSWOT վերլուծությունԿոտայքի մարզՎիտամին DՎերաբերական (խոսքի մաս)Հայկական ճարտարապետությունԱլեքսանդրապոլի պայմանագիրԱվտոմեքենաՎարդԵրկիր ՆաիրիԳեղարդի վանքԽոսրովի անտառ պետական արգելոցԱլբերտ ԱյնշտայնԹռչուններՏիգրան ՊետրոսյանԿենդանակերպի նշաններՄարդու պապիլոմավիրուսՀունաստանԱշխարհի մայրաքաղաքների ցանկՑեղին սիրտը (ժողովածու)ՆևրոզներՄիզուղիների ինֆեկցիաներՎազգեն ՍարգսյանՔարային շինանյութերՀեքիաթՀականիշՈրովայնային ցավԽատուտիկԳլխուղեղի ուռուցքՄարտիրոս ՍարյանՀիսուսի ծնունդԲջջային հեռախոսԴիլիջանՌուդոլֆ Էրիխ ՌասպեԱնալ սեքսԹուրքիաՁեռնաշարժությունԼեոնարդո դա ՎինչիԹութակներ (ընտանիք)Արշակ ԲՇաքիի ջրվեժՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Թաջ ՄահալՀայաստանի կուսակցությունների ցանկՍիամանթոԲագրատունիների թագավորությունՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՍևանավանքՊյութագորասՎազգեն Ա ԲուխարեստցիՁգողականությունՄամփրե արքանՀայկական առածներ և ասացվածքներՔաղցկեղԿիլիկիաԱնլռելի զանգակատուն🡆 More