Թերթ, Թիֆլիս Հորիզոն: թերթ

Հորիզոն, հասարակական-քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ։ ՀՀԴ հրատարակություն։ Հրատարակվել է 1909-1918 թվականներին Թիֆլիսում։

Թերթ, Թիֆլիս Հորիզոն: թերթ
Հորիզոն օրաթերթ

Խմբագիր-հրատարակիչներ՝ Բ. Նուրալյան, Ա. Սահակյան, Լեո (Ա. Բաբախանյան), Հովհաննես Թումանյան, Նիկոլ Աղբալյան, Ա. Ջամալյան, Ս. Գրուզինյան (Վրացյան), Մ. Վարանդյան, Վ. Նավասարդյան։ Պարբերաբար նյութեր է տպագրել Կովկասի, Ռուսաստանի և այլ հայաբնակ վայրերի սոցիալ-տնտեսական վիճակի, մշակութային կյանքի վերաբերյալ։ Մեծ տեղ է հատկացրել հայ ազգային խնդիրներին, առանձնապես՝ Հայկական հարցին։ 1912-1914 թվականներին, Հայկական հարցի վերաբացման ժամանակ, Հորիզոն օրաթերթն անդրադարձել է մեծ տերությունների դիրքորոշմանը հայկական բարենորոգումների խնդրում, հայ ազգային շրջանների մասնակցությանը բարենորոգումների ծրագրի մշակմանը, լուսաբանել Կ. Պոլսի դեսպանաժողովի (1913 թվականի հուլիս) ընթացքը, արժեքավորել 1914 թվականի ռուս-թուրքական համաձայնագրի նշանակությունը և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Արևմտյան Հայաստանի ինքնավարության միակ իրական երաշխիք է համարել Ռուսական կայսրությունը, պատերազմի տարիներին պաշտպանել նրա քաղաքականությունը, հայ կամավորական շարժումը։ Չի ընդունել 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը, հանդես է եկել Հարավային Կովկասում խորհրդային իշխանության հաստատման դեմ։

1914-1915 թվականներին լույս է տեսել Հորիզոնի գրական-գեղարվեստական պատկերազարդ հավելված։

Համարներ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Թերթ, Թիֆլիս Հորիզոն: թերթ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 589 Թերթ, Թիֆլիս Հորիզոն: թերթ 

Tags:

19091918ԹիֆլիսՀՀԴ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պարբերական հիվանդությունԱրմավիրի մարզԹոքի քաղցկեղԺառանգական հիվանդություններՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկSWOT վերլուծությունՍտրեպտոկոկային ֆարինգիտՕրգազմԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՄարս (մոլորակ)ԷպիլեպսիաՊապ թագավորԱրամ ԽաչատրյանԴաշտանՀայկական մանրանկարչությունԱրյան խումբՄաշկային հիվանդություններՀայկական ազգային հագուստ (տարազ)Խոր ՎիրապԾիրանի փողըԱծխածինԿուսաթաղանթԳլխուղեղԱրքիմեդեսԱֆղանստանՀապավումԱրագածՍննդային շղթաՀովհաննավանքՀայկական դիցաբանությունԿրծքավանդակի ցավԱռիթմիաՄխիթար ՍպարապետԱվշային հանգույցԲարդ ստորադասական նախադասությունԿոչականՄայիսի 1 (տոն)ՓայծաղՄեծապատիվ մուրացկաններԲյուրականի աստղադիտարանՈւսուցման մեթոդներՀայաստանի Կարմիր գիրքՏուբերկուլոզՄոսկվաԱնրի ՎեռնոյԻսլամՄայրցամաքԽոսրովի անտառ պետական արգելոցԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԲարդ համադասական նախադասությունՎերք Հայաստանի (վեպ)ՌուսաստանՆախադասության գլխավոր անդամներԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԶուգահեռագիծԵվրոպական միությունՍյունիքի մարզՎահագնՎերածնունդՂազարոս ԱղայանՀայաստանԿտավատԲարդիՇախմատՀայկյան տոմարՍերմՄեղրԿարմիր գիրքԱնտարկտիդաՈսկեպարՏիգրան ՊետրոսյանՀայկական անմոռուկ (խորհրդանիշ)Ծաղկեվանք (Արա լեռ)🡆 More