Հովհաննես Ղանալանյան: հայ գրականագետ

Հովհաննես Տիգրանի Ղանալանյան (փետրվարի 19, 1911(1911-02-19), Ախալցխա - մարտի 28, 1994(1994-03-28), Երևան, Հայաստան), հայ սովետական գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1948)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։

Հովհաննես Ղանալանյան
Ծնվել էփետրվարի 19, 1911(1911-02-19)
Ախալցխա
Մահացել էմարտի 28, 1994(1994-03-28) (83 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
ՔաղաքացիությունՀովհաննես Ղանալանյան: հայ գրականագետ Ռուսական կայսրություն, Հովհաննես Ղանալանյան: հայ գրականագետ ԽՍՀՄ և Հովհաննես Ղանալանյան: հայ գրականագետ Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Գործունեության ոլորտգրականագիտություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1937)
Կոչումպրոֆեսոր և ակադեմիկոս
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1948)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, բանագետ Արամ Ղանալանյանի եղբայրը։

Կենսագրություն

Հովհաննես Ղանալանյանը ծնվել է 1911 թվականի դեկտեմբերի 19-ին, Ախալցխա քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի աշխատանքային դպրոցում։ Մեկ տարի ուսուցիչ է աշխատել Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում։ 1931 թ. տեղափոխվում է Երևան և աշխատանքի անցնում Մաքսիմ Գորկու անվան դպրոցում։ 1937 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1940-1942 թվականներին «Խորհրդային գրականություն» ամսագրի բաժնի վարիչն էր։ 1942 թվականին «Իսահակյանի լիրիկան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1947 թվականին «Ավետիք Իսահակյանի կյանքն ու ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1946-1977 թվականներին եղել է Վ․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը։ Հեղինակ է «Ավետիք Իսահակյան» (1955, ռուս․ 1975), «Պետրոս Դուրյան» (1957), «Միսաք Մեծարենց» (1958), «Վահան Տերյան» (1960), «Դանիել Վարուժան» (1961), «Մտերիմ դեմքեր» (1965) երկերի։ Ուսումնասիրություններ ունի Վ․ Բրյուսովի, Յ․ Վեսելովսկու, Վ․ Զվյագինցևայի, Վ․ Նեմիրովիչ Դանչենկոյի և ռուս այլ գրողների մասին։ Ռուսերեն լույս են տեսել «Ակնարկներ XIX-XX դարերում հայ քնարերգության» (1964), «Հայաստանը ռուս բանաստեղծների ստեղծագործություններում» (1972), XVIII-XX դդ․ Հայաստանի բանաստեղծները» (1976) գրքերը։

Երկեր

  • Իսահակյանի լիրիկան, Երևան, Պետհրատ, 1940, 163 էջ։
  • Հ. Հովհաննիսյան, Երևան, Հայպետհրատ, 1946, 42 էջ։
  • Նյութեր հայ գրականության պատմությունից, Երևան, հեռակա մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1947, 320 էջ։
  • Խաչատուր Աբովյան, Երևան, Հայպետհրատ, 1948, 95 էջ։
  • Թումանյանի լիրիկան, Երևան, Հայպետհրատ, 1954, 100 էջ։
  • Ավետիք Իսահակյան, Երևան, Հայպետհրատ, 1955, 144 էջ։
  • Պետրոս Դուրյան, Երևան, Հայպետհրատ, 1957, 112 էջ։
  • Միսաք Մեծարենց, Երևան, Հայպետհրատ, 1958, 90 էջ։
  • Դանիել Վարուժան, Երևան, Հայպետհրատ, 1961, 195 էջ։
  • Մտերիմ դեմքեր, Երևան, «Հայաստան», 1965, 105 էջ։
  • Վահան Տերյան, Երևան, «Գիտելիք», 1960, 50 էջ։
  • Ավետիք Իսահակյան, Հուշեր, Երևան, «Հայաստան», 1975, 54 էջ։
  • Հոդվածներ և հուշեր, Երևան, «Սովետական գրող, 1979, 164 էջ։

Ծանոթագրություններ

Հովհաննես Ղանալանյան: հայ գրականագետ Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ղանալանյան» հոդվածին։
Հովհաննես Ղանալանյան: հայ գրականագետ Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ղանալանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 25 Հովհաննես Ղանալանյան: հայ գրականագետ 

Tags:

19111994ԱխալցխաԵրևանԽՍՀՄ Գրողների միությունՀայաստանՄարտի 28Փետրվարի 19

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ուղիղ խնդիրԱվարայրի ճակատամարտՀայ-վրացական պատերազմՎերաբերական (խոսքի մաս)ԲրոնխաբորբԱրամ ԱսատրյանԱրամ ԱՍանահինի վանական համալիրՀակոբ ԿոջոյանՌուսաստանԵվրոպաՀայկական ճարտարապետությունՀակոբ ՊարոնյանՈրդանման ելունի բորբոքումՔիշ (կղզի)ԿտավատՀայաստանի Կարմիր գիրքՁգողականությունԱննա ՀակոբյանՎիքիպեդիաՀղիություն (մարդ)Վիկտոր ՀամբարձումյանՍևրի պայմանագիրՀայոց լեզվի պատմությունԴպրությունՊարզ նախադասությունԹբիլիսիԲյուզանդական կայսրությունՌուդոլֆ Էրիխ ՌասպեԱշոտ Գ ՈղորմածԱրմավիրՔութեշՊատվի համար (դրամա)ԾիածանՍպիտակավոր վանքԲջջային հեռախոսԿանադաՄոնա ԼիզաԿիրանց (Տավուշի մարզ)ԿիստաԱմառԱզատի ջրամբարԱրյունՌափայել ՊատկանյանՎիտամին D-ի անբավարարությունԵրևանՄատյան ողբերգությանԵրկկենցաղներՍերմՀայկական ատոմային էլեկտրակայանՀամո ԲեկնազարյանՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՎայոց ձորի մարզԸղձական եղանակԳերմանիաՄեծ Հայքի նահանգների ցանկՏավուշի մարզԼիմֆոմաԳաստրիտԵրկաթԲագրատունիներԿույր աղիքՀայերենի այբուբենՇվեյցարիաՏեղի պարագաԱմբողջ թիվԱշոտ Ա ՄեծՎարդԿատուներԿարեն ԴեմիրճյանԱվշային հանգույցՍասնա ծռերում գործող անձանց անուններԴեղանյութերՀնդկաստանԿարմիր կիրակիՓոքր ՄհերԻլհամ ԱլիևԱրյան շրջանառությունԿանաչ դաշտը (պատմվածք)🡆 More