Հեռուստատեսային Աշտարակ

Հեռուստատեսային աշտարակ, պատվանդան, որի գագաթին տեղակայվում են հեռուստատեսային հաղորդիչ կայանի անտենաները։ Հեռուստատեսային աշտարակի բարձրությունը որոշվում է ըստ հեռուստատեսային կայանի գործողության շառավղի և հաղորդիչ հեռուստատեսային անտենաների քանակի ու չափերի։ Հեռուստատեսային աշտարակի վրա տեղադրվում են նաև գերկարճալիք ռադիոհաղորդումների, ինչպես և ռադիոռելեային ու ռադիոհեռախոսային կապի անտենաներ։ Հեռուստատեսային աշտարակի նախօրինակ կարելի է համարել Փարիզի Էյֆելյան աշտարակը (1889)՝ շուրջ 300 մ բարձրությամբ և Մոսկվայի ռադիոաշտարակը (1921, նախագծել է Վ.

Գ. Շուխովը)՝ 148 մ բարձրությամբ, որոնք 30-ական թթ., երբ սկսեց զարգանալ հեռուստատեսությունը, վերածվեցին հեռուստատեսային աշտարակի։ Աշխարհի ամենաբարձր հեռուստատեսային աշտարակ են Մոսկվայի Օստանկինոյի երկաթբետոնե աշտարակը՝ 533 մ բարձրությամբ (1967, անտենայի բարձրությունն ավելացնելուց հետո՝ 536 մ) և Տորոնտոյի (Կանադա) երկաթբետոնե հեռուստատեսային աշտարակ, որն ունի 550 մ բարձրություն։ Երևանի հին հեռուստատեսային աշտարակը (1956) տիպային է և անտենայի հետ ունի 196 մ բարձրություն, իսկ 1977-ին շարք մտած նոր աշտարակի բարձրությունը 311 մ է։ Երկաթբետոնե աշտարակի գագաթամասը, ուր տեղակայվում են անտենաները, որպես կանոն, լինում է մետաղյա ռադիոհեռուստատեսային սարքավորումը տեղադրվում է աշտարակաբնի ներսում։ Մեծ քաղաքներում հեռուստատեսային աշտարակի հարթակներն օգտագործվում են նաև իբրև դիտահրապարակ, ռեստորան կամ սրճարան։

Հեռուստատեսային Աշտարակ
Երևանի հեռուստատեսային աշտարակը
Հեռուստատեսային ԱշտարակՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեռուստատեսային աշտարակ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 363 Հեռուստատեսային Աշտարակ

Tags:

Էյֆելյան աշտարակԿանադաՄոսկվաՏորոնտոՓարիզՕստանկինո

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎաղարշապատԵրևանի վարչական բաժանումԵնթակաՄակբայԽոսրովի անտառ պետական արգելոցԱծանցԿարմրուկԳոյական անունՀայաստանի տնտեսությունՍուր բրոնխիտՕվկիանոսՎարդանանց պատերազմՀինդուիզմՀամասեռականությունԼիպոմաԿենդանիներՄարս (մոլորակ)Հարավային ԱմերիկաԲուրգ (երկրաչափություն)Տրդատ ԳՍրբանային սեքսԿենդանիների հատկանիշների ցանկԱծխածինԿոկորդիլոսներՉո Սո-հյանգԲրոնխաբորբՀունաստանՇունՉինաստանՉեխիաՄարզական կոչումՏիեզերքԵրվանդ ԱզատյանԵրիկամային անբավարարությունՎարդանանք (պատմավեպ)Ռուբեն ՄաթևոսյանՎահագնԿաուչուկներԵրկաթ պակասորդային սակավարյունությունՖարինգիտԱռնանդամի գլխիկՀակոբ ՊարոնյանԿուսաթաղանթՀայկական մուֆլոնՀարակատար դերբայԴեղանյութերԲուդդայականությունԱրյունահոսությունՔրիստափոր ԿոլումբոսՀայերՄԻԱՎ/ՁԻԱՀՋոնի ԴեփՓինք ՖլոյդԿոնֆլիկտԽոսքի մասերԱլեքսանդրիայի կամուրջԱրշակ ԲՀիդրոցեֆալիաԱնահիտ (հեքիաթ)ՓարիզԿոտորակ (մաթեմատիկա)Լյարդի ցիռոզԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԿիրխհոֆի կանոններԿոսովոյի հուշարձաններԹռչուններԹվաբանական պրոգրեսիաՎերածնունդԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԱվագ շաբաթԿառլես ՊուչդեմոնՀին աշխարհի յոթ հրաշալիքներԱրմավիրՊահպանակԵրիկամաքարային հիվանդությունԼիոնել ՄեսսիԱշխարհի երկրներն ըստ տարածքի🡆 More