Վարչական Շրջան Էրեբունի

Էրեբունի շրջան, շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ընդգրկում է քաղաքի հարավարևելյան հատվածը՝ զբաղեցնելով 4880 հեկտար տարածք։

Սահմանակից է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև Հայաստանի Կոտայքի և Արարատի մարզերին։ Համաձայն 2015 թվականի վիճակագրական տվյալների՝ շրջանն ունի 126.100 բնակիչ։

Ներկայումս Էրեբունու շրջանի ղեկավարն է Հակոբ Բալայանը։

Ընդհանուր բնութագիր

Էրեբունին ունի 48 կմ² տարածք (Երևանի քաղաքի ընդհանուր տարածքի 21.52 %-ը), որից 29 կմ² զբաղեցնում են բնակելի կամ առևտրային շենքեր, շինությունները։ Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է։ Այն ոչ ֆորմալ կերպով բաժանվում է փոքր շրջանների, ինչպիսիք են Էրեբունի թաղամասը, Նոր Արեշը, Սարթաղը, Վարդաշենը, Մուշավանը, Վերին Ջրաշենը և Նոր Բուտանիան։ Սասունցի Դավիթ հրապարակը մետրոյի կայարանի հետ միասին կազմում է թաղամասի հիմքը։ Թաղամասի հիմնական փողոցներն են՝ Էրեբունի փողոցը, Սասունցի Դավիթ փողոցը, Ազատամարտիկների փողցը, Իվան Այվազովսկու փողոցը, Դավիթ Բեկ փողոցը, Արին Բերդ փողոցը, Արցախի պողոտան և Մովսես Խորենացու փողոցը։

Էրեբունին Երևանի թմրամոլների թաղամասն է` բառիկներով

Երևանի կենտրոնական գերեզմանատունը, ինչպես նաև ռազմական գերեզմանատունը գտնվում են Էրեբունի թաղամասում։

Թաղամասի բնակչության տրանսպորտային կարիքները բավարարելու համար նախատեսված է Սասունցի Դավիթ մետրոյի կայարանը, իսկ Երևանի երկաթուղային կայարանը գտնվում է շրջանի Սասունցի Դավիթ հրապարակում։ Էրեբունում գտնվում է նաև Երևանի կենտրոնական բանտը, որը հայտնի է որպես «Էրեբունի քրեակատարողական հիմնարկ»։

Էրեբունի պետական արգելոցը, որը ստեղծվել է 1981 թվականին, գտնվում է Երևանի կենտրոնից մոտ 8 կմ հեռավու՝ Էրեբունի շրջանի շրջակայքում՝ ծովի մակարդակից 1300-1450 մ բարձրության վրա։ Արգելոցը զբաղեցնում է 120 հեկտար տարածք, հիմնականում բաղկացած է կիսաեզրափակված լեռներից։

2016 թվականի դրությամբ թաղամասի բնակչության թիվը կազմում է 126.500 մարդ։

Պատմություն

Հին պատմություն

Վարչական Շրջան Էրեբունի 
Սարի թաղ թաղամասը Էրեբունիում

Հնագիտական վկայությունները ներկայացնում են, որ Էրեբունի ռազմական ամրոցը հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին Արգիշտի արքայի հրամանով Արին-Բերդ լեռան ժամանակակից Էրեբունի վարչական շրջանում։ Արգիշտի 1ը հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր դրանցից նշանավոր էր ք ա 782թ Արին լեռան վրա կառուցված էրեբունին։

Բնակչություն

2011 թվականի մարդահամարի տվյալներով թաղամասում բնակվում էր 123.092 բնակիչ (Երևան քաղաքի բնակչության 11.61%-ը)։ Ըստ 2016 թվականի պաշտոնական վիճակագրական տվյալների թաղամասի բնակչությունը կազմել է շուրջ 126,500 մարդ ։

Վարչական Շրջան Էրեբունի 
Հուշահամալիր «Զինվորական գերեզմանոց», կենտրոնական գերեզմանատուն, 1941 թ., 1982 թ., ճարտ.՝ Ռ. Ներսիսյան, Գ. Յոլյան, Ս. Մանուկյան, քանդ.` Յուրի Սամվելյան, Գ. Հովսեփյան

Տրանսպորտ

Շենգավիթ շրջանի տրանսպորտը հիմնականում հիմնված է ավտոբուսներից, տրոլեյբուսներից, մետրոյից։ Էրեբունում գտնվում է «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանը, որը գործում է 1981 թվականի մարտի 7-ից։

Վարչական Շրջան Էրեբունի 
Էրեբունի

Հայկական երկաթուղու Երևանի երկաթուղային կայարանը գտնվում է Էրեբունիում (հիմնադրված 1902 թվականին)։ Այն կապում է Երևանը հետևյալ ուղղություններով՝

Երևան - Բաթումի,

  • Երևան - Թբիլիսի,
  • Երևան - Գյումրի,
  • Երևան - Արարատ,
  • Երևան - Արաքսի Մյասնիկյան երկաթուղային կայարան,
  • Երևան - Երասխ և այլն։

Էրեբունի թաղամասում գտնվում է Երևանի երկրորդ օդանավակայանը՝ Էրեբունի օդանավակայանը։ Անկախությունից ի վեր «Էրեբունին» հիմնականում օգտագործվում է ռազմական կամ մասնավոր թռիչքների համար։

Կրթություն

Վարչական Շրջան Էրեբունի 
Արգիշտի Ա արքայի քանդակը Էրեբունիում

2016-2017 թվականի դրությամբ թաղամասը ունի 23 հանրակրթական դպրոց, 3 մասնավոր դպրոց, ինչպես նաև 2 մասնագիտական դպրոց և նաև հատուկ կարիքներով երեխաների համար։ Կա նաև Միքայել Մալունցյանի անվան գեղարվեստի դպրոցը և Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը։

Սպորտ

«Էրեբունի» ֆուտբոլային ակումբը մարզադաշտ է դուրս է եկել 1992 թվականից մի քանի ընդմիջումներով։ Այն ներկայումս հանդես է գալիս Հայաստանի Առաջին լիգայում։

Միջազգային հարաբերություններ

Էրեբունի վարչական շրջանի վարչակազմը պաշտոնական համագործակցություն ունի հետևյալ քաղաքի հետ՝

Վարչական Շրջան Էրեբունի 
Վարդավարի լիճը Էրեբունիում

Ծանոթագրություններ

Tags:

Վարչական Շրջան Էրեբունի Ընդհանուր բնութագիրՎարչական Շրջան Էրեբունի ՊատմությունՎարչական Շրջան Էրեբունի ԲնակչությունՎարչական Շրջան Էրեբունի ՏրանսպորտՎարչական Շրջան Էրեբունի ԿրթությունՎարչական Շրջան Էրեբունի ՍպորտՎարչական Շրջան Էրեբունի Միջազգային հարաբերություններՎարչական Շրջան Էրեբունի ԾանոթագրություններՎարչական Շրջան ԷրեբունիԵրևանՀայաստանՀեկտար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲջիջԵրկրորդ համաշխարհային պատերազմԵրվանդ ՔոչարՄակբայԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀայաստանի առաջին հանրապետությունՎահանագեղձԲյուրականի աստղադիտարանԱլպիական մանուշակ (պատմվածք)ՔարտեզԱլեքսանդր ՊուշկինԵլակԱդրբեջանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՍողոմոն ԹեհլիրյանԵրևանի թանգարանների ցանկՄիապետությունՏուբերկուլոզԱլմա-Աթայի հռչակագիրԴերբայական դարձվածԼևոն Տեր-ՊետրոսյանԻբուպրոֆենԱնուղղակի խնդիրՊետական կառավարման ձևԿապ (խոսքի մաս)Քաոս (վեպ)Պարզ նախադասությունՀավերժության հայկական նշանԼուսանՈրդանման ելունի բորբոքումԱրծվաշենՎիտամինԳևորգ Մարզպետունի (վեպ)Առողջ ապրելակերպԱլեքսանդր ՇիրվանզադեՍասունՀարցական նշանՍանահինի վանական համալիրՆեմեսիս գործողությունԱրագածԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Ազգային ժողովրդավարական բևեռԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԳրիգոր ՆարեկացիՀայաստանի կուսակցությունների ցանկՇեղանկյունԲարդ ստորադասական նախադասությունՖաշիզմԱստվածաշունչՄիքայել ՆալբանդյանՌուսական կայսրությունՈւրցԻտալիաԹրաֆիքինգԱրշակունիներԼյարդի հիվանդություններԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ԿրիաներՋրծաղիկԹաջ ՄահալՍակավարյունությունԲացատրական բառարանՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՊղինձԷթիլ սպիրտՀայոց պատմությունԳոյական անունԱլբերտ ԱյնշտայնՀայաստանի Ազգային ժողովՊեպոՀարավային ԱմերիկաԿիպրոսԶվարթնոցի տաճարԲուրգ (երկրաչափություն)ԴիլիջանՄիացյալ Թագավորություն🡆 More