Գլխավոր ասամբլեա, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր մարմիններից մեկը։ Բաղկացած է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններից (147 երկիր, 1977 թվականի հունվար)։ Իրավասու է ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում քննարկելու ցանկացած հարց, ինչպես նաև ՄԱԿ-ի յուրաքանչյուր մարմնի իրավասությունների մեջ մտնող հարցեր։ Լիազորված է հանձնարարականներ տալ ՄԱԿ-ի անդամներին կամ Անվտանգության խորհրդին (որոշ բացառությամբ) բոլոր հարցերով և գործերով։ Գլխավոր ասամբլեան մասնավորապես լիազորված է քննելու միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում պետությունների համագործակցության ընդհանուր սկզբունքները (զինաթափում, սպառազինության կարգավորում և այլն)։ Իսկ որոշակի գործողությունների դիմելու անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր հարց նախքան քննարկելը (կամ հետո) հանձնում է Անվտանգության խորհրդին։ Գլխավոր ասամբլեայի որոշումները, որպես կանոն, ունեն հանձնարարական բնույթ, այսինքն իրավաբանորեն պարտադիր չեն անդամ պետությունների համար, բացառությամբ ՄԱԿ-ի ներքին կյանքին վերաբերող մի շարք հարցերի՝ ՄԱԿ-ի անդամ ընդունելու կամ հանելու, Միջազգային դատարանի, Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ ընտրելու, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելու դեպքերում և այլն (նշված որո–ումների մի մասն ընդունվում է Անվտանգության խորհրդի մասնակցությամբ)։ Գ․7, ԽՍՀ երրորդ հատոր ա-ի որոշումներն ընդունվում են նիստին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող ՄԱԿ-ի անդամների ձայների մեծամասնությամբ։ Կարևորագույն հարցերի մասին որոշումներն ընդունվում են ձայների 2/3-ի մեծամասնությամբ։ Յուրաքանչյուր տարի գումարվում է գլխավոր ասամբլիայի հերթական նստաշրջանը, անհրաժեշտության դեպքում նաև՝ արտակարգ և հատուկ նստաշրջաններ։ ՄԱԿ-ի անդամ յուրաքանչյուր պետություն նստաշրջան կարող է ներկայանալ հինգ պատվիրակով և նրանց հինգ տեղակալով։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Գլխավոր ասամբլեա | |
---|---|
Տեսակ | կառավարական օրգան |
Գլխավոր ասամբլեայի ֆունկցիաներն իրականացնում են հետևյալ կոմիտեները․
Կոմիտեների աշխատանքների կոորդինացման համար յուրաքանչյուր նստաշրջանում կազմավորվում է գլխավոր կոմիտե՝ գլխավոր ասամբլեայի նախագահի, նրա տեղակալների և կոմիտեների նախագահների կազմով։ Յուրաքանչյուր նստաշրջանում ստեղծվում է լիազորությունների ստուգման կոմիտե՝ բաղկացած ինը անդամներից։
Գոյություն ունեն նաև երկու մշտական կոմիտեներ՝ կոնսուլտատիվ կոմիտե (վարչական ու բյուջետային հարցեր) և վճարումների հարցերով զբաղվող կոմիտե։ Վերջիններիս անդամները ընտրվում են երեք տարի ժամկետով։ Կիրառվում է նաև հատուկ կոմիտեների և հանձնաժողովների ստեղծման պրակտիկան։ 1964 թվականից ինքնավար միջազգային կազմակերպությունների իրավունքներով ստեղծվել են գլխավոր ասամբլեայի հատուկ մարմիններ՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսը (ՅՈՒՆԿՏԱԴ, 1964), ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպությունը (ՅՈՒՆԻԴՕ, 1965), Կապիտալ զարգացման ֆոնդը (1966 )։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 97)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Գլխավոր ասամբլեա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.