The Xx

The xx, բրիտանական ինդի փոփ խումբ, որ ձևավորվել է 2005 թվականին Լոնդոնում։ Խմբի առաջին ալբոմը բարձր գնահատականներ է ստացել երաժշտական քննադատների կողմից և առաջադրվել է Մերկուրիի մրցանակի, որը խումբը ստացավ 2010 թվականի սեպտեմբերի 7-ին։ Խմբի երկրորդ ալբոմը՝ Coexist-ը, թողարկվել է 2012 թվականի դեկտեմբերի 10-ին։

The xx
The Xx
The xx-ի համերգը 2009 թվականի հոկտեմբերի 18-ին Միլանում
Հիմնական տվյալներ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրերինդի-փոփ,
փոսթփանկ-րիվայվլ,
դրիմ-փոփ
Գործունեություն2005 (2005)–մինչ այժմ
ԼեյբլXl, Young Turks
Կայքaudioslave.com
Անդամներ
Ռոմի Մեդլի Քրոֆթ,
Օլիվեր Սիմ,
Ջեյմի Սմիթ
Նախկին անդամներ
Բարիյա Կուրեշի
The Xx The xx Վիքիպահեստում
The Xx
The xx խմբի համանուն ալբոմի շապիկը

Պատմություն

2005-2009 թվականներ. Խմբի ձևավորումը

Խումբը հանդիպեց մինչ Էլիոթ դպրոցում սովորելը, որում սովորել են նաև Hot Chip-ը, Բուրիալը, Ֆոթ Թեթը և Փիրս Բրոսնանը։ Խումբը սկսեց ազդվել այդ երաժիշտներից.

The Xx  Մի ուսուցիչ, որը մեզ երբևէ դաս չէր տվել, ասաց, թե ինչքան լավն էինք մենք։ Դա յուրահատուկ ձևով օգնեց մեզ։ The Xx 

Օլիվեր Սիմը և Ռոմի Մադլի-Քրոֆթը բացեցին խումբը որպես դուետ, երբ նրանք 15 տարեկան էին։ Կիթառահար Բարիա Քուրեշին միացավ նրանց և սկսեց կատարել 2005 թվականին, մեկ տարի անց խմբին միացավ Ջամի Սմիթը։

2009-2011 թվականներ. xx

Խմբի համանուն ալբոմը թողարկվեց բրիտանական մասնավոր ձայնագրային լեյբլ Young Turks-ի հետ 2009 թվականի օգոստոսի 17-ին և դիմավորվեց քննադատների ծափահարություններով՝ ստանալով «ունիվերսալ ողջույն» գնահատականը Metacritic-ի կողմից։ Ալբոմը նաև լավ հորիզանականներում էր, տարվա լավագույն երգերի ցանկերում՝ լինելով 9-րդը Rolling Stone կայքի ցանկում և երկրորդը NME-ում։ 2009 թվականին Nme-ի ապագայի 50 լավագույն խմբերի ցանկում xx-ը 6-րդն էր և 2009 թվականի հոկտեմբերին խումբը ընդգրկված էր CMJ-ի երաժշտական մրցանակաբաշխության թոփ 10-ում։ Խմբի առաջին հաջողությունից հետո Crystalised սինգլը ներառվել է iTunes-ումորպես շաբաթվա սինգլ սկսած 2009 թվականի օգոստոսի 18-ին։

Չնայած խումբը նախկինում աշխատել էր պրոդյուսերների հետ՝ ներառյալ Դիպլոյին և Քվեսին, նրանք ինքնուրույն են ստեղծել xx-ը։ Ալբոմի ձայնագրությունը տեղի է ունեցել փոքր ավտոտնակում, հաճախ գիշերները և դա նպաստել է ալբոմի ցածր, շշուկային բնության գոյությանը։

The Xx 
The xx խմբի համերգը 2009 թվականի դեկտեմբերի 2-ին

2009 թվականի օգոստոսին խումբը ունեցավ իր սեփական համերգային շրջագայությունը։ The xx-ը համերգն ունեցավ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Friendly Fires, The Big Pink և Micachu-ն։ 2010 թվականի հունվարին Մեթ Գրոնինգը առաջարկեց խմբին նվագել All Tomorrow's Parties փառատոնին, որ տեղի ունեցավ Անգլիայի Մինահեդ քաղաքում։

2009 թվականի վերջին երկրորդ կիթառահար և ստեղնաշարային գործիքներ նվագող Բարիա Քուրեշին լքեց խումբը։ Նշված է, որ նա պարզապես ուժասպառ էր եղել, սակայն ավելի ուշ Օլիվեր Սիմը ասել է.

The Xx  Անկեղծ ասած, մարդիկ մտածում են, որ նա է լքել խումբը, սակայն դա այպես չէ։ Դա իմ, Ռոմիի և Ջեմիի որոշումն էր։ Այն պետք է կատարվեր։ The Xx 

Նրանց առաջին ալբոմի երաժշտությունը հաճախակի էր օգտագործվում հեռուստատեսությամբ և մեդիայով, ինչպիսիք են 24/7, Person of Interest, NBC-ի ձմեռային օլիմպիական խաղերի թողարկումը, Cold Case, Suits, Mercy սերիաներում, թոփ մոդել-ի հունական տարբերակում և այլն։ 2010 թվականին Intro սինգլը ԲիԲիՍիի կողմից օգտագործվել է 2010 թվականի նախագահական ընտրությունների մասին թողարկման ժամանակ։

2010 թվականի սեպտեմբերին խմբի առաջին ալբոմը ստացավ Մերկուրիի մրցանակ։ Դրանից հետո ալբոմը 16-րդ հորիզոնականից բարձրացավ 3-րդ հորիզոնական Մեծ Բրիտանիայի ալբոմների վարկանշային աղյուսակում։

2011-2012 թվականներ. Coexist

2011 թվականի դեկտեմբերին Սմիթը ցույց է տվել, որ ցանկանում է թողարկել xx-ի երկրորդ LP-ն, երբ նա ոգեշնչված էր ակումբային երաժշտությունից։

2012 թվականի հունիսի 1-ին հայտարարվեց, որ խմբի երկրորդ ալբոմը՝ coexist-ը պետք է թողարկվի սեպտեմբերի 10-ին։ 2012 թվականի հուլիսի 16-ին նրանք հայտարարեցին, որ «Angels» երգը պետք է լինի ալբոմի առաջին երգը։ 2012 թվականի սեպտեմբերի 3-ին Internet Explorer-ի գործակցության ժամանակ xx-ը թողարկեց ամբողջ Coexist ալբոմը և այն հայտնվեց իրենց կայքում սեպտեմբերի 11-ին։

The Xx 
Խումբը Ֆինլանդիայի փառատոնի ժամանակ

2012 թվականի սեպտեմբերի 9-ին խումբը կատարեց բոլոր ժամանակների ամենամարդաշատ փառատոնի ընթացքում։ Իրենց առաջին հյուսիսամերիկայն շրջագայությունը սկսվեց Կանադայի Վանկուվեր քաղաքում հոկտեմբերի 5-ին։

2013-մինչև հիմա. Շրջագայություններ և երրորդ ալբոմ

2013 թվականին The xx-ը 3 փառատոնանման համերգներ ունեցավ Բեռլինում, Լիսաբոնում և Լոնդոնում, որ կոչվում էր "Night+Day": Փառատոնները ընդգրկում էին կատարումներ DJ-ների ուղեկցությամբ։ Յուրաքանչյուր փառատոն ավարտվեց խմբի գիշերային համերգով։ Խումբն առաջադրվել էր Brit մրցանակի լավագույն բրիտանական խումբ հանդիսանալու համար։

2013 թվականի ապրիլին The xx-ը զարգացեց «Մեծ Գեթսբին» ֆիլմի "Together" երգը։ 2014 թվականի մարտին խումբը մի շարք կատարումներ ունեցավ Նյու Յորքի հարմոնիայի այգում։ Շոուն ներառում էր կենդանի էֆֆեկտներ և ուներ սահմանափակ արտադրողականություն։

2014 թվականի մայիսին խումբը հայտարարեց, որ նրանք աշխատում են իրենց երրորդ ալբոմի վրա պրոդյուսեր Ռոդայթ ՄաքԴոնալդի հետ Տեխասում։

Կազմ

  • Ռոմի Մեդլի Քրոֆթ՝ կիթառ և վոկալ
  • Օլիվեր Սիմ՝ բաս և վոկալ
  • Ջեմի Սմիթ, հայտնի է նաև որպես Ջեմի xx՝ արտադրություն, էլեկտրոնիկա, հարվածային գործիքներ

Նախկին անդամներ

  • Բարիա Քուրեշի՝ ստեղնաշարային գործիքներ և կիթառ (2005-2009)
Տարի Տեղեկություն ալբոմի մասին Հորիզոնականը վարկանշային աղյուսակում Որակավորում
UK
US
AUS
BEL
BEL
FRA
GER
IRE
NZL
SWE
2009 xx
  • Թողարկում՝ 2009 թվականի օգոստոսի 17
  • Լեյբլ։ Young Turks
  • Ձևաչափ։ CD, Music download
3 92 40 9 41 35 73 14 13 44 UK: Պլատինե
2012 Coexist
  • Թողարկում՝ 2012 թվականի սեպտեմբերի 10
  • Լեյբլ։
  • Ձևաչափ։
1 5 2 1 6 2 3 3 1 1 UK: Ոսկե

Սինգլներ

Տարի Անվանում Հորիզոնականը վարկանշային աղյուսակում Ալբոմ
UK
UK Indie
BEL (FL)
FRA
US
Alt
2009 «Crystalised» xx
«Basic Space»
«Islands»
2010 «VCR» 132 15
«Islands» 34 3 16 90
«Crystalised» 1 14 37

Տեսահոլովակներ

  • «Basic Space»
  • «Crystalised»
  • «VCR»
  • «Islands»
  • «Teardrops»
  • «Infinity»
  • «Heart Skipped A Beat»
  • «Night Time»
  • «Stars»
  • «Shelter»
  • «Chained»
  • «Intro»
  • «Fiction»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The Xx Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The xx» հոդվածին։

Tags:

The Xx ՊատմությունThe Xx 2013-մինչև հիմա. Շրջագայություններ և երրորդ ալբոմThe Xx ԿազմThe Xx ՏեսահոլովակներThe Xx ԾանոթագրություններThe Xx Արտաքին հղումներThe Xx200520102012ԼոնդոնՍեպտեմբերի 7

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԳերմանիաՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԹլփատումԳլխավոր էջԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԵրիկամՊետությունԱրշակ ԲԻտալիաՄարդու պապիլոմավիրուսՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Աստվածային կատակերգությունԿրծքագեղձի քաղցկեղՍրտի կծկումների հաճախականությունՄարդու աչքՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՈւղիղ խնդիրՀերպեսՏիգրան ՄեծՄեծ ՀայքՀովհաննես ԱյվազովսկիԳլխուղեղԱրցախի ՀանրապետությունԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀատկացուցիչԱմբոխները խելագարվածՏյառնընդառաջՍակուրյաԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՄիզուղիների ինֆեկցիաներԵրևանի պետական համալսարանՖիմոզԱնաստասիա ՏատարևաԱպրոքսիմացիաԱտամհատիկՍրբանային սեքսՄիավորված ազգերի կազմակերպությունՕլիմպիական խաղերԵհովայի վկաներՀայերենի կետադրությունԿատուներՊորտուգալիաԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԷդուարդ ՍպերցյանՀրեաներԿարիճներՎերք Հայաստանի (վեպ)Մաշկային հիվանդություններՍարդարապատի հերոսամարտՎբեթԾաղկազարդԹակուբոկու ԻսիկավաԹոքաբորբԾառՀայերենՍրտային անբավարարությունՍևանա լիճԱգաթա ՔրիստիԹվական անունՀամաստեղություններԽորանարդՀայկական մուֆլոնՆաիրի ԶարյանԱՄՆ-ի նախագահների ցանկԳոյական անունՊապ թեստԷպիլեպսիաՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՀայկական առածներ և ասացվածքներՃապոնիաԿաթնասուններՈրովայնային ցավՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԿիլիան ՄբապպեԿենդանիների հատկանիշների ցանկԱլպիական մանուշակ🡆 More