Շեյրփոյնթ (SharePoint կամ Microsoft SharePoint Products & Technologies), ծրագրային ապահովման հավաքածու, որն ներառում է հետևյալ բաղադրիչները՝
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շեյրփոյնթը կարող է օգտագործվել կայքեր ստեղծելու համար։ Այն հնարավորությունն է տալիս օգտվողներին համատեղ աշխատել։ Շեյրփոյնթ պլատֆորմի (հարթակի) վրա ստեղծված կայքերը կարող են օգտագործվել որպես ինֆորմացիայի պահեստ, ինչպես նաև, վեբ-ծրագրերի փոխհարաբերությունների համար։
Շեյրփոյնթը ներկայացված է 2 հիմնական տեսակով՝Microsoft SharePoint Foundation (WSS) և Microsoft SharePoint Server։ Բացի այդ կա նաև Microsoft Office SharePoint Designer (SPD) գործիքային միջոցը։
Microsoft SharePoint Foundation - Վինդոուս Սերվերի անվճար ծրագիր է։ Իրենից ներակայացնում է բազային ենթակառուցվածք։ Կատարում է հետևյալ աշխատանքները՝խմբագրում, փաստաթղթերի պահպանում, առաջադրանքների հիշեցում և առցանց քննարկումներ։
Microsoft SharePoint Server 2010 - վճարովի բաղադրիչ է, որը նախատեսված է Շեյրփոյնթի ինտեգրման ֆունկցիոնալիությունը կիրառել MS OFFICE ծրագրերի աշխատանքի մեջ։ Սա համարվում է Microsoft SharePoint Foundation-ի ենթակառուցվածքը, որը ընդլայնում է նրա հնարավորությունները։ Microsoft Project Server-ը արդեն համարվում է SharePoint-ի հավելված, որը ներառված է Microsoft SharePoint Server 2010-ում։
Microsoft Office SharePoint Server (MOSS) - համարվում է SharePoint Service-ի ենթակառուցվածք։ Իր մեջ ընդգրկում է բիզնես-անալիտիկ գործիքներ՝ Excel Services և Business Data Catalog. MOSS-ը հնարավորություն է տալիս միանալ Project Server-ին և Microsoft Office InfoPath ֆորմային վեբ դիտարկիչի միջոցով։ Ապահովում է հատուկ գրադարաններ, որոնցից հիմնականում կիրառելի է PowerPoint Template Libraries։
Microsoft Office SharePoint Designer (SPD) - HTML խմբագրիչ է, օպտիմազացված է Շեյրփոյնթ էջերի ստեղծման համար։
This article uses material from the Wikipedia Հայերեն article SharePoint, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.