Old Town Road

«Old Town Road» (անգլերենից՝ «Հին քաղաքային ճանապարհ», I Got The Horses In The Back), ամերիկացի հիփ հոփ կատարող Լիլ Նաս Էքսի (Մոնտերո Լամար Հիլլ) երգը, որը առաջին անգամ հրապարակվել է 2018 թվականի դեկտեմբերի 3-ին, դառնալով հայտնի և վիրուսային չինական TikTok սոցիալական ցանցում, իսկ ավելի ուշ, Columbia Records-ի կողմից, առանձին սինգլի տեսքով։ Սինգլը դարձել է նրա կարիերայում առաջինը, որը կարողացել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցնել առաջին հորիզոնականը, սակայն հեռացվել է Hot Country Songs չարթից, այն բանից հետո, երբ կարողացել է զբաղեցնել տասնիններորդ հորիզոնականը։ Սակայն, եթե չլիներ չարթի որակազրկումը, ապա երգը, ապրիլի 6-ին, Hot Country Songs չարթում, կկարողանար հասնել առաջին հորիզոնական։ Քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսի մասնակցությամբ ռեմիքսը թողարկվել է 2019 թվականի ապրիլի 5-ին։

«Old Town Road»
«Old Town Road» սինգլի շապիկը (Լիլ Նաս Էքս, 2018)
Լիլ Նաս Էքսի սինգլը
Թողարկվածդեկտեմբերի 3, 2018
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ձայնագրված2018
ԺանրՔանթրի ռեփ, Քանթրի, Թրեպ, en:Southern hip hop
ԵրգահանLil Nas X
Տևողություն1:53
ԼեյբլColumbia Records
ՊրոդյուսերYoungKio, Reznor, Ross
Old Town Road Old Town Road

Այն դարձել է այն բոլոր կարճ երգերից մեկը (2 րոպեից քիչ), որը կարողացել է ԱՄՆ-ում հասնել առաջին հորիզոնական (տարբեր հաշվարկներ դասում են նրան երկրորդ, չորրորդ, հինգերորդ և յոթերորդ հորիզոնականները՝ պատմության մեջ) և վերջին տասնամյակի ընթացքում ամենակարճ առաջին հորիզոնական զբաղեցրած երգը։ Բացի այդ, սա 30 տարվա ընթացքում միայն երրորդ քանթրի երգն է, որին հաջողվում է Billboard Hot 100-ում զբաղեցնել առաջին հորիզոնականը։

Բիլլի Ռեյ Սայրուսի մասնակցությամբ ռեմիքսը նոմինացվել է Գրեմմի մրցանակաբաշխության «Տարվա ձայնագրություն» անվանակարգում և հաղթել է «Լավագույն փոփ դուո/խումբ ելույթ» և «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում։

Պատմություն

«Old Town Road»-ը թողարկվել է որպես անկախ սինգլ՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին՝ «Yeehaw Agenda» (շարժում, որը միավորում է կովբոյական նորաձևությունը և մշակույթը) համացանցային մեմի հայտնիությունից հետո։ Քանթրի արտիստ Մեյսոն Ռեմսի մենեջեր Դենի Կանգը, Rolling Stone ամսագրին պատմել է, որը Լիլ Նաս Էքսը, SoundCloud-ում և iTunes-ում, իր երգը ավելացրել է քանթրի ժանր բաժնում՝ որպես չարթերի ալգորիթմները կառավարելու միջոց, քանի որ այդպես ավելի հեշտ կլիներ գլխավորել քանթրի չարթերը, քան այդ ոլորտում գերիշխող հիփ-հոփ և ռեփ չարթերը։ «Old Town Road»-ի առաջխաղացման համար, Լիլ Նաս Էքսը սկսեց մեմեր ստեղծել, մինչ այն սկսեց TikTok-ի օգտատերերի շրջանում հայտնի դառնալ։ Երգի պաշտոնական երաժշտական հոլովակը ամբողջությամբ կազմված է 2018 թվականի Red Dead Redemption 2 կովբոյական խաղի տեսահոլովակներից և հոլովակներից։

2018 թվականի դեկտեմբերի վերջին երգը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ TikTok-ում, «Yeehaw Challenge»-ում, մեմ դարձավ, որտեղ օգտատերերը, այս երգին նվիրված, կարճ տեսահոլովակներ էին ստեղծում։ Սա թույլ տվեց երգին ինքնուրույն և առանց լեյբլի, Billboard Hot 100-ում, 83-րդ հորիզոնականով, դեբյուտ անել, որտեղ երգը, ավելի ուշ կարողացավ առաջին հորիզոնական հասնել։ Երգի հայտնիությունը այնքան արագ էր աճում, որ ռադիոկայանները սկսեցին YouTube-ից աուդիո տարբերակներ ներբեռնել։ 2019 թվականի մարտի 22-ին երգի հայտնիությունը Լիլ Նաս Էքսին հնարավորություն տվեց Columbia Records-ի հետ պայմանագիր կնքել, որն էլ այժմ տարածում է սինգլը։

Վիճաբանություն և Billboard

«Old Town Road»-ը Billboard-ի պատմության մեջ հազվադեպ ձեռքբերում է գրանցում, երբ 2019 թվականի մարտին այն միաժամանակ հայտնվում է Billboard Hot 100, Hot Country Songs և Hot R&B/Hip-Hop Songs չարթերում։ Ավելի վաղ, այս արդյունքով ևս մեկ երգ կար՝ «We Are the World»-ը, որը, միաժամանակ հայտնվել է վեց տարբեր չարթերում, այդ թվում նշված երեքը, գումարած Dance Club Songs-ը, Adult Contemporary-ը և Mainstream Rock-ը։ Սակայն, Billboard-ը «Old Town Road»-ը լուռ ջնջեց Hot Country Songs-ից՝ «ժամանակակից քանթրի երաժշտության տարրեր բավարար չպարունակելու համար»։ 2019 թվականի ապրիլի 6-ին, «Old Town Road»-ը Hot Country Songs-ի ցանկում առաջին հորիզոնական կհասներ, եթե նրան այնտեղից չհեռացնեին։

Անձամբ Լիլ Նաս Էքսը ասել է, որ «չափազանց հիասթափված է» նման որոշումով։ Time ամսագրին տված իր հարցազրույցում, լրագրող Էնդրյու Ռ. Չոուն ասել է Billboard-ի որոշումը («Old Town Road» երգը հեռացնել քանթրի չարթից, սակայն թողնել հիփ հոփ չարթում) և հարցրել է Լիլ Նաս Էքսին, թե համարում է «Old Town Road»-ը քանթրի ժանրի երգ։ Լիլ Նաս Էքսը պատասխանել է՝ «Երգը քանթրի թրեփ է։ Այն ոչ մեկն է, ոչ էլ մյուսը։ Հետևաբար, այն պետք  է երկու հիթ-շքերթներում էլ լինի»։

Բացառապես «Old Town Road»-ը, քանթրի ժանրի ոչ սպիտակամորթ կատարողների աշխատանքներում, քննադատությունների է ենթարկվել, իսկ հեղինակ Էլիաս Լեյտը, Rolling Stone ամսագրում, ևս մեկ սպիտակամորթ կատարողին՝ Բիյոնսեին է վկայակոչել, ում «Daddy Lessons» երգը 2016 թվականին, The Recording Academy-ում, որպես քանթրի երգ չի ընդունվել։ Լեյտը նաև այլ դժվարություններ է նշել, որին բախվում են սևամորթ արտիստները, ովքեր տարբեր ժանրերի երգեր են ստեղծում, նշելով, որ ռեփեր Juice Wrld-ի Death Race for Love (2019) ալբոմը լինելու է «հավանաբար, 2019 թվականի շահույթապես ամենա հաջողակ ռոք ալբոմը», սակայն երբեք չի հայտնվի այն երկրների ռոք չարթերում կամ այլ ժանրերի փլեյլիստերում, որտեղ գերակշռում են սպիտակամորթ արտիստները։ Այդ քննադատություններից հետո Billboard-ը հայտարարել է, որ Hot Country Songs չարթից «Old Town Road»-ը հեռացնելու որոշումը ոչ մի կապ չունի Լիլ Նաս Էքսի ռասայի հետ։ Երբ նրան հարցրեցին, թե կարծում է, որ Billboard-ի որոշումը պարունակում է ինչ որ ռասային երանգներ, Լիլ Նաս Էքսը պատասխանել է՝ «Ես հավատում եմ, որ երբ դուք ինչ որ նոր բան եք փորձում, դա միշտ, ինչ որ կերպ, վատ է ընկալվում»։

Առևտրային հաջողություն

«Old Town Road»-ը 83-րդ հորիզոնականով դեբյուտ է արել, իսկ ավելի ուշ զբաղեցրել է առաջին հորիզոնականը ամերիկյան հիմնական հիթ-շքերթում՝ Billboard Hot 100-ում։

2019 թվականի ապրիլի 20-ին, Լիլ Նաս Էքսի սինգլը (արդեն Բիլլի Ռեյ Սայրուսի մասնակցությամբ), երկու շաբաթ անցկացնելով Streaming Songs չարթի առաջին հորիզոնականում, նոր ռեկորդ է գրանցում, անցնելով կանադացի ռեփեր Դրեյքի ռեկորդից, ով մեկ շաբաթվա ընթացքում ամենաշատն է սթրիմ հավաքել (ըստ Nielsen Music-ի` 143 մլն (U.S. streams) ): Նախորդ ձեռքբերումը պատկանում էր «In My Feelings»-ին (Drake) (116,2 մլն սթրիմ (2018 թվականի հունիսի 28) )։

Հիթ-շքերթներ

"Old Town Road"

Հիթ-շքերթ (2019) Ամենաբարձր
հորիզոնական
Australia (ARIA) 1
Old Town Road  Ö3 Austria Top 75 1
Belgium (Ultratop 50 Flanders) 1
Belgium (Ultratop 50 Wallonia) 1
Brazil (Top 100 Brasil) 65
Canada (Canadian Hot 100) 3
China Airplay/FL (Billboard) 1
Old Town Road  IFPI 82
Old Town Road  Singles Digitál Top 100 2
Denmark (Tracklisten) 1
Old Town Road  Suomen virallinen lista 6
France (SNEP) 1
Old Town Road  Media Control AG 1
Greece (IFPI) 4
Old Town Road  Rádiós Top 40 31
Old Town Road  Single Top 10 1
Old Town Road  Stream Top 40 1
Ireland (IRMA) 1
Israel (Media Forest) 6
Netherlands (Dutch Top 40) 5
Netherlands (Single Top 100) 1
New Zealand (RMNZ) 1
Norway (VG-lista) 1
Old Town Road  Polish Airplay Top 20 8
Old Town Road  (AFP)
Old Town Road  Scottish Singles Top 40 1
Old Town Road  IFPI 18
Old Town Road  Singles Digitál Top 100 2
Spain (PROMUSICAE) 62
Sweden (Sverigetopplistan) 2
Old Town Road  Schweizer Hitparade 1
Old Town Road  UK Singles Chart 1
Old Town Road  UK R&B Chart 1
US Billboard Hot 100 1
US Adult Top 40 (Billboard) 31
US Country Airplay (Billboard) 50
US Hot Country Songs (Billboard) 19
US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard) 1
US Mainstream Top 40 (Billboard) 30
US Rhythmic (Billboard) 23
US Rolling Stone Top 100 1

"Old Town Road (Remix)"

Շաբաթական հիթ-շքերթներ

Illegal chart entered CIS|21 Illegal chart entered Russia|25
Հիթ-շքերթ (2019) Ամենաբարձր
հորիզոնական
Argentina (Argentina Hot 100) 77
Belgium (Ultratop 50 Flanders) 1
Belgium (Ultratop 50 Wallonia) 1
Canada (Canadian Hot 100) 1
Colombia (National-Report) 48
Old Town Road  Singles Digitál Top 100 3
Denmark (Tracklisten) 2
Old Town Road  Suomen virallinen lista 5
Greece (IFPI) 3
Israel (Media Forest) 4
Italy (FIMI) 3
Malaysia (RIM) 11
Mexico Ingles Airplay (Billboard) 1
Netherlands (Dutch Top 40) 5
Netherlands (Single Top 100) 1
New Zealand (Recorded Music NZ) 1
Norway (VG-lista) 15
Romania (Airplay 100) 4
Singapore (RIAS) 12
Old Town Road  IFPI 60
Old Town Road  Singles Digitál Top 100 2
Spain (PROMUSICAE) 65
US Billboard Hot 100 1
Old Town Road  Adult Pop Songs (Billboard)
16
US Country Airplay (Billboard) 50
Old Town Road  Hot Dance Club Songs (Billboard) 34
US Dance/Mix Show Airplay (Billboard) 1
US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard) 1
Old Town Road  Pop Songs (Billboard)
3
Old Town Road  Rhythmic (Billboard)
1

Ամսական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2019) Ամենաբարձր
հորիզոնական
Brazil Streaming (Pro-Música Brasil) 2

Հավաստագրում

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA) 8× Platinum 560 000^
Ավստրիա (IFPI Austria) Platinum 30 000x
Բելգիա (BEA) 2× Platinum 60 000*
Դանիա (IFPI Denmark) Gold 45 000^
Ֆրանսիա (SNEP) Diamond 400 000*
Գերմանիա (BVMI) Platinum 400 000^
Իտալիա (FIMI) 2× Platinum 100 000*
Մեքսիկա (AMPROFON) 2× Platinum+Gold 150 000^
Նոր Զելանդիա (RIANZ) 4× Platinum 120 000*
Լեհաստան (ZPAV) 3× Platinum 60,000*
Պորտուգալիա (AFP) 2× Platinum 20 000x
Իսպանիա (PROMUSICAE) Gold 20 000^
Շվեդիա (GLF) 2× Platinum 160,000x
Մեծ Բրիտանիա (BPI) Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA) Diamond 10,000,000 / 1,438,000

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Նշումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Old Town Road ՊատմությունOld Town Road Վիճաբանություն և BillboardOld Town Road Առևտրային հաջողությունOld Town Road Հիթ-շքերթներOld Town Road ՀավաստագրումOld Town Road ՆշումներOld Town Road ԾանոթագրություններOld Town Road Արտաքին հղումներOld Town Road20182019Billboard Hot 100Columbia RecordsԱմերիկացիԱնգլերենԱպրիլի 5Ապրիլի 6Բիլլի Ռեյ ՍայրուսԴեկտեմբերի 3ԵրգԼիլ Նաս ԷքսՀիփ հոփՍինգլՏիկՏոկՔանթրի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Սեռական բազմացումՖուտբոլԵզդիներՀայաստանի առաջին հանրապետությունԵրեքնուկՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՍողոմոն ԹեհլիրյանՀայաստանի պատմական մայրաքաղաքներՀին աստվածներ (դրամա)ԳետԱպրիլի 26Ձեռք, ոտք և բերան հիվանդությունՓոխաբերությունՓողԱկրոստիքոսԱրամ ԽաչատրյանՍինդրիկՌոբերտ ՖիշերՕքսիդՄանկական և պատանեկան հանրագիտարաններՎանի թագավորության արքաների ցանկԶոլի ԱդոկԵվրասիական տնտեսական միությունԿարմիր գլխարկԳրիգոր ՆարեկացիՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԱրծվաշենՀաստատուն բաղադրության օրենքՀեշտոցՀայկական մանրանկարչությունԳործադիր իշխանությունԱնահիտ ՊարսամյանՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՄԻԱՎ/ՁԻԱՀԼենկթեմուրԲրազիլիաՀարավային ԱմերիկաՕդԿրծքագեղձի քաղցկեղՀայրենական մեծ պատերազմՊարզ թիվԳարունԳառնու հեթանոսական տաճարՀայերենի այբուբենՀայաստանի Ազգային ժողովՀամանուններՎեներա (մոլորակ)ԵրաժշտությունԲանակում (հեռուստասերիալ)Ավշային հանգույցՍաղմոսավանքԴպրությունԿապույտ հազՆեպտունՍևանի իշխանԱշխարհի երկրներն ըստ տարածքիՀայոց պատմությունՄայիսյան հերոսամարտերԱնալ սեքսԱրեգակնային համակարգԴաունի համախտանիշԳարեգին ՆժդեհՇվեդիաՎլադիլեն ԲալյանԱրման ԾառուկյանՀայրենիք (հասկացություն)Ամենայն Հայոց ԿաթողիկոսԳուլիվերի ճանապարհորդություններըԻլհամ ԱլիևԿոմիտասԴաշտանՎիլհելմ ՍտեյնիցՄիջատներՕրգազմԳևորգ ԷմինՇաղկապ🡆 More