Mcafee

McAfee, Incorporated (ռուս.՝ Макафи), ամերիկյան «Intel Security» ընկերության ստորաբաժանումը, McAfee ապրանքանիշով հակավիրուսային ծրագրային ապահովման մշակողը։

McAfee
Изображение логотипа
Mcafee
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Անվանված է ի պատիվՋոն Մաքաֆի
Հիմնադրված է1987
ՀիմնադիրՋոն Մաքաֆի
ՎայրՍան Խոսե, ԱՄՆ և Սանտա Կլարա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրMcafee ԱՄՆ
Արդյունաբերությունծրագրային ապահովման ընկերություն, համակարգչային անվտանգություն, հակավիրուսային ծրագիր և computer security industry?
Մայր ընկերությունԻնտել
ՆախկինTrusted Information Systems?
ՍեփականատերԻնտել և TPG?
Կայքmcafee.com
Մասնակից էEuropean Committee for Interoperable Systems? և CVE Numbering Authorities
Բորսա
Mcafee McAfee Վիքիպահեստում

Հիմնադրվել է 1987 թվականին նրա հիմնադիր Ջոն Մաքաֆիի անունով։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքում։ OPSWAT-ի՝ 2014 թվականի հոկտեմբերին իրականացրած հետազոտության համաձայն՝ «McAfee»-ն հակավիրուսային խոշորագույն արտադրողների հնգյակում է, նրան բաժին է ընկնում համաշխարհային շուկայի 5,7 տոկոսը։

Պատմություն

Ընկերությունը հիմնադրվել է շոտլանդական ծագմամբ ամերիկացի ծրագրավորող Ջոն Մաքաֆիի կողմից 1987 թվականին՝ «McAfee Associates» անվամբ։

1992 թվականին ընկերությունը գրանցվել է Դելավեր նահանգում։ 1994 թվականին Ջոն Մաքաֆին լքել է ընկերությունը։ 1997 թվականին «McAfee» և «Network General» ընկերությունների միաձուլման արդյունքում ստեղծվել է «Network Associates» անվանումով նոր ընկերություն։ 2004 թվականին ընկերությունը վերականգնել է հին կրճատ անվանումը՝ «McAfee»։

2010 թվականին՝ 1,5 տարի տևած բանակցություններից հետո, «Intel» ընկերությունը գնել է այն ժամանակ դեռևս հանրային «McAfee» ընկերության բաժնետոմսերը (ցուցակը Նյու Յորքի բորսայում՝ MFE) 7,68 միլիարդ դոլարով։

2014 թվականին «Intel»-ն անվանափոխեց «McAfee»-ն՝ դարձնելով «Intel Security»։ Նոր ընկերության ապրանքանիշը դարձավ նախկինում «McAfee»-ի կողմից օգտագործվող կարմիր վահանը։ Փոխեցին միայն անվանումը։ Ընկերության ապրանքները անվան մեջ պահպանեցին «McAfee» հատվածը։

2016 թվականի սեպտեմբերին «Intel» ընկերությունը վաճառեց «Intel Security» ստորաբաժանման բաժնետոմսերի 51 %-ը, որի կազմում մտնում էր «McAfee»-ն։ Ընկերության նոր համասեփականատեր դարձավ «TPG» ներդրումային հիմնադրամը։ Գործարքի գումարը կազմել է 3,1 միլիարդ դոլար և ամբողջությամբ վճարվել 2017 թվականի երկրորդ եռամսյակում։

Արտադրանքներ

Տնային օգտատերերի համար

  • McAfee AntiVirus Plus - սահմանափակ գործառույթներով պարզ հակավիրուսային ծրագիր։
  • McAfee Internet Security - ստանդարտ անվտանգության համակարգ։
  • McAfee Total Protection - անվտանգության համակարգ` ֆիշինգի և անլար ցանցի դեմ պաշտպանության հավելումով։
  • McAfee LiveSafe - անվտանգության համակարգ՝ ֆիշինգից, անլար ցանցից պաշտպանությամբ, ամպային պահեստով և գաղտնաբառերի կառավարիչով, տեղադրվում է օգտագործողի բոլոր սարքերի վրա մեկ բաժանորդագրության միջոցով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Mcafee ՊատմությունMcafee ԱրտադրանքներMcafee ԾանոթագրություններMcafee Արտաքին հղումներMcafeeԻնթելՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ռուբեն Գրիգորյան (գործարար)Արտաշեսյանների թագավորությունՍեռական հերպեսԼուիզիանաԼարման կայունարարԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայերՍեքսիզմՀայկական դրամԵղիշե ՉարենցԱլեքսանդր ՅանվարյովՖարինգիտԱվստրալիաՄելանոմաՀունգարիաԱրյան ընդհանուր հետազոտությունՔեոփսի բուրգՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերԹաջ ՄահալՏեղեկատվական տեխնոլոգիաներՄեգաբատՍրտամկանի ինֆարկտԱրագիլանմաններԳուրգեն ՄելքոնյանՀայաստանի ձկների ցանկԱրարատ-73-ին նվիրված արձանախումբԵրազՄարտի 28Գոյական անունՀայ գրերի գյուտՀայաստանի զինանշանՀայ ֆիդայական շարժումԵրևանի պետական համալսարանԿառլես ՊուչդեմոնԱշտարակ (քաղաք)Սյունիքի մարզԴերբայական դարձվածԱլեքսանդրիայի կամուրջԽաղողՀայաստանՀրայր ԴժոխքԿենդանակերպի նշաններՈւկրաինաՍրբանային սեքսԵհովայի վկաներԲույսերԱբովյան (քաղաք)ԵղնջացանԿաթնասուններՄոտիվացիաՁկներԱլեքսանդր ԹամազովՌոմեո և ՋուլիետԲարորակ ուռուցքներՄաշկային հիվանդություններՍպիտակուցներՀրազդան (քաղաք)Ոչ վերբալ հաղորդակցությունՄեծապատիվ մուրացկաններՌուսերենԵրևանի պատմությունԱշխարհի բնակչությունԽենթըՄետրոպոլիտՍարդարապատի հերոսամարտՖուտբոլի աշխարհի առաջնությունԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՍրտային անբավարարությունՀիսուսի հարությունՀայկական մուֆլոնԲագրատունիներԲասկետբոլՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԱզոտՄուտացիաԱնուշեհ Անսարի🡆 More