1850 Թվականի Կրակովի Հրդեհ

1850 թվականի Կրակովի հրդեհ, սկսվել է հուլիսի 18-ին և տևել է մի քանի օր։ Ենթադրվում է, որ այն ավերել է Կրակով քաղաքի մոտավորապես 10 տոկոսը, որն այն ժամանակ Ավստրիական կայսրության Կրակովի մեծ իշխանության կազմի մեջ էր մտնում։

1850 թվականի Կրակովի հրդեհ
1850 Թվականի Կրակովի Հրդեհ

Նախապատմություն

1850 թվականին Կրակով քաղաքը դեռևս մեծապես կախված էր փայտից՝ որպես շինանյութ։ Քաղաքի 1700 շինությունների մեծ մասը փայտից էր, իսկ քարե շինություններն ունեին փայտե տարրեր։ Քաղաքն ուներ աղքատիկ ջրային ենթակառուցվածքներ և չկար մշտական հրդեհային ծառայություն։

Հրդեհ

Հրդեհն սկսվել է հուլիսի 18-ին՝ քաղաքի ծայրամասային Կրուպնիցա փողոցի շրջակայքում, ջրաղացի տարածքում։ Հրդեհը վերագրվում է դժբախտ պատահարին, որ առաջացել էր ջրաղացպանի և դարբնի գործողությունների հետևանքով, ովքեր սարքավորումները վերանորոգելիս հրդեհ էին առաջացրել ջրաղացում, ինչը հետագայում դուրս է եկել վերահսկողությունից։ Ուժեղ քամու պատճառով հրդեհը մեծացել և տարածվել է մոտակա շինությունների վրա՝ ազդելով քաղաքի կենտրոնի վրա։ Ժամերի ընթացքում այն գրավել է ավելի քան ութ փողոց, բայց նրա հետագա տարածումը դադարեցվել է։ Յագելոնյան Համալսարանի ուսանողները կանխել են հրդեհի թեթևակի վնասից ավելի մեծ վնասի պատճառումը համալսարանի գրադարանին։ Հրդեհի տարածումը կասեցվել է մեկ օրվա ընթացքում, բայց դրա լիարժեք վերացման համար անհրաժեշտ է եղել մի քանի օր և զինվորականների օգնությունը։

1850 Թվականի Կրակովի Հրդեհ 
Կրակովի քարտեզը հրդեհի հետևանքով ավերված տարածքները նշված են կարմիրով։ Գլխավոր հրապարակի հարավ-արևելյան կողմում՝ Գրոձկա փողոցի երկու կողմերում, դեպի արևելք և արևմուտք՝ Պլանտի զբոսայգի։

Հրդեհի հետևանքով ավերվել է քաղաքի մոտավորապես մեկ տասներորդը․ 153 շինություն, երկու պալատներ, երկու կամ երեք վանական համալիրներ և չորս եկեղեցիներ։

Հետևանքներ

Հրդեհը պատճառ է դարձել քաղաքում հետագա տնտեսական լճացման համար։ Այն ստիպեց քաղաքային իշխանություններին նաև մեծացնել հրդեհաշիջման աշխատանքների համար հատկացվող ֆինանսկան միջոցները, չնայած առաջին (կամավորական) հակահրդեհային ծառայությունը ձևավորված չէր մինչև 1865 թվականը։ Բոլոր վնասված շինությունների վերջնական վերականգնումն ավարտվել է միայն 1912 թվականին։

Ավերված կամ վնասված վայրեր

  • Եպիսկոպոսի պալատ, Կրակով
  • Վիլեպոլսկի պալատ
  • Ասիսի Սբ․ Ֆրանսիս եկեղեցի, Կրակով
  • Սուրբ Երրորդության բազիլիկ, Կրակով

Ծանոթագրություններ

Tags:

1850 Թվականի Կրակովի Հրդեհ Նախապատմություն1850 Թվականի Կրակովի Հրդեհ Հրդեհ1850 Թվականի Կրակովի Հրդեհ Հետևանքներ1850 Թվականի Կրակովի Հրդեհ Ավերված կամ վնասված վայրեր1850 Թվականի Կրակովի Հրդեհ Ծանոթագրություններ1850 Թվականի Կրակովի ՀրդեհԱվստրիական կայսրությունԿրակովԿրակովի մեծ իշխանություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀատկացուցիչԱրաբական Միացյալ ԷմիրություններՀնդեվրոպական լեզուներՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)Դավիթ ԲեկԱրաքսԱրհեստական բանականությունԽաչատուր ԱբովյանԲարորակ ուռուցքներՊյութագորասի թեորեմԱրգիշտի ԱՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱնտառային կատուԱնուղղակի խնդիրՄխիթար ԳոշՊրոլակտինԳևորգ ՉաուշՄկաններՏիեզերքՀասարակ հերպեսՊատվաստումներԽատուտիկՍննդային ալերգիաՇեղանկյունՀայրենական մեծ պատերազմԱղբյուր ՍերոբԱղտոտումԴեռահասի հոգեբանությունԾիրանԿարմիր գիրքՎավերագրական ֆիլմԼարման կայունարարԱծական անունԲիզնես պլանավորումԴանիել ՎարուժանԱրտաշես ԱՀայաստանի տնտեսությունԳաստրիտԲրուցելոզՀրեաներՍերմնահեղուկՏագնապային խանգարումՕլիմպիական խաղերԷպիլեպսիաՌիտա ՀեյուորթՎահե ՇահվերդյանԱշխարհի մայրաքաղաքների ցանկԵգիպտոզավրՕսմանյան կայսրությունԸնկուզենիԲանակում (հեռուստասերիալ)Բուրգ (երկրաչափություն)Հեպատիտ BԱրշակունիների թագավորությունՍասնա ծռերՊահպանակՎայոց ձորի մարզՀաճախասրտությունԻնդոնեզիաՉինաստանԴեղանյութերՍարդարապատի հերոսամարտԼևոմեկոլՇագանակագեղձՀայկական անձնագիրՖուտՓիլիսոփայությունԿաթնասուններՀովհաննես ՇիրազՌաֆայել ՍանտիԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Գլխուղեղի ուռուցքՎիքիպեդիաՄԻԱՎ/ՁԻԱՀՆշիկաբորբԹիթեռներ🡆 More