Ֆրանսուազ Ժիլո

Ֆրանսուազ Ժիլո (ֆր.՝ Marie Françoise Gilot, նոյեմբերի 26, 1921(1921-11-26), Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա - հունիսի 6, 2023(2023-06-06), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ֆրանսիացի նկարիչ, քննադատ և բեսթսելլեր գրքերի հեղինակ։

Ֆրանսուազ Ժիլո
ֆր.՝ Françoise Gilot
Ֆրանսուազ Ժիլո
Ի ծնեֆր.՝ Marie-Françoise Gilot
Ծնվել էնոյեմբերի 26, 1921(1921-11-26)[…]
ԾննդավայրՆյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա
Վախճանվել էհունիսի 6, 2023(2023-06-06) (101 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունՖրանսուազ Ժիլո Ֆրանսիա և Ֆրանսուազ Ժիլո ԱՄՆ
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Քեմբրիջի համալսարան, Փարիզի համալսարան, University of London Institute in Paris? և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, մոդել, նկարազարդող, արվեստի քննադատ, գրող և վիզուալ արտիստ
ԹեմաներԿերպարվեստ, գեղանկարչություն և literary activity?
ՈւսուցիչԺան Սուվերբի և Պաբլո Պիկասո
Պարգևներ
ԱնդամակցությունՊատաֆիզիկայի դպրոց
ԱմուսինԼյուկ Սիմոն, Ջոնաս Սոլք և Պաբլո Պիկասո
ԶավակներՊալոմա Պիկասո և Claude Picasso?
Կայքfrancoisegilot.com(անգլ.)
Ֆրանսուազ Ժիլո Françoise Gilot Վիքիպահեստում

1973 թվականին Ժիլոն նշանակվել է Virginia Woolf Quarterly գիտական ամսագրի արվեստի բաժնի տնօրեն։ 1976 թվականին նա դարձել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Գեղեցիկ արվեստների բաժնի խորհրդի անդամ։ Նա այնտեղ ամառային դասեր է անցկացրել ու կազմակերպչական պատասխանատվություններ է ստանձնել 1983 թվականից։ 1980-1990-ական թվականներին նա նախագծել է հագուստներ, բեմական դեկորներ և դիմակներ Սողոմոն Գուգենհայմի թանգարանում, Նյու Յորքում։ 1990 թվականին պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Նա նաև հայտնի է որպես Պաբլո Պիկասոյի սիրուհի և մուսա (1943-1953 թվականներ), ինչպես նաև` նրանց երկու երեխաների` Կլոդի ու Պալոմիայի մայր։ Ավելի ուշ նա ամուսնացել է ամերիկացի վիրուսաբան Ջոնաս Սոլքի հետ։

Վաղ կյանք

Ժիլոն ծնվել է Նյոյի սյուր Սենում, Ֆրանսիայում, Էմիլ և Մադելին Ռենո-Ժիլոների ընտանիքում։ Նրա հայրը գործարար էր և գյուղատնտես, իսկ մայրը` ջրանկարիչ։ Նրա հայրը խիստ մարդ էր։ Ժիլոն վաղ տարիքում սկսել է գրել ձախ ձեռքով, սակայն հայրը չորս տարեկանում ստիպել է նրան սովորել գրել աջ ձեռքով։ Արդյունքում Ժիլոն սկսել է հավասարպես օգտագործել երկու ձեռքերը։ Հինգ տարեկանում նա որոշել է նկարիչ դառնալ։ Հաջորդ տարի նրա մայրը սկսում է նրա հետ աշխատել ջրաներկով ու հնդկական թանաքով։ Այնուհետև Ժիլոյին վեց տարի ուսուցանում է նրա մոր ուսուցիչը` Մլե Մեժեն։ Քեմբրիջի համալսարանում և Փարիզի Բրիտանական ինստիտուտում սովորել է անգլիական գրականություն։ Իրավաբանություն սովորելու տարիներին Ժիլոն հաճախ էր բաց թողնում առավոտյան դասերը` ժամանակը տրամադրելով իր իրական ցանկությանը` արվեստին։ Նա 1938 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը` արվեստի բակալավրի աստիճանով և 1939 թվականին Քեմբրիջի համալսարանը` անգլերեն լեզվի մասնագետի աստիճանով Ժիլոյի առաջին ցուցահանդեսը եղել է 1943 թվականին, Փարիզում։

Դպրոց

Ֆրանսուազի հայրը` Էմիլը, լավ կրթված մարդ է եղել և աշխատել է որպես քիմիական նյութերի արտադրող ու գյուղատնտես։ Նա ցանկանում էր, որ իր աղջիկն իր պես լավ կրթություն ստանա ու Ֆրանսուազի փոխարեն որոշել էր նրա հետագա կրթությունը։ Ժիլոն տանը դասեր էր ստանում երիտասարդ տարիքից, և արդեն վեց տարեկանում նա շատ գիտելիք ուներ հունական դիցաբանությունից։ 14 տարեկանում նա կարդում էր Էդգար Ալլան Պոյի, Շառլ Բոդլերի և Ալֆրեդ Ժարիի գրքերը։

Քանի դեռ Ժիլոյի հայրը երազում էր, որ նա դպրոց կհաճախի ու կդառնա գիտնական իրավաբան, աղջիկը ավելի հաճախ լինում էր եվրոպական թանգարաններում` տեսնելու ու գնահատելու վարպետների ստեղծագործությունները։ Երբ Ժիլոն 17 տարեկան էր, նա հաճախում է Սորբոնի համալսարան և Փարիզի Բրիտանական ինստիտուտ` ստանալով բակալավրի դիպլոմ փիլիսոփայությունից։ Նա անգլիական գրականության մասնագետի դիպլոմն ստացել է Քեմբրիջի համալսարանից։ 1939 թվականին Ժիլոյի հայրը դեռևս ցանկանում էր, որ նա ձեռք բերի միջազգային իրավաբանի մասնագիտություն։ Պատերազմի վտանգի պատճառով Ժիլոյին ուղարկում են Ռեն` ընդունվելու իրավաբանության դպրոց։ 19 տարեկանում նա դադարեցնում է իր ուսումն ու իր կյանքը նվիրում արվեստին։ Նրան նկատում է նկարիչ Էնդրե Ռոսդան։ 1942 թվականին մի քանի անգամ իրավաբանության դպրոցից դուրս մնալուց ու հոր կողմից այնտեղ վերադարձվելուց հետո նա սովորում է այնտեղ երկրորդ տարին, հանձնում է իր գրավոր քննությունները, սակայն ձախողում է բանավորները։

Պիկասո

21 տարեկանում Ժիլոն հանդիպում է Պաբլո Պիկասոյին, ով այդ ժամանակ 61 տարեկան էր։ Պիկասոն Ժիլոյին առաջին անգամ հանդիպել է 1943 թվականի գարնանը, ռեստորանում։ Նրա կինը` Դորա Մաարը, շատ վատ իրավիճակում է հայտնվում, երբ իմանում է, որ Պիկասոն փոխարինել իրեն ավելի երիտասարդ նկարչուհով։ Պիկասոյի և Ժիլոյի հանդիպումից հետո նա տեղափոխվել է նկարչի մոտ ապրելու 1946 թվականին։ Նրանք միասին ապրել են գրեթե 10 տարի, և այս տարիները պտտվել են արվեստի շուրջ։ Պիկասոյի հին ընկերը` Մատիսը, ով հավանում էր Ժիլոյին, հայտարարում է, որ կպատկերի երիտասարդ կնոջ դիմանկարը` բաց կապույտ մարմնով ու կանաչ մազերով։ Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ Ժիլոյի հարաբերությունները Պիկասոյի հետ ընդհատել են նրա` նկարչի կարիերան։ Երբ Ժիլոն թողել է Պիկասոյին, նկարիչն արվեստի իր ճանաչած բոլոր գործակալներին պատվիրում է չհամագործակցել կնոջ հետ։ Պիկասոն ու Ժիլոն երբևէ ամուսնացած չեն եղել, սակայն նրանք երկու երեխա են ունեցել, ում Պիկասոն խոստացել է միշտ հոգ տանել։ Նրան որդին` Կլոդը, ծնվել է 1947 թվականին, իսկ աղջիկը` Պալոման` 1949 թվականին։ 10 տարվա համատեղ կյանքի ընթացքում Ժիլոն Փարիզում հաճախ է հալածանքների ենթարկվել ռուսական բալետի նախկին պարուհի, Պիկասոյի օրինական կնոջ` Օլգա Խոխլովայի կողմից։ Պիկասոն նույնպես նրան ֆիզիկապես ճնշել է։

Նրանց բաժանումից 10 տարի անց Ժիլոն գրել է «Կյանքը Պիկասոյի հետ» գիրքը, որը շուրջ մեկ միլիոն օրինակով վաճառվել է տարբեր լեզուներով` չնայած դրա հրապարակումը կանխելու Պիկասոյի անհաջող փորձերին։ Դրանից հետո Պիկասոն հրաժարվել է երբևէ տեսնել Կլոդին ու Պալոմային։ Գրքից ստացված ամբողջ եկամուտն օգտագործվել է օգնելու Կլոդին և Պալոմային հաղթելու Պիկասոյի օրինական ժառանգներ ճանաչվելու գործը։

Ժիլոյի աշխատանքներ

Ֆրանսուազ Ժիլոն ներկայացվել է արվեստում վաղ հասակից իր մոր ու տատիկի կողմից։ 5 տարեկան հասակում Ֆրանսուազը տատիկի կազմակերպած խնջույքի ժամանակ հետաքրրքվել է ներկաներից մեկով ու հարցրել է նրա ինքնությունը։ Այդ մարդը նկարիչ Էմիլ Մաիրեն էր։ Ժիլոյի հայրը դառնում է նկարչի մտերիմ ընկերը, և Ֆրանսուազը հաճախ է այցելում նրան։ Վեց տարեկանում մայրն սկսել է նրան նկարչության դասեր տալ։ Նրա մայրը կարծում էր, որ նկարիչները շատ են կախված ռետիններից, այդ պատճառով նա սովորեցնում էր Ֆրանսուազին նկարել ջրաներկով ու հնդկական թանաքով։ Երբ նա սխալվում էր, նա ստիպված էր իր սխալը ներգրավել աշխատանքի մեջ։ 13 տարեկանում նա սկսում է աշխատել Մլե Մուժեի հետ. համագործակցությունը շարունակվել է 6 տարի։ 14 տարեկանում նա սկսել է աշխատել ճենապակու հետ և մեկ տարի անց սկսել է սովորել պոստիմպրեսիոնիստ նկարիչ Ժակ Բորդելի մոտ։ 21 տարեկանում նա հանդիպել է Պիկասոյին։ Չնայած Պիկասոն որպես կուբիստ նկարիչ ազդեցություն է ունեցել Ֆրանսուազ Ժիլոյի աշխատանքների վրա, նա զարգացրել է իր սեփական ոճը։ Նա խուսափում էր սուր ծայրերից և անկյունային ձևերից, որ Պիկասոն երբեմն օգտագործել է։ Փոխարենը, նա օգտագործել է բնական կերպարներ։ Պատերազմի ժամանակ Ժիլոյի հայրը փորձել է փրկել տան ամենաարժեքավոր իրերը` տեղափոխելով դրանք, սակայն մեքենան ռմբակոծվել է, ինչի արդյուքնում ոչնչացել են Ժիլոյի գծանկարների ու ջրանկարների մեծ մասը։

Ուշ կյանք

Ժիլոն ամուսնացել է նկարիչ Լուկ Սայմոնի հետ (16.07.1924-06.11.2011) 1955 թվականին։ Զույգը բաժանվել է 1962 թվականին։ Նրանք ունեցել են մեկ աղջիկ, Աուրելին։ 1969 թվականին Ժիլոն ծանոթացել է վիրուսաբան, պատվաստանյութերի առաջին հեղինակներից մեկի` Ժոնաս Սոլկի հետ նրանց ընդհանուր ընկերոջ տանը, Կալիֆորնիայում։ Ճարտարապետության հանդեպ նրանց ընդհանուր հետաքրքրվածությունը նրանց մտերմացրել է։ Նրանք 1970 թվականին ամուսնացել են Փարիզում։ Նրանք ամուսնացած են եղել մինչև 1995 թվականը, Սոլկի մահը։ Իր ամուսնության ընթացքում նա շարունակել է աշխատել Նյու Յորքում, Կալիֆորնիայում կամ Փարիզում և տարվա մի մասն առանձին է ապրել։ 2002 թվականից ապրիլից Ժիլոն ապրում է Նյու Յոքրում և Փարիզում, աշխատում է Կալիֆորնիայի Սոլկ ինստիտուտում և շարունակում է իր աշխատանքները ցուցադրել միջազգային ցուցահանդեսներում։ Վերջին ցուցադրություններից են եղել 2012 թվականի մայիսի ցուցահանդեսը Նյու Յորքի Գագոսյան պատկերասրահում և 2011 և 2015 թվականների մայիսի ցուցադրությունը Նոր Օռլեանի Վինսենթ Ման պատկերասրահում։

Գրականություն

  • Françoise Gilot and Carlton Lake, Life with Picasso, McGraw-Hill, 1964; Anchor Books/Doubleday, 1989, 978-0-385-26186-9
  • Françoise Gilot, Le regard et son Masque, Paris: Calmann-Lévy, 1975, 978-2-7021-0092-9 – focuses on her development as an artist.
  • Françoise Gilot, Interface: The Painter and the Mask, Press at California State University, Fresno, 1983
  • Barbara Haskell, Françoise Gilot: An Artist's Journey 1943-1987, California State Univ, 1987, 978-0-912201-12-2; Little, Brown, 1989.
  • Françoise Gilot, Matisse and Picasso: A Friendship in Art, Doubleday, 1990, 978-0-385-26044-2; New York: Anchor Books, 1992, 978-0-385-42241-3

Աղբյուրներ

  • Françoise Gilot, Mel Yoakum, Françoise Gilot: monograph 1940-2000, Acatos, 2000, 978-2-940033-36-2

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ֆրանսուազ Ժիլո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուազ Ժիլո» հոդվածին։

Tags:

Ֆրանսուազ Ժիլո Վաղ կյանքՖրանսուազ Ժիլո ԴպրոցՖրանսուազ Ժիլո ՊիկասոՖրանսուազ Ժիլո Ժիլոյի աշխատանքներՖրանսուազ Ժիլո Ուշ կյանքՖրանսուազ Ժիլո ԳրականությունՖրանսուազ Ժիլո ԱղբյուրներՖրանսուազ Ժիլո ԾանոթագրություններՖրանսուազ Ժիլո Արտաքին հղումներՖրանսուազ Ժիլո19212023d:Q1142326d:Q540665Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲեսթսելլերՀունիսի 6ՄանհեթենՆյոյի սյուր ՍենՆյու Յորք (նահանգ)Նոյեմբերի 26ՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՕստեոարթրոզՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Եռանկյան բարձրությունՀայաստանի քաղաքներըՔաոս (վեպ)Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Մեր մանկության տանգոնԵրկրաչափական պրոգրեսիաԱռողջ ապրելակերպՀացԲերանաբորբԵրկաթՍամվել (վեպ)ԿրիաներՇիրակի մարզՀայկական ֆիլմերի ցանկՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՔութեշԿարսի պայմանագիրՍեռական հարաբերությունԱրշակունիների թագավորությունԱռաքյալներԱծխաջրածիններՀամբարձում (տոն)ՐաֆֆիՄարդու աչքԱմերիկաԷրեկտիլ դիսֆունկցիաՆամակՁիթողցոնց տուն-թանգարանՄարդկային ռեսուրսներՍաղմոսավանքԱրջերՄարդու կմախքՍևանի իշխանՀղիություն (մարդ)ՎահանագեղձԱնահիտԴեղաբույսերՔրիստոնեությունՀանրապետության օրԹբիլիսիԲլանքա ՊալոմաՓարիզՑրված սկլերոզԱրարատԳրիգոր ՆարեկացիՀրանտ ՄաթևոսյանԱռաջին համաշխարհային պատերազմՏիգրան ՊետրոսյանԿապանՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՀովհաննես ՇիրազԴաղձՀարավային ԿորեաՊյոտր ՉայկովսկիԱռյուծՇվեյցարիաԹթվածինԳրիգոր ԶոհրապԳաստրիտՄեր հայրենիքՍկառլեթ ՅոհանսոնՄխիթարյան միաբանությունՀամո ՍահյանՇագանակագեղձի բարորակ գերաճՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաԳառնու ամրոցԵրկաթ պակասորդային սակավարյունությունԻտալիաԲրազիլիաՄխիթար ԳոշՀայկ նահապետԿենդանիների հատկանիշների ցանկ🡆 More