Ֆիոնա Մերի Ուիլսոն (անգլ.՝ Fiona Mary Wilson, հուլիսի 10, 1958(1958-07-10), Կորկ, Մանսթեր, Իռլանդիա, առավել հայտնի է որպես Ֆիոնա Շոու (անգլ.՝ Fiona Shaw)), իռլանդացի դերասանուհի և թատերական ռեժիսոր։ Առավել հայտնի է Պետունյա Դուրսլիի դերով Հարրի Փոթերի մասին ֆիլմերի շարքում։
Ֆիոնա Շոու | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 10, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կորկ, Մանսթեր, Իռլանդիա |
Քաղաքացիություն՝ | Իռլանդիա Անգլիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և կատարողուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0789716 |
Ֆիոնա Շոուն ծնվել է Իռլանդիայի Քորք կոմսությունում, ակնաբույժի և քիմիայի ուսուցչուհու ընտանիքում։ Հայրը կիսով չափ իռլանդացի է, կիսով չափ անգլիացի, մայրը՝ իռլանդուհի է։ Ֆիոնան մեծացել է հռոմեական կաթոլիկ եկեղեցու ավանդույթներով։
Ֆիոնան մեծանում էր ուժեղ բնավորությամբ աղջիկ և միշտ նախընտրում էր շփվել տղաների հետ։
Վաղ տարիքից հետաքրքրվել է թատրոնով, մասնակցել սիրողական ներկայացումների։ Սիրել է երգել, կարդալ բանաստեղծություններ և նվագել դաշնամուր։
Ավարտել է Իռլանդիայի ազգային համալսարանը։ Նաև սովորել է դրամատիկ արվեստ Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում, որը գտնվում է Լոնդոնում։
Նրա նշանավոր թատերական դերերն են՝ երիտասարդ կին («Մեխանիկական»), Սելիա («Ինչպես է դա ձեզ դուր գալիս», 1984), Մադամ Դե Վոլանժես («Վտանգավոր կապեր», 1985), Քեթրին («Ստրոպտիվայի սանձահարումը», 1987), Վինի («Երջանիկ օրեր», 2007), ինչպես նաև այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Էլեկտրա» (1988), «Բարի մարդը Սեզուանից» (1989), «Գեդդա Գաբլեր» (1991), «Վարչապետ Ջին Բրոդին» (1998) և «Մեդեա» (2000)։
Նա ճանաչում է ստացել Ռիչարդ Բրինսլի Շերիդանի «Մրցակիցներ» ներկայացման մեջ Ջուլիայի դերի համար, որտեղ ցուցադրել է կատակերգական դերասանուհու իր ունակությունները։
Շոուն հանդես է եկել է նաև կինոյում և հեռուստատեսությունում։ Նրա առաջին դերը եղել է 1984 թվականին «Շերլոկ Հոլմս արկածները» հեռուստասերիալում։ Նաև հայտնվել է Իմ ձախ ոտքը, «Ջեյն Էյր» «Բանականության փաստարկները» ֆիլմերում և այլ ֆիլմերում, ինչպես նաև «Հարրի Փոթերի» հինգ ֆիլմերում, որտեղ նա խաղացել է մորաքույր Պետունյա Դուրսլի դերը։
Ֆիոնան նաև դարձել է «Իրական արյուն» հեռուստասերիալի դերասանական կազմի մշտական անդամ։
Շոուն բացահայտ լեսբուհի է։ 2018 թվականին ամուսնացել է տնտեսագետ Սոնալի Դերանիագալայի հետ։ Ավելի վաղ Շոուն հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Բերոուզ Սաֆրոնի հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիոնա Շոու» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ֆիոնա Շոու, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.