Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը Ֆինլանդիան բաժանվել է 6 նահանգի (ֆիններեն՝ lääni — լյանի, շվեդ.՝ län — լեն)։ Նահանգները ղեկավարվում էին կառավարության կողմից, որի գլխին կանգնած է նախագահի կողմից նշանակված նահանգապետը։ Նահանգապետի պաշտոնը զբաղեցնելու առավելագույն ժամկետը 8 տարի է։ 2010 թվականին ամբողջովին լուծարվել է։
Նահանգ | Մայրաքաղաք | |
---|---|---|
1 | հայերեն՝ Լյանսա-Սուոմի ֆիններեն՝ Länsi-Suomen lääni (Länsi-Suomi) շվեդ.՝ Västra Finlands län | հայերեն՝ Տուրկու ֆիններեն՝ Turku շվեդ.՝ Åbo |
2 | հայերեն՝ Էտելյա-Սուոմի ֆիններեն՝ Etelä-Suomen lääni (Etelä-Suomi) շվեդ.՝ Södra Finlands län | հայերեն՝ Ահվենանմաա ֆիններեն՝ Hämeenlinna շվեդ.՝ Tavastehus |
3 | հայերեն՝ Օուլու (նահանգ) ֆիններեն՝ Oulun lääni (Oulu) շվեդ.՝ Uleåborgs län | հայերեն՝ Օուլու ֆիններեն՝ Oulu շվեդ.՝ Uleåborg |
4 | հայերեն՝ Իտյա-Սուոմի ֆիններեն՝ Itä-Suomen lääni (Itä-Suomi) շվեդ.՝ Östra Finlands län | հայերեն՝ Միկկելի ֆիններեն՝ Mikkeli շվեդ.՝ S:t Michel |
5 | հայերեն՝ Ահվենանմաա ֆիններեն՝ Ahvenanmaan lääni (Ahvenanmaa) շվեդ.՝ Ålands län | հայերեն՝ Մաարիանհամինա շվեդ.՝ Mariehamn ֆիններեն՝ Maarianhamina |
6 | հայերեն՝ Լապպի ֆիններեն՝ Lapin lääni (Lappi) շվեդ.՝ Lapplands län | հայերեն՝ Ռովանիեմի ֆիններեն՝ Rovaniemi |
Մինչ 1997 թվականի վարչական բարեփոխումը Ֆինլանդիան բաժանվում էր 12 նահանգի, որոնք պահպանվել էին 1831 թվականին Նիկոլայ I-ի անցկացրած բարեփոխումներից։ Տասներեքերորդ նահանգի՝ Վիբորգի մեծ մասը բռնազավթված է եղել ԽՍՀՄ-ի կողմից Ձմեռային և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո։
1831 թվականին Նիկոլայ I-ի անցկացրած բարեփոխումից հետո Ֆինլանդական Մեծ իշխանությունը բաժանվել է 8 նահանգի․
Նահանգ | Նահանգային քաղաք | Տարածք, հզ. կմ² | Բնակչություն, հզ. մարդ, 1905 |
---|---|---|---|
Աբո-Բյորնեբորգի նահանգ | Աբո | 22,9 | 470 |
Վազայի նահանգ | Վազա / Նիկոլայստադ | 38,3 | 479 |
Վիբորգի նահանգ | Վիբորգ | 31,5 | 458 |
Կուոպիոյի նահանգ | Կուոպիո | 35,6 | 319 |
Նյուլանդի նահանգ | Հելսինգֆորս | 11,1 | 327 |
Սանկտ-Միխելի նահանգ | Սանկտ-Միխել | 17,2 | 192 |
Թավասթհուսի նահանգ | Թավասթհուս | 18,0 | 317 |
Ուլեաբորգի նահանգ | Ուլեաբորգ | 157,0 | 295 |
1918 թվականին Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո, Ալանդյան կղզիներն ընդգրկվել են առանձին նահանգի մեջ, որն էլ 1921 թվականի Ալանդյան ճգնաժամի արդյունքում ստացել է ինքնավար կարգավիճակ։
1921 թվականին Տարտուի խաղաղության պայմանագրի արդյունքում ձեռք բերված տարածքներով ստեղծվել է Պետսամոյի նահանգը, բայց արդեն 1922 թվականի հունվարի 1-ին լուծարվել է և միացվել Օուլուի նահանգին։
1938 թվականին Օուլու նահանգի հյուսիսային հատվածը հատկացվել է Լապպիի նահանգին։ Այն բանից հետո, երբ Վիբորգի նահանգի մեծ մասը, այդ թվում՝ նահանգային քաղաքը Ձմեռային և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո ընդգրկվեց ԽՍՀՄ-ի կազմի մեջ, Ֆինլանդիային մնացած հատվածում 1947 թվականին ստեղծվեց Կյումիի նահանգը։
1960 թվականին ստեղծվել են Կենտրոնական Ֆինլանդիա և Հյուսիսային Կարելիա նահանգները։
1997 թվականի բարեփոխումների արդյունքում նահանգների թիվը կրճատվել է մինչև 6՝ Ուուսիմաա նահանգը, Կյումին և Հյամեի նահանգի հարավային հատվածը միացվել է Հարավային Ֆինլանդիա, Վաասա, Տուրկու-Պորի, Կենտրոնական Ֆինլանդիա նահանգները և Հյամեի նահանգի հարավային հատվածը՝ Արևմտյան Ֆինլանդիա, իսկ Կուոպիո, Միկկելի և Հյուսիսային Կարելիա նահանգները՝ Արևելյան Ֆինլանդիա նահանգների մեջ։
2010 թվականի հունվարի 1-ին բոլոր նահանգները լուծարվել են։ Սակայն ստեղծվել է Տարածաշրջանային կառավարման գործակալություն։ Միևնույն ժամանակ պահպանվել են նաև Ֆինլանդիայի՝ նահանգների բաժանումը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆինլանդիայի նահանգներ կատեգորիայում։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ֆինլանդիայի նահանգներ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.