Քրքոլդի

Քրքոլդի (/kərˈkɔːdi/ ( լսել), գաել.՝ Cathair Chaladainn, անգլա-շոտլ.՝ Kirkcaldy, listen (օգնություն • ինֆո), անգլ.՝ Kirkcaldy), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Շոտլանդիայի արևելյան մասում, Ֆայֆ մարզում, Ֆըրտ օֆ Ֆորտ ծովածոցի ափին, մարզկենտրոն Գլենրոտեսից ընդամենը 4 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 18,9 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2012 թվականի հունվարի տվյալներով եղել է 49.460, 2016-ի հունվարին՝ 50.010: Նշանավոր տնտեսագետ, ժամանակակից տնտեսագիտության հիմնադիր, ազատականության (լիբերալիզմի) հայր Ադամ Սմիթի և 2007-2010 թթ.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի ծննդավայրն է :

Բնակավայր
Քրքոլդի
Քրքոլդի
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես18±1 կմ²
Բնակչություն50 010 մարդ (2016)
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01592
Փոստային դասիչKY1 և KY2
Քրքոլդի (Միացյալ Թագավորություն)##
Քրքոլդի (Միացյալ Թագավորություն)
Քրքոլդի

Պատմություն

Պատմական փաստաթղթերում Քրքոլդին առաջին անգամ հիշատակվել է 596 թվականին, Ռեյտի ճակատամարտի մասին պատմող մի ժամանակագրության մեջ։ 1364 թվականին քաղաքն ընծայվել է Դանֆերմլայն աբբայության վանականներին։ 19-րդ դարի վերջերին այս բնակավայրը համբավվել է որպես լինոլեումի արտադրության կենտրոն։ Ներկայումս արդիական արդյունաբերության ու առևտրի կենտրոն է։ Քաղաքին որոշակի համբավ են բերել նաև ամենշաբաթյա փողոցային տոնավաճառները՝ "Links Market"-ը, որ համարվում է ամենաերկար փողոցային տոնավաճառը Եվրոպայում և ամենահներից մեկը. 2004 թվականին հանդիսավորությամբ նշվել է "Links Market"-ի 700-ամյակը։ Հիշարժան է նաև այն փաստը, որ Քրքոլդիում է հիմնադրվել Մեծ Բրիտանիայի հոկեյի ամենահին թիմը՝ «Ֆայֆ Ֆլայերս»-ը («Fife Flyers», 1938 թ.): 2011 թվականից ի վեր թիմը հանդես է գալիս Միացյալ Թագավորության հոկեյի բարձրագույն խմբի առաջնությունում՝ Elite Ice Hockey League-ում։ Քրքոլդիի պարծանքներից մեկն էլ տասնամյակներ շարունակ այստեղ հաջողությամբ գործող Fife Opera-ն է։

Անվանի անձինք

  • Ռոբերտ Ադամ (1728–1792), ճարտարապետ
  • Ջիմ Քլունի (1933–2003), ֆուտբոլիստ, մարզիչ
  • Գայ Բերիմեն (* 1978), Coldplay երաժշտախմբի բասիստ
  • Օլիվեր Բյորք (* 1997), ֆուտբոլիստ
  • Գորդոն Բրաուն (* 1951), քաղաքական գործիչ
  • Փիթըր Դամբրեք (* 1973), ավտոմրցարշավորդ
  • Ջեքի Լևեն (1950–2011), երգիչ-երգահան, կոմպոզիտոր
  • Վալ Մաքդերմիդ (* 1955), գրող
  • Էնթընի Մաքդոնալդ (* 2001), ֆուտբոլիստ
  • Ռոնալդ Մունրո Ֆերգյուսոն (1860–1934), Ավստրալիայի նահանգապետ (Generalgouverneur)
  • Յան Ռանքին (* 1960), գրող
  • Բոբ Ռոսս (* 1954), դիրիժոր
  • Ադամ Սմիթ (1723–1790), դասական տնտեսագիտության հիմնադիր
  • Ջոն Թոմսոն (1909–1931), ֆուտբոլիստ, դարպասապահ
  • Ջոքի Վիլսոն (1950–2012), դարթիստ

Պատկերասրահ

Քրքոլդի 
Քաղաքի համայնապատկերը

Կլիմա

Քրքոլդի (6 m asl, averages 1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6.7
(44.1)
7.2
(45)
9.3
(48.7)
11.5
(52.7)
14.3
(57.7)
16.8
(62.2)
18.8
(65.8)
18.9
(66)
16.4
(61.5)
13.0
(55.4)
9.3
(48.7)
6.8
(44.2)
12.42
(54.33)
Միջին ցածր °C (°F) 0.9
(33.6)
1.3
(34.3)
2.6
(36.7)
3.7
(38.7)
6.2
(43.2)
9.1
(48.4)
11.2
(52.2)
11.2
(52.2)
9.1
(48.4)
6.3
(43.3)
3.2
(37.8)
0.7
(33.3)
5.46
(41.84)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 67.7
(2.665)
51.3
(2.02)
62.7
(2.469)
46.1
(1.815)
54.5
(2.146)
57.9
(2.28)
61.9
(2.437)
60.9
(2.398)
70.2
(2.764)
87.8
(3.457)
77.9
(3.067)
74.0
(2.913)
772.9
(30.431)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) 12.6 10.2 10.7 10.0 11.6 9.6 10.4 10.5 10.9 13.5 12.1 12.6 134.7
Միջին ամսական արևային ժամ 46.2 76.2 110.4 147.8 192.9 166.3 176.7 163.3 124.4 99.9 66.9 38.2 1409,2
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Քրքոլդի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրքոլդի» հոդվածին։

Tags:

Քրքոլդի ՊատմությունՔրքոլդի Անվանի անձինքՔրքոլդի ՊատկերասրահՔրքոլդի ԿլիմաՔրքոլդի ԾանոթագրություններՔրքոլդի Արտաքին հղումներՔրքոլդի2012 թվականKirkcaldy.oggKirkcaldy2.oggԱդամ ՍմիթԱնգլերենԳորդոն ԲրաունԼիբերալիզմՀունվարՄեծ ԲրիտանիաՇոտլանդերեն (կելտական)ՇոտլանդիաՊատկեր:Kirkcaldy.oggՊատկեր:Kirkcaldy2.oggՎարչապետՎիքիպեդիա:ՄեդիաֆայլերՏնտեսագետՏնտեսագիտությունՕգնություն:IPA for English

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ալբերտ ԱզարյանՄաշկ (մարդ)Հայկական լեռնաշխարհՍևանի իշխանԿալցիումՄայրիկ (ֆիլմ)ՈրոշիչԾաղիկԴիլիջանԿոչականՋրծաղիկՎիլհելմ ՍտեյնիցՆիդերլանդներՄաշկի սնկային հիվանդություններՆԱՏՕՏոլմաՄարսողական համակարգՏուբերկուլոզԴերբայական դարձվածՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՑեղասպանությունԱրծվաշենՍտեփան Զորյան (գրող)ՀանգԱրտաշեսյանների թագավորությունSourԾիրանՄուրացանՂազարոս ԱղայանՊյութագորասի թեորեմՐաֆֆիՆաիրի ԶարյանՄուշեղ ԳալշոյանԿոորդինատային համակարգՀայաստանի գետերի ցանկԵռանկյունԷպոսԽատուտիկԴերենիկ ԴեմիրճյանՀոմանիշԱնտառՄեծապատիվ մուրացկաններՏեսակարար ջերմունակությունԱշոտ Գ ՈղորմածԱրյան ճնշումՀաղպատի վանական համալիրԿիստաԱյրին (նորավեպ)Մարդու ատամՄաշկային հիվանդություններՀայաստանի լեռներՇվեդիաՔրիստոնեությունԿոնԱշոտ Բ ԵրկաթԿապ (խոսքի մաս)ՖեյսբուքԱրքիմեդեսԱյբուբենՍասնա ծռերում գործող անձանց անուններԹբիլիսիԱրեգակնային համակարգԼեոնիդ ԵնգիբարյանՀայաստանի պատմական մայրաքաղաքներԳևորգ ՄկրտչյանՆշիկաբորբԱլբերտ ԱյնշտայնՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՌուդոլֆ Էրիխ ՌասպեՀին աշխարհի յոթ հրաշալիքներՓայծաղԿուսաթաղանթԼյուդվիգ վան ԲեթհովենՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Հայաստանի Հանրապետության բնակչությունՍաղմոսավանքԷկոլոգիա🡆 More