Քրիս Էվանս: ամերիկացի դերասան

Քրիսթոֆեր Ռոբերտ (Քրիս) Էվանս (անգլերեն՝ Christopher Robert «Chris» Evans, հունիսի 13, 1981(1981-06-13), Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ)՝ կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, որը հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են «Ոչ մանկական ֆիլմ» (2001 թ.), «Բջջային» (2004 թ.), «Ֆանտաստիկ քառյակ» (2005 թ.), «Ֆանտաստիկ քառյակ՝ Արծաթյա սերֆերի ներխուժումը» (2007 թ.), «Անհաջողակները» (2010 թ.), «Հինգերորդ չափում» (2009 թ.), «Առաջին վրիժառու» (2011 թ.), «Վրիժառուներ» (2012 թ.), «Առաջին վրիժառու.

Այլ պատերազմ» (2014 թ.)։

Քրիս Էվանս: Կենսագրություն, Կարիերա, Անձնական կյանք
Քրիս Էվանս
անգլ.՝ Chris Evans
Քրիս Էվանս: Կենսագրություն, Կարիերա, Անձնական կյանք
Ծնվել էհունիսի 13, 1981 (42 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, Մասսաչուսեթս, ԱՄՆ
ԿրթությունLincoln-Sudbury Regional High School?, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Նյու Յորքի համալսարան
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասան
ԸնտրանիMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք, Lightyear? և TMNT?
Ամուսին(ներ)Alba Baptista?
Համատեղ ապրող(ներ)Ջեսիկա Բիլ, Մինկա Քելլի, Ջենի Սլեյթ և Դիաննա Էյգրոն
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Քրիստոֆեր Ռոբերտ Էվանսը ծնվել է 1981 թվականի հունիսի 13-ին Սադբերիում, Մասսաչուսեթս, նրա մայրը՝ Լիզան, զբաղվում էր պարերով, իսկ հայրը՝ Բոբ Էվանսը, ատամնաբույժ է։

Էվանսն ունի երկու քույր՝ Կարլին և Շաննան, և եղբայրը՝ դերասան Սքոթ Էվանսը։Նա և իր եղբայրները մեծացել են կաթոլիկ։Նրանց հորեղբայրը՝ Մայք Կապուանոն, ներկայացնում էր Մասաչուսեթսի 8-րդ կոնգրեսական շրջանը:Էվանսն ունի իռլանդական ծագում, իսկ մայրական պապից՝ իտալացի ծագում։

Մանուկ հասակում նա սիրել է երաժշտական թատրոնը և հաճախել դերասանական ճամբար։ Նա խաղում էր Ռանդոլֆ Մաքաֆիի «Bye Bye Birdie» մյուզիքլում։Նա և քույրերն ու եղբայրները Սուրբ Ծննդյան տոներին ելույթ են ունեցել նաև հարազատների առջև հիշելով, որ բեմում լինելը «թվում էր ինչպես տանը»:Մինչև ավագ դպրոցը սկսելը, Էվանսը ամառը անցկացրեց Նյու Յորքում և դասեր առավ Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտում։ Էվանսը վաղ ավարտեց Լինքոլն-Սադբերիի տարածաշրջանային ավագ դպրոցը։

Կարիերա

Դպրոցն ավարտելուց հետո որոշում է իրականացնել իր վաղեմի երազանքը՝ դառնալ դերասան, այդ նպատակով էլ մեկնում է Նյու Յորք հեռուստասերիալների քասթինգներին մասնակցելու համար։

Քրիս Էվանսի դերասանական առաջին դերերից են Ջեյք Ուայլերը «Ոչ մանկական ֆիլմ»-ում (2001 թ.), Ռայանը «Բջջային» ֆիլմում (2004 թ.), Կայլը «Բարձրագույն միավոր» կատակերգությունում (2004 թ.)։

Քրիս Էվանս: Կենսագրություն, Կարիերա, Անձնական կյանք 
Քրիս Էվանսը «Առաջին վրիժառու՝ Այլ պատերազմ» ֆիլմի մամլո ասուլիսում

Քրիս Էվանսի դրամատիկական տաղանդը արտահայտվեց թմրամոլ Սիդի դերում փոքրաբյուջե «Լոնդոն» ֆիլմում (2005 թ.)։

Էվանսը ճանաչում ձեռք բերեց հատկապես սուպերհերոսների դերերի շնորհիվ՝ նախ մարմնավորելով Ջոննի Ստորմին «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմաշարում և Սթիվ Ռոջերսին՝ Կապիտան Ամերիկային, «Առաջին վրիժառու» (2011 թ.) և «Վրիժառուներ» (2012 թ.) ֆիլմերում։ 2014 թվականին էկրաններ բարձրացավ «Առաջին վրիժառու. Այլ պատերազմ» ֆիլմը, որտեղ Քրիսը կրկին հանդես եկավ Սթիվ Ռոջերսի դերով։

2014 թվականի մարտին բրիտանական Glamour ամսագրին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Marvel-ի հետ համագործակցությունից հետո ծրագրում է ոչ երկարաժամկետ արձակուրդ վերցնել կինեմատոգրաֆից։

Անձնական կյանք

2001 թ.-ից 2006 թվականների ընթացքում հանդիպում էր Ջեսսիկա Բիլի հետ։ 2012 թվականի աշնանից նա գրեթե մեկ տարի հանդիպում էր Մինկա Կելլիի հետ։

Հետաքրքիր փաստեր

Քրիսը դերասանուհի Էվան Ռեչել Վուդի հետ նկարահանվել է Gucci Guilty օծանելիքի գովազդում։ Էվանսը նկարահանվել է Մերիլին Մենսոնի "Tainted Love" երգի տեսահոլովակում։

Քրիսը մասնակցել է բարեգործական ակցիաների, դեկտեմբերի 29-ին դերասանը այցելել է Բոստոնի քաղաքային մանկական հիվանդանոց։ Քրիսը, ինչպես նաև շատ այլ աստղեր, բնորդել է նկարիչ Darren Tieste-ի համար հանուն գլխուղեղի քաղցկեղի դեմ պայքարի։ Էվանսը ներկա է եղել Puma ընկերության ամբողջ աշխարհում աղքատության դեմ պայքարին նվիրված բարեգործական միջոցառմանը, ինչպես նաև մասնակցել է Celebrity Video Game Championship-ի բարեգործական ակցիային, որը հավաքում է գումար տարբեր հիմնադրամների համար, այդ թվում «Ես չափազանց երիտասարդ եմ քաղցկեղի համար» (անգլերեն՝ «I’m Too Young For This Cancer Foundation»), որն օգնում է երիտասարդներին պայքարել քաղցկեղի դեմ։ Քրիսն այլ աստղերի հետ միասին օգնել է գումար հավաքել խաղալով տեսախաղեր։ Առաջնությունը կայացել է հունվարի 1-ին Հոլիվուդում, Կալիֆորնիա։

Ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2000 ֆիլմ Նորեկները The Newcomers Ջադ
2000 սերիալ Հակառակ սեռ Opposite Sex Կերրի Բաստոն
2001 ֆիլմ Ոչ մանկական ֆիլմ Not Another Teen Movie Ջեյք Ուայլեր
2004 ֆիլմ Բարձրագույն միավոր The Perfect Score Կայլ
2004 ֆիլմ Բջջային Cellular Ռայան
2005 ֆիլմ Դաժան մարդիկ Fierce People Բրայս
2005 ֆիլմ Ֆանտաստիկ քառյակ Fantastic Four Ջոննի Ստորմ/Ճրագ-մարդ
2005 ֆիլմ Լոնդոն London Սիդ
2007 Մուլտֆիլմ Նինդիա կրիաները TMNT Կեյսի
2007 ֆիլմ Հնոց Sunshine Մեյս
2007 ֆիլմ Դայակի օրագրերը The Nanny Diaries Հեյդեն
2007 ֆիլմ Ֆանտաստիկ քառյակ՝ Արծաթյա սերֆերի ներխուժումը Fantastic Four։ Rise of the Silver Surfer Ջոննի Ստորմ/Ճրագ-մարդ
2007 Մուլտֆիլմ Ճակատամարտ Տեռռա մոլորակի համար Battle for Terra Ստյուարտ Ստենտոն
2008 ֆիլմ Փողոցների արքաներ Street Kings դետեկտիվ Փոլ Դիսկանտ
2008 ֆիլմ «Արցունք» ադամանդի վաճառքը The Loss of a Teardrop Diamond Ջիմմի
2008 Մուլտսերիալ Ճուտիկ ռոբոտը Robot Chicken տարբեր դերեր
2009 ֆիլմ Հինգերորդ չափում Push Նիկ Գանտ
2010 ֆիլմ Անհաջողակները The Losers Ջենսեն
2010 ֆիլմ Սքոտ Պիլիգրիմը ընդեմ բոլորի Scott Pilgrim vs. the World Լուկաս Լի
2011 ֆիլմ Սրսկում Puncture Մայկ Վայս
2011 ֆիլմ Կապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառու Captain America։ The First Avenger Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2011 ֆիլմ Ինչքա՞ն է քո մոտ What's Your Number? Կոլին Շի
2012 ֆիլմ Վրիժառուներ The Avengers Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2013 ֆիլմ Սառցե The Iceman Միստեր Ֆրիզի
2013 ֆիլմ Ձյան միջով Snowpiercer Կյորտիս
2013 ֆիլմ Տոր՝ Խավարի թագավորություն Thor։ The Dark World Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2014 ֆիլմ Սիրտը ջարդուփշուր A Many Splintered Thing Պատմող
2014 ֆիլմ Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը Captain America։ The Winter Soldier Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2014 ֆիլմ Մինչ մենք կբաժանվենք Before We Go Նիք Վոգան
2015 ֆիլմ Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը The Avengers։ Age of Ultron Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2016 ֆիլմ Կապիտան Ամերիկա։ Քաղաքցիական պատերազմ Captain America 3 Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2017 Ֆիլմ Շնորհալին Gifted Ֆրանկ Ադլեր
2017 Ֆիլմ Սարդ-մարդ։ Տունդարձ Spider-Man: Homecoming Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2018 Ֆիլմ Վրիժառուները։ Անվերջության պատերազմ The Avengers: Infinity War Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2019 Ֆիլմ Կապիտան Մարվել Captain Marvel Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2019 Ֆիլմ Վրիժառուները։ Վերջնախաղ Avengers 4. Endgame Ստիվ Ռոջերս/ Կապիտան Ամերիկա
2019 Ֆիլմ Կարմիր ծովի ջրացատկային առողջարան Red Sea Diving Resort Արի Լևինսոն
2019 Ֆիլմ Հանել դանակները Knives Out Հյու Ռենսոմ Դրայզդեյլ
2020 Մինի սերիալ Պաշտպանել Ջեյկոբին Defending Jacob Энди Барбер

Ծանոթագրություններ

Հղումներ

Քրիս Էվանս: Կենսագրություն, Կարիերա, Անձնական կյանք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Էվանս» հոդվածին։

Tags:

Քրիս Էվանս ԿենսագրությունՔրիս Էվանս ԿարիերաՔրիս Էվանս Անձնական կյանքՔրիս Էվանս Հետաքրքիր փաստերՔրիս Էվանս ՖիլմագրությունՔրիս Էվանս ԾանոթագրություններՔրիս Էվանս ՀղումներՔրիս Էվանս1981d:Q178348ԱՄՆԱնգլերենԲոստոնՀունիսի 13Մասաչուսեթս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական մշակույթԱլմա-Աթայի հռչակագիրԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԹթուներԿանաչ դաշտը (պատմվածք)ԱլերգիաՈսկեպարՀանգՑեղասպանությունԼուսինԺենգյալով հացԱրարատՀոմանիշՖրանսիաՄերկուրի (մոլորակ)Փոքրիկ իշխանըԵրևանի պետական համալսարանՀեմոգլոբինՇաքիի ջրվեժՕրալ սեքսՄուշեղ ԳալշոյանՇնչառությունՎիքիպեդիաԱուտիզմՀատկացուցիչՎարդԱվարայրի ճակատամարտԵրկրորդ համաշխարհային պատերազմՍիֆիլիսՍողոմոնի երգերըՍիրտՀովհաննես ՇիրազԳևորգ Մարզպետունի (վեպ)Միջին ականջի բորբոքումՀին ՀունաստանՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱղերԽոսքի մասերԱշոտ Ա ՄեծՍաղմոսավանքԱրամ ԱսատրյանԾխախոտԻբուպրոֆենԱրտաշատՖաշիզմԱրեգակԲյուրականի աստղադիտարանԼիտրՓղերՀայկական ատոմային էլեկտրակայանԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՎազգեն ՍարգսյանԱնդրանիկ ՕզանյանՀայկական լեռնաշխարհԵրազԷյֆելյան աշտարակԵրևանՀովազներԱրհեստական բանականությունԿիլիկիաՄարսողական համակարգՊարզ թիվԱրևմտյան ՀայաստանԱմբոխները խելագարվածԳարունՍննդային շղթաԿոկորդաբորբԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԵրկկենցաղներՀայաստանի դրոշՄարսողությունԽոսրովի անտառ պետական արգելոցՀին աշխարհի յոթ հրաշալիքներԳագիկ ԱԱծանցյալՌոբերտ Ֆիշեր🡆 More