Ցիներ

Ցիներ
Ցիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեազգիներ
Ընտանիք Ճուռակներ
Ենթաընտանիք Ցիներ
Լատիներեն անվանում
Aquilinae

Ցիներ
Դասակարգումը
Վիքիցեղերում

Ցիներ
Պատկերներ
Վիքիպահեստում

Ցիները (ուրուրներ) բազեանմանների կարգի ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում։ Բնակվում են անտառներում, լեռնատափաստաններում, կիսաանապատներում, գետահովիտներում։ Բնադրում են ծառերի վրա, զառիթափերին։ Դնում են 2-3 (երբեմն՝ 5) ձու։ Որսին (կրծողներ, մողեսներ, գորտեր, լեշեր և այլն) հետևում են օդում սավառնելիս, երբեմն հարձակվում են թռչունների վրա։

Հայաստանում հայտնի է ցիների 2 տեսակ՝ կարմիրը և սևը։

Ցիներ
Սև ցին, Հնդկաստան

Կարմիր ցինը չվահյուր է։ Հայաստանում նկատվել է Երևանի շրջակայքում, Ապարանի ջրամբարի հարակից տարածքներում, Շիրակի մարզում։ Մարմնի երկարությունը 60-66 սմ է, թևերի բացվածքը՝ 175-195 սմ։ Ճարպիկ է, բարեկազմ թևերով, պոչը՝ մկրատաձև խորը կտրվածքով։ Թռիչքն աշխույժ է, պոչը՝ մշտապես ոլորածածան։ Սահասավառնում է ուղիղ պարզած թևերով։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Սև ցինը տարածված թռչուն է։ Նստակյաց է։ Նախկինում աշնան, ձմռան ամիսներին սև ցիները մեծ կուտակումներով կեղտ էին որոնում մեծ աղբանոցներում, սպանդանոցների շրջակայքում, հատկապես Երևանի հարավային մասում՝ Հրազդան գետի հարևանությամբ։ Ներկայումս թվաքանակը կրճատվել է 4-5 անգամ։ Մարմնի երկարությունը 22-24 սմ է, թևերի բացվածքը՝ 64-68 սմ։ Բավականին բարեկազմ է, թևերը լայն են, պոչը՝ մկրատաձև և ոչ խորը կտրվածքով։ Թռիչքը ճարպիկ է, ոլորածածան ու շարժուն պոչով սավառնում է թևերը հորիզոնական տարածած։ Խոսրովի արգելոցում բնադրում է քիչ թե շատ բարձր սաղարթավոր ծառերին։ Բնային կյանքում կերի պակասության ժամանակ կարող են հոշոտել ձագերից մեկին (կանիբալիզմ)։ Վտանգի դեպքում ծնողները ձագերին պաշտպանում են թշնամու վրա հարձակվելով։ Սև ցինը խիստ օգտակար է. բնական սանիտար է, ոչնչացնում է կրծողներին։։։։։։։։։։։։։։։։։։։,

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Դպրոցական մեծ հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Ցիներ

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱզոտՈւսուցման մեթոդներ և հնարներՄեծապատիվ մուրացկաններՏիգրան ՄեծԿրիաներԷդուարդ ՍպերցյանԱղբյուր ՍերոբՎանի թագավորությունԱրմեն ՄելիքբեկյանԱրգանդՀեմոգլոբինԵրկրաշարժՔառօրյա պատերազմԿալցիումԱրտաշատ1-ին տիպի շաքարային դիաբետԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականԻտալիաՖրեդերիկ ԲանտինգՎահե ՇահվերդյանՋավախքՀայկ նահապետՋոնի ԴեփԹթուներՎիլյամ ՍարոյանԳարունՀրեաներՇեշտԱրաքսԴՆԹՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԾաղկազարդՄուրացանՄովսես ԽորենացիՖարինգիտՊաղեստինԳևորգ ՉաուշԱդոլֆ ՀիտլերԵրևանի թանգարանների ցանկԿարմրուկՀայաստանի ազգային հերոսՎերք Հայաստանի (վեպ)ՉակերտներՖրանսիայի քաղաքներՋրծաղիկԽատուտիկՔառակուսի մետրԹոքի քաղցկեղՎատիկանԿարբոնաթթուներՍերմնահեղուկՈւկրաինաMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքՄելանոմաԹբիլիսիԵրուսաղեմՊորտուգալիաԵգիպտոսՎիտամինԿոմիտասԱրգիշտի ԱՑորենԱլեն ՍիմոնյանՀայաստանի թռչունների ցանկԴերբայական դարձվածԱրգենտինաՁկներԲիզնես պլանավորումՍեռական հերպեսԲյուզանդական կայսրությունԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՆյարդային համակարգՕսմանյան կայսրությունՀայկական մուֆլոնՖինանսական իրավունքՄայիսյան հերոսամարտերՀայաստանի տնտեսություն🡆 More