Տանգի Նյանզու

Տանգի Նյանզու Կուասի (ֆր․՝Tanguy Nianzou Kouassi, հունիսի 7, 2002, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բավարիայի» կազմում։

Տանգի Նյանզու
Տանգի Նյանզու
ֆր․՝Tanguy Nianzou Kouassi
Տանգի Նյանզու
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տանգի Նյանզու Կուասի
Ազգությունը ֆրանսիացի
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 7, 2002(2002-06-07) (21 տարեկան)
Ծննդավայր Փարիզ, Ֆրանսիա
Հասակ 187 սմ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա
Համար 23
Պատանեկան կարիերա
2016-2019 Ֆրանսիա ՊՍԺ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2019-2020 Ֆրանսիա ՊՍԺ 6 (2)
2020- Գերմանիա Բավարիա 9 (0)
Ազգային հավաքական
2019 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 12 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 18, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 17, 2019

Ակումբային կարիերա

«ՊՍԺ»

Նյանզուն «ՊՍԺ»-ի սան է։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2019 թվականի դեկտեմբերի 7-ին «Մոնպելյե»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով՝ փարիզյան թիմի հաղթանկով։ Մի քանի օր անց նա արդեն իր առաջին հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով թուրքական «Գալաթասարայ ՖԱ»-ի դեմ հանդիպմանը։ Այդ խաղն ավարտվել է 5-0 հաշվով՝ ֆրանսիական թիմի հաղթանակով։

2020 թվականի հունվարի 22-ին Տանգին իր առաջին գոլն է խփել փարիզյան ակումբի կազմում Ֆրանսիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ռեյմս»-ի դեմ խաղում(3-0)։ Այդ գոլը դարձավ «ՊՍԺ»-ի պատմության 4000-րդ գոլը։ Լիգա 1-ի շրջանակներում ֆրանսիացի ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփել է 2020 թվականի փետրվարի 15-ին «Ամյեն ՖԱ»-ի դեմ կայացած խաղում։

«ՊՍԺ»-ի կազմում ֆուտբոլիստի վերջին հանդիպումը եղել է մարտի 11-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Բորուսիա Դորտմունդի» դեմ հանդիպումը։ Նա թիմից հեռացավ ազատ գործակալի կարգավիճակով։

«Բավարիա Մյունխեն»

2020 թվականի հուլիսի 1-ին Տանգի Նյանգուն միացել է «Բավարիային»՝ թիմի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Իր դեբյուտը նշել է նոյեմբերի 28-ին «Շտուտգարտ ՖԱ»-ի դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ մյունխենյան թիմի հաղթանակով։ Դեկտեմբերի 12-ին Նյանգուն վնասվածք ստացավ, որի հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողենլ 1-2 ամիս։

Նրա վերդարաձը տեղի ունեցած ավելի ուշ, քան սպասվում էր՝ 2021 թվականի ապրիլի 10-ին «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Միջազգային կարիերա

Տանգի Նյանգուն Ֆրանսիա Մ17 հավաքականի կազմում մասնակցել է 2019 թվականի տեղի ունեցած Եվրոպայի Մ17 առաջնությանը և հասել մինչև կիսաեզրափակիչ։ Նույն հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի Մ17 առաջնությանը, որտեղ Ֆրանսիայի հավաքականը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Նյանգուն մասնակցել է հավաքականի բոլոր վեց հանդիպումներին, ինչպես նաև դարձել է գոլի հեղինակ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում։

Վիճակագրություն

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
ՊՍԺ 2019–20 Լիգա 1 6 2 3 0 2 0 2 1 13 3
Բավարիա Մյունխեն 2020–21 Բունդեսլիգա 6 0 0 0 0 0 0 0 6 0
2021–22 Բունդեսլիգա 3 0 1 0 0 0 0 0 4 0
Արդյունք 9 0 1 0 0 0 0 0 10 0
Կարիերայի արդյունք 15 2 4 0 2 0 2 1 23 3

Ձեռքբերումներ

«ՊՍԺ»

  • Ֆրանսիայի չեմպիոն - 2019-20
  • Ֆրանսիայի գավաթակիր - 2019-20
  • Ֆրանսիայի լիգայի գավաթակիր - 2019-20
  • Չեմպիոնների լիգայի փոխչեմպիոն - 2019-20

Բավարիա Մյունխեն

  • Գերմանիայի չեմպիոն - 2020-21

Միջազգային

  • Աշխարհի Մ17 առաջնության բրոնզե մեդալակիր - 2019

Անձնական

  • «ՊՍԺ»-ի ակադեմիայի լավագույն ֆուտբոլիստ - 2019

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Տանգի Նյանզու Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանգի Նյանզու» հոդվածին։

Tags:

Տանգի Նյանզու Ակումբային կարիերաՏանգի Նյանզու Միջազգային կարիերաՏանգի Նյանզու ՎիճակագրությունՏանգի Նյանզու ՁեռքբերումներՏանգի Նյանզու ԾանոթագրություններՏանգի Նյանզու Արտաքին հղումներՏանգի ՆյանզուԲավարիա ՄյունխենՊաշտպանՓարիզՖուտբոլիստՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄԻԱՎՀիսուսի հարությունՀեպատիտ CՍինագոգՉակերտներՈչ վերբալ հաղորդակցությունԵռանկյան մակերեսՋրծաղիկԹվաբանական պրոգրեսիաՕսմանյան կայսրությունՏնտեսագիտությունՆևրոզներԵրկաթ պակասորդային սակավարյունությունՀամո ՍահյանՀարավային ԿորեաSaudi AramcoԶատիկԳրիգոր ՆարեկացիԼիոնել ՄեսսիՀայ ֆիդայական շարժումՄԻԱՎ/ՁԻԱՀԷրեկտիլ դիսֆունկցիաԵրևանի թանգարանների ցանկՀանրապետության հրապարակ (Երևան)ԾավալՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԳերբնական արձակագրությունՊարացետամոլՄարո ՄարգարյանԼյարդի ցիռոզՄովսես ԽորենացիԵնթակաՌուսերենՆիդերլանդներՄարտիրոս ՍարյանԸնկալումԷֆթանազիաՄիզոպրոստոլՀովհաննես ԱյվազովսկիԱրեգակնային համակարգԼյարդՀարցական նշանԻսրայելՎազգեն ՍարգսյանԽտությունԳորտերՎարազդատ ՀարոյանԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԵրուսաղեմՊատվաստումներՎահագնՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՕհմի օրենքՊեպոԱրյան ճնշումՍևանա լիճՈրոշիչՏեղեկատվական տեխնոլոգիաներԿալցիումԿարմրուկԲելգիաՀայկական առածներ և ասացվածքներԱղասի ԱյվազյանԿաթոլիկ եկեղեցիԿուսաթաղանթԵգիպտոսԻոսիֆ ՍտալինՓայծաղԱրմեն ՄելիքբեկյանՍիրտԷդուարդ ՍպերցյանԿունիլինգուսՀամաստեղություններԱրգանդի միոմաՀայերենԱրեգակՄոնթե ՄելքոնյանԻմպրեսիոնիզմ🡆 More