Բանաստեղծ Վարդան Հակոբյան: հայ դրամատուրգ, բանաստեղծ

Վարդան (Սլավիկ) Սարգսի Հակոբյան (մայիսի 21, 1948(1948-05-21), Արփագետիկ, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 28, 2023(2023-02-28), Ստեփանակերտ), հայ բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2005)։ Արցախի Հանրապետության պետական օրհներգի հեղինակն է։

Վարդան Հակոբյան
Բանաստեղծ Վարդան Հակոբյան: հայ դրամատուրգ, բանաստեղծ
Ծնվել էմայիսի 21, 1948(1948-05-21)
ԾննդավայրԱրփագետիկ, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 28, 2023(2023-02-28) (74 տարեկան)
Վախճանի վայրՍտեփանակերտ
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և գրող
Լեզուհայերեն
ՔաղաքացիությունԲանաստեղծ Վարդան Հակոբյան: հայ դրամատուրգ, բանաստեղծ Հայաստան
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1969)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1998)
Ուշագրավ աշխատանքներԱզատ ու անկախ Արցախ
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԱզատ Արցախ
Պարգևներ
Վարդան Հակոբյան Վիքիդարանում

Կենսագրություն

1969 թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1969-1983 թթ. աշխատել է Ստեփանակերտի «Սովետական Ղարաբաղ» օրաթերթում, 1976-1983 թթ.՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ 1983-1991 թթ.՝ գրողների միության Լեռնային Ղարաբաղի մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, 1991 թ.՝ ԼՂՀ գրողների միության նախագահ, միաժամանակ՝ միության պաշտոնաթերթ «Եղիցի լույսի» գլխավոր խմբագիր։ 1982 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ Վարդան անունը կնքել է Հովհաննես Շիրազը։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը և Հայաստանի պետական և ժողովրդական թատրոնները բեմադրել են Հակոբյանի «Հայելիներ» (1979) և «Քո սերը քո տունն է» (1981) «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» պիեսները։

Հակոբյանի քնարական բանաստեղծությունների («Մեղեդիներ», 1969, «Շանթահար կաղնին», 1974, «Մայրանում է լույսը», 1975, «Անմարելի-անմեկնելի», 1981, «Վաղվա աչքերով», 1987, «Արցախա ծուխ», 1989, «Ամարասի զանգերը», 1989 և այլ ժողովածուներ) հիմնական թեման ժամանակակից մարդու խոհերն են, կարոտի, սիրո ապրումները։

Հակոբյանը հիմնադրել և խմբագրել է «Արցախ» (1989) երկամսյա և «Պըլը-Պուղի» (1991) երգիծական հանդեսները։ Հեղինակել է ԼՂՀ պետական օրհներգը

Ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով։

Պարգևներ

  • Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ
  • «Մայրական երախտագիտություն՝ Արցախի քաջորդիներին» մեդալ
  • Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ
  • Գարեգին Նժդեհի մեդալ
  • Մ.Շոլոխովի մեդալ
  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, կոչում, 2005
  • ՀԳՄ «Գրական թերթի» մրցանակ
  • Ավետիք Իսահակայանի անվան մրցանակ
  • Հայաստանի նախագահի մրցանակ
  • Համահայկական «Վահագն» մրցանակ

Ծանոթագրություններ

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Բանաստեղծ Վարդան Հակոբյան: հայ դրամատուրգ, բանաստեղծ 
Բանաստեղծ Վարդան Հակոբյան: հայ դրամատուրգ, բանաստեղծ Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Հակոբյան (բանաստեղծ)» հոդվածին։

Tags:

19482023Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱրցախի Հանրապետության պետական օրհներգԱրփագետիկԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀադրութի շրջան (ԼՂԻՄ)Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչՄայիսի 21ՊրոֆեսորՍտեփանակերտՓետրվարի 28

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վազգեն ՍարգսյանՎահան ՏերյանՀայերեն հայհոյախոսությունԳայլերՊրոտամին սուլֆատՀին ՀռոմԿովՍեռական հերպեսԵրևանի պետական համալսարանԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀին աստվածներ (դրամա)Եռանկյան մակերեսՍիրտԱրտավազդ (մրցանակ)Անկախ պետությունների դրոշներՄարդու աչքԳարեգին ՆժդեհՎրաստանՍրտի բնածին արատներԱրյան խումբՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱմբոխները խելագարվածՄուրացանԷջմիածնի Մայր ՏաճարՎարդգես ՊետրոսյանԱստվածաշունչԿուսությունԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԳլաուկոմաԽալազիոնԵրկիրԵրկրաշարժԱլբանիաՀայերԱստիգմատիզմՀովհաննավանքՌապոնեՆերգործական սեռՀռոմեական կայսրությունՍակուրյաՇիզոֆրենիաԵրեք հրացանակիրներԿենդանակերպՀաստ աղիքների բորբոքումԱռաջին համաշխարհային պատերազմՀայերենՔարերի սիմֆոնիաՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՄարտՀայաստանի զինանշանԱռաքյալներԱրտավազդ ԲԵվրոպական միությունՀարցական նշանԱշոտ Բ ԵրկաթԴուայթ ԷյզենհաուերՑրված սկլերոզՊորտուգալիաԲաժանարարների աղյուսակՍտորոգյալԷրիթրոցիտներՔառօրյա պատերազմՏնտեսական աճԱլեքսանդր ՊուշկինԱստվածԱնգլերենՀոլանդերեն ՎիքիպեդիաԴանթեական առասպելՄիջուկային զենքՄայրցամաքՄարդու պապիլոմավիրուսԱրգանդի վզիկի քաղցկեղՄուշեղ Գալշոյան🡆 More