Ռուբեն Արուտչյան: հայ նկարիչ

Ռուբեն Սերգեյի Արուտչյան (հունիսի 18, 1947(1947-06-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 2022(2022-01-16), Երևան, Հայաստան) հայ նկարիչ, ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2012)։

Ռուբեն Արուտչյան
Ռուբեն Արուտչյան: Կենսագրություն, Ստեղծագործական գործունեություն, Ցուցահանդեսներ
Ի ծնեՌուբեն Սերգեյի Արուտչյան
Ծնվել էհունիսի 18, 1947(1947-06-18)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 16, 2022(2022-01-16) (74 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՌուբեն Արուտչյան: Կենսագրություն, Ստեղծագործական գործունեություն, Ցուցահանդեսներ ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1964) և ՀԱՊՀ (1970)
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջան1976-2022
Պարգևներ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և Հայաստանի ճարտարապետների միություն
ՀայրՍերգեյ Արուտչյան

Նկարիչ Սերգեյ Արուտչյանի որդին, նկարիչ Միքայել Արուտչյանի եղբորորդին։

Կենսագրություն

Ռուբեն Արուտչյանը ծնվել է 1947 թվականին Երևանում, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի ընտանիքում։ 1961-1964 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1970 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։ 1974 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 1976 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1979-1989 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1986-1990 թվականներին եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։ 1987-2012 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 1995 թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։ 1990-1992 թվականներին․ և 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, 2011 թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ։

Ռուբեն Արուտչյանի շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։ Ռ. Արուտչյանը հեղինակ է մի շարք դիզայներական նախագծերի, որմնանկարների, հուշամեդալների, զինանշանների և այլն։

Ստեղծագործական գործունեություն

2004 թվականին հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թվականին՝ Հոլոքոստի և Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում։ 2012 թվականին Լոնդոնում մասնակցել է Թեքեյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված հայ նկարիչների ցուցահանդեսին։ Հեղինակ է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) և այլ միջոցառումների ձևավորումների, ինքնատիպ արտահայտչամիջոցներով աչքի ընկնող գրաֆիկական և գեղանկարչական շարքերի։

Գրաֆիկա՝

  • «Անապաստաններ», 1993-1995
  • «Գրկախառնություն», 1993-2000

Գեղանկարչական շարքեր՝

  • «Հիմնական ձև», 1995-1998
  • «Գրկախառնություն», 1993-2003

Ցուցահանդեսներ

Պարգևներ

  • Մոսկվայի «Երկրի երիտասարդությունը» համամիութենական ցուցահանդեսի դիպլոմ և մրցանակ (1976)
  • Առաջին հանրապետական ցուցահանդեսի մրցանակ (1979, 1997)
  • «Մեկական աշխատանքի» հանրապետական ցուցահանդեսի մեդալ՝ լավագույն գրաֆիկայի համար (1986)
  • Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթի մրցանակ (1996)
  • ՀՀ 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակ (2000)
  • Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակ (2001)
  • Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակ (2007)
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ (2012)
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2012)
  • Պաշտպանության նախարարույան կողմից պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով (2017)
  • Հռչակվել է «Տարվա մարդ» գեղանկարչության ասպարեզում (Հայ- ռուսական համալսարանում) (2017)
  • Հայկական նոր թղթադրամների Էսքիզների ստեղծման համար Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից պարգևատրվել է հուշամեդալով (2017)

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Tags:

Ռուբեն Արուտչյան ԿենսագրությունՌուբեն Արուտչյան Ստեղծագործական գործունեությունՌուբեն Արուտչյան ՑուցահանդեսներՌուբեն Արուտչյան ՊարգևներՌուբեն Արուտչյան ԾանոթագրություններՌուբեն Արուտչյան ԱղբյուրներՌուբեն Արուտչյան194720122022ԵրևանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀայաստանՀայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀունիսի 18Հունվարի 16

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վանա լիճՀնդկաստանԺան-Պիեր ՆշանյանՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Լիոնել ՄեսսիՎիտամին DԵգիպտոսՎահագն ԴավթյանՀարավաֆրիկյան ՀանրապետությունՄեծ Հայքի նահանգների ցանկԱղերՕյկոֆոբիաՄիզուղիների ինֆեկցիաներՁվարանի կիստաԵվրոպայի դրոշներԱրեգակնային համակարգԾծմբական թթուԴեր ԶորԷպիլեպսիաՄարգինալՋրծաղիկՊյութագորաս1915-ի կանայք (ֆիլմ)Եռաբլուր պանթեոնՆախադասության գլխավոր անդամներՄխիթար ՍպարապետԻսլամՎահան ՏերյանԵնթակաԹթվածինԲարդ համադասական նախադասությունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաԿոնքի բորբոքային հիվանդությունՌուսաստանՊատվի համար (դրամա)Կենդանակերպի նշաններՄովսես ԽորենացիԿոտայքի մարզԽոսրովի անտառ պետական արգելոցԱնգլերենՀարկադրական եղանակՍմբատաբերդԵղանակՍպիտակուցներՀայաստանի առաջին հանրապետությունՀոգեբանական մանիպուլյացիաՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ԼիմֆոմաՉինաստանՀին աշխարհի յոթ հրաշալիքներՓորկապությունԱֆրիկաԱղասի ԱյվազյանՊատմություն Հայոց (Խորենացի)ՔարահունջԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՔիմիական ռեակցիաներՄարդու առնանդամՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՌեջեփ Թայիփ ԷրդողանԱլեն ՍիմոնյանՀայ ֆիդայիներԶվարթնոցի տաճարՄարդու իրավունքներՀովհաննես ԱդամյանԱրցախի պատմությունԿունիլինգուսՀաղթանակի օրԿառլես ՊուչդեմոնԱմբողջ թիվՀականիշՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՓոշոտումԹուրք-հայկական պատերազմ (1920)Ռուբեն Վարդանյան (գործարար)🡆 More