Ջորջ Անթեյլ

Ջորջ Անթեյլ (անգլ.՝ George Antheil, հուլիսի 8, 1900(1900-07-08), Թրենթոն, ԱՄՆ - փետրվարի 12, 1959(1959-02-12), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, գյուտարար։

Ջորջ Անթեյլ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1900(1900-07-08)
ԾննդավայրԹրենթոն, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 12, 1959(1959-02-12)[…] (58 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունՋորջ Անթեյլ ԱՄՆ
ԿրթությունԹրենթոն Սենթրալ ավագ դպրոց
ԵրկերԹոմ Սոյեր, Q2265816? և Symphony No. 4?
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և գյուտարար
ԱմուսինBöske Antheil?
Պարգևներ և
մրցանակներ
Ջորջ Անթեյլ George Antheil Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է լյութերական վտարանդիների ընտանիքում, որոնք Հարավարևմտյան Պֆալցից (Գերմանիա) գնացել են ԱՄՆ։ Կենսագիրներից մեկի խոսքերով` Ջորջը մանկուց տարված էր երաժշտությամբ այնպես, որ մայրը նրան ուղարկում է մի այնպիսի ամայի տեղ, որտեղ ոչ ոք դաշնամուր չուներ։ Սակայն նա նաև այստեղ գտել է ելքը և Տրենտոնի Բարլոու երաժշտական խանութից իր համար դաշնամուր է պատվիրել։ Ջորջի փոքր եղբայրը Հենրի Վ. Անթեյլ կրտսերն էր։ Նա դիվանագիտական թղթատար էր և մահացել է 1940 թվականի հունիսի 14-ին, երբ նրա ինքնաթիռը խոցել են Բալթիկ ծովում։

1916 թվականին դաշնամուրային արվեստ է սովորել նախ Ֆիլադելֆիայում, այնուհետև` Նյու Յորքում` Էռնեստ Բլոխի մոտ, որը նրան տվել է կոմպոզիցիայի սկզբնական գիտելիքները։ 1923 թվականին կնոջ հետ տեղափոխվել է Փարիզ։ Ընկերացել է Իգոր Ստրավինսկու, Էրիկ Սատիի, Ժան Կոկտոյի, Պաբլո Պիկասոյի, Ջեյմս Ջոյսի, Էզրա Փաունդի, Էռնեստ Հեմինգուեյի, Նատալի Բարնի հետ։ Փաունդը հրապարախոսական հոդված է ձոնել Անթեյլի ստեղծագործությանը (որն ներառել է իր «Տրակտատ հարմոնիայի մասին» գրքում), Փաունդի ընկերուհին` Օլգա Ռադջը, կատարել է Անթեյլի ջութակի սոնատները։ Մահացել է սրտամկանի ինֆարկտից։

Արվեստ

Անթեյլի ամենահայտնի աշխատանքը 1924 թվականին գրված Մեխանիկական բալետն է. այն նախատեսված էր որպես Դադլի Մյոֆի և Ֆերնան Լեժեի ֆիլմի երաժշտություն, բայց արդյունքում կատարվել է որպես առանձին համերգային համար։ 1932 թվականին Անթեյլը վերադարձել է ԱՄՆ, 1936 թվականից աշխատել է Հոլիվուդում։

Ստեղծագործություններ

Օպերաներ

  • Transatlantic (1930)
  • Helen Retires (1931)
  • Volpone (1949—1952, ըստ Բեն Ջոնսոնի)
  • The Wish (1954)
  • Venus in Africa (1954)
  • The Brothers (1954)

Ստեղծագործություններ նվագախմբի համար

  • Ballet Mécanique (1924)
  • Jazz Symphony (1925)
  • Piano Concerto (1926)
  • Decatur at Algiers (1943)
  • Violin Concerto (1946)
  • Hot-time Dance (1948)
  • McKonkey’s Ferry (1948)
  • Symphony No. 5 (1947—1948)
  • Symphony No. 6 (1947—1948)
  • Tom Sawyer — California Overture (1949)

Կամերային և գործիքային ստեղծագործություններ

  • String Quartet No. 1 (1924)
  • String Quartet No. 2 (1927)
  • Violin Sonatina (1945)
  • Piano Sonata No. 3 (1947)
  • Piano Sonata No. 4 (1948)
  • Violin Sonata No. 4 (1948)
  • String Quartet No. 3 (1948)
  • Trumpet Sonata (1951)

Ֆիլմերի երաժշտություններ

  • Մի անգամ Կապույտ լուսնի վրա (1935)
  • Սրիկան (1935)
  • Մարդը հարթավայրից (1936)
  • Տեղ բացեք վաղվա օրվա համար(1937)
  • Ծովահենը (1938)
  • Հրեշտակները Բրոդվեյի վրա (1940)
  • Արկածներ ադամանդների մեջ (1940)
  • Բրեննան աղջիկը (1946)
  • Դաշտաբնակը և Տիկինը (1946)
  • Վարդի ուրվականը (1946)
  • Օրեգոնի ճանապարհով (1947)
  • Կրկին կատարում (1947)
  • Տոկյոյի Ջոն (1949)
  • Պայքարող կենտուկացին (1949)
  • Մենք օտար ենք եղել (1949)
  • Թակիր ցանկացած դուռ (1949)
  • Մեկուսի վայրում (1950)
  • Տուն գետի ափին (1950)
  • խորշակ (1951)
  • Դերասաններն ու մեղքը (1952)
  • Դիպուկահար (1952)
  • Ժոնգլյորը (1953)
  • Թիրախավորել Հոնկ Կոնգը (1953)
  • Որսորդները խորքից (1954)
  • Ոչ որպես օտար (1955)
  • Խելագարություն (1955)
  • Օդի ուժը (1956)
  • Երիտասարդները չեն լացում (1957)
  • Հպարտություն և կիրք (1957)

Այլ ստեղծագործություններ և գյուտեր

Գրել է քրեական «Մահը մթության մեջ» (1930) սիրավեպ և «Երաժշտական վատ տղան» ինքնակենսագրությունը (1945)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդես է եկել որպես թղթակից։ Հեյդի Լամարի հետ միասին 1942 թվականին ստացել է ԱՄՆ № 2 292 387 «Կապի գաղտնի համակարգ» (Secret Communication System) արտոնագիրը, որը կեղծ ալիքների փոխանցումը տարբեր հաճախականությններ ներառող կապի համակարգի վերաբերյալ էր։ Դրանք հիմք են դարձել կապի տարածված սպեկտրի համար (spread spectrum), որը այժմ լայն տարածում ունի հեռախոսակապի, Wi-Fi-ի և GPS-ի ոլորտներում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ջորջ Անթեյլ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Անթեյլ» հոդվածին։

Tags:

Ջորջ Անթեյլ ԿենսագրությունՋորջ Անթեյլ ԱրվեստՋորջ Անթեյլ ՍտեղծագործություններՋորջ Անթեյլ Այլ ստեղծագործություններ և գյուտերՋորջ Անթեյլ ԾանոթագրություններՋորջ Անթեյլ Արտաքին հղումներՋորջ Անթեյլ19001959d:Q137739Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԹրենթոն (Նյու Ջերսի)Հուլիսի 8Նյու ՅորքՆյու Յորք (նահանգ)Փետրվարի 12

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍուրճՀայաստանի թռչունների ցանկԿռունկներՔրիստափոր ԿոլումբոսԴուբայՖուտԲաժանարարների աղյուսակՕձերՀայկական իժՎահան ՏերյանԱրաբական Միացյալ ԷմիրություններԱլեքսանդր ԹամանյանԱտոմԳևորգ ՉաուշՀամախառն ներքին արդյունքԴերբայԵրազահանԲարդ նախադասությունԴերանունԽոսրովի անտառ պետական արգելոցՇաղկապենաբորբԵհովայի վկաներԲրոնխաբորբԻնդոնեզիաՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՍեղան (երկրաչափություն)Կաթոլիկ եկեղեցիԱստիգմատիզմԵրկրաշարժՍրտի ռիթմի խանգարումներԲագրատունիներԿոռուպցիաԿասկադ համալիրՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՉինաստանՕլիմպոսի աստվածներՄայիսյան հերոսամարտերԱլբանիաԿարբոնաթթուներՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԳլխուղեղի ուռուցքՌուբեն ՄաթևոսյանՊահպանակԹլփատումԱծանցԳառնու հեթանոսական տաճարԱրյունՍասունցի ԴավիթԴավիթ ԲեկՄեքքաԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականՀայկական դրամՀայաստանի Կարմիր գիրքՄարզական կոչումԴՆԹՄադամ ԲատերֆլայՄհեր ՄկրտչյանՏրանսպորտՍեռական հարաբերությունՎարդանանք (պատմավեպ)Harleys in HawaiiԻմպրեսիոնիզմՄուտացիաԷջմիածնի Մայր ՏաճարԳյումրիԱշխարհի երկրներն ըստ տարածքիՍերմնահեղուկՄարալիկԶինվորական կոչումներՌուսաստանԲարդ համադասական նախադասությունՀայոց ցեղասպանությունՀրանտ-Լեոն ՌանոսԱրտարգանդային հղիությունԵռանկյան մակերեսՂազախստանՄկաններ🡆 More