Պաֆնուտի Չեբիշև

Պաֆնուտի Լվովիչ Չեբիշև (ռուս.՝ Пафнутий Львович Чебышёв) (մայիսի 4, մայիսի 4 (16), 1821, Akatovo, Բորովսկի ուեզդ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1894, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, Սանկտ Պետերբուրգի մաթեմատիկական դպրոցի հիմնադիր, Գիտությունների ակադեմիայի (1859) և 24 այլ երկրների ակադեմիկոս։

Պաֆնուտի Չեբիշև
Пафнутий Чебышёв
Պաֆնուտի Չեբիշև
Ծնվել էմայիսի 4 (16), 1821
Akatovo, Բորովսկի ուեզդ, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 26 (դեկտեմբերի 8), 1894 (73 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՊաֆնուտի Չեբիշև Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, վիճակագրագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտհավանականությունների տեսություն, թվերի տեսություն, կիրառական մաթեմատիկա, կիրառական մեխանիկա, մաթեմատիկական անալիզ, երկրաչափություն, մաթեմատիկա, մեխանիկա, Վիճակագրություն և անալիտիկ երկրաչափություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բոլոնիայի ինստիտուտի գիտությունների ակադեմիա, Իտալիայի թագավորական ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի մաթեմատիկական ընկերություն
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1841) և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՆիկոլայ Բրաշման
Եղել է գիտական ղեկավարԴմիտրի Գրավե, Ալեքսանդր Կորկին, Ալեքսանդր Լյապունով, Անդրեյ Մարկով, Վլադիմիր Մարկով, Կոնստանտին Պոսսե, Եգոր Զոլոտարյով, Պավել Օսիպովիչ Սոմով, Յուլիան Սոխոցկի և Անդրեյ Կիսելյով
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
Պաֆնուտի Չեբիշև Pafnuty Chebyshev Վիքիպահեստում

Չեբիշևի հետազոտությունները վերաբերում են մաթեմատիկական անալիզին, հավանականությունների տեսությանը, թվերի տեսությանը, մեխանիզմների տեսությանը և մաթեմատիկայի ու հարակից գիտությունների այլ բնագավառների։ Մաթեմատիկական անալիզի բնագավառում Չեբիշևը հետազոտել է իռացիոնալ արտահայտությունների ինտեգրելիության հարցերը, ստացել է դիֆերենցիալ երկանդամի ինտեգրելիության պայմանները։ Կառուցել է օրթոգոնալ բազմանդամների ընդհանուր տեսությունը, ստացել մոտավոր ինտեգրման բանաձևեր։ Չեբիշևը ֆունկցիաների կոնստրուկտիվ տեսության հիմնադիրն է․ կառուցել է հանրահաշվական և եռանկյունաչափական բազմանդամներով և ռացիոնալ ֆունկցիաներով հավասարաչափ լավագույն և քառակուսային մոտարկումների տեսությունը։ Հավանականությունների տեսության մեջ Չեբիշևի հիմնական վաստակը պատահական մեծությունների համակարգված ուսումնասիրումն է, սահմանային թեորեմների ապացուցումը նոր եղանակով, մեծ թվերի օրենքի առավել ընդհանուր տեսքով ապացուցումը և այլն։ Թվերի տեսության մեջ Չեբիշևը էապես զարգացրել է պարզ թվերի բաշխման հարցի հետազոտումը։ Մեքենաների և մեխանիզմների տեսության մեջ Չեբիշևի աշխատանքները վերաբերում են հոդակապային մեխանիզմների սինթեզին։

Չեբիշևի աշխատանքները դեռևս նրա կենդանության օրոք ճանաչում են ստացել Ռուսաստանում և արտասահմանում։ Նա ընտրվել է Բեռլինի գիտությունների ակադեմիայի (1871), Փարիզի գիտությունների ակադեմիայի (1874), Լոնդոնի թագավորական ընկերության (1877) և արտասահմանյան այլ ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ կամ պատվավոր անդամ։

Ծանոթագրություններ

Պաֆնուտի Չեբիշև Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաֆնուտի Չեբիշև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 686 Պաֆնուտի Չեբիշև 

Tags:

18211894d:Q21667760d:Q326353d:Q4094403Դեկտեմբերի 8Մայիսի 16Ռուսական կայսրությունՌուսերենՍանկտ Պետերբուրգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Դերբայական դարձվածՀայոց պատմությունՂազարոս ԱղայանՄուրացանՀաղարծնի վանքՄեքսիկաՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԿանդիդոզՄարդու կմախքՇունԵղվարդԿոկորդիլոսներԱրյան շրջանառությունԾաղիկՍաղմոսավանքՀայկական իժՆելսոն ՍտեփանյանԱգաթա ՔրիստիՆշիկաբորբՀունգարիաՈւղիղ խնդիրԵրևանի պատմությունԱրշակունիներԴիկլոֆենակԲնական թիվԻտալիաԲրազիլիաՌամադան (ամիս)Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներՖրանսիաՀեքիաթԱշոտ Բ ԵրկաթՀամախառն ներքին արդյունքԹուրքիաՑորենՀայերՊաղեստինՄարդու ատամԿաթվածՄաշկաբորբԱրենիի քարանձավԿոմիտասՀայ ֆիդայիներԿույր աղիքՄեգաբատԼոպերամիդԲանակում (հեռուստասերիալ)Խաղաղ օվկիանոսԳաստրիտԵրևանԱրմավիրԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՄիքայել ՆալբանդյանՀայկական կինոՁկներԳրիգոր ՆարեկացիՀայաստանի թռչունների ցանկՄարո ՄարգարյանԲագրատունիներԿուսաթաղանթՄարքեթինգԱղասի ԱյվազյանԳլաուկոմաՄԻԱՎՂանձիլՍնկերՍինագոգՕլիմպոսի աստվածներԳործակալ 044Ինֆեկցիոն մոնոնուկլեոզՄիջին ականջի բորբոքումՄակբայՄուտացիաԿռունկներԶատիկՄադամ ԲատերֆլայԳեղարքունիքի մարզ🡆 More