Չեխիայի տեխնիկական համալսարան, համալսարան Պրահայում, Կենտրանական Եվրոպայի ամենահին տեխնիկական համալսարանը։ Հիմնադրվել է 1707 թվականին ավստրիացի կայսր Իոսիֆ 1-ինի կողմից։
Չեխիայի տեխնիկակակն համալսարան չեխ․՝ České vysoké učení technické v Praze | |
---|---|
Հապավում | ČVUT |
Տեսակ | համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն, research institution? և հրատարակչություն |
Կարգախոս | Scientia est potentia |
Հիմնադրված է | 1707 |
Տիպ | պետական |
Ռեկտոր | Վացլավ Գավլիչեկ |
Ուսանողներ | 23 185 (2011) |
Անդամակցություն | Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, ORCID, Եվրոպայի համալսարանների միություն, CESNET?, Partnership of a European Group of Aeronautics and Space Universities?, Առաջադեմ ճարտարագիտական կրթության և հետազոտության եվրոպական դպրոցների համաժողով, EuroTeQ? և Association of Libraries of Czech Universities? |
Երկիր | Չեխիա |
Տեղագրություն | Չեխիա, Պրահա |
Հասցե | Zikova 4, 166 36, Prague 6 |
Պարգևներ | |
Կայք | cvut.cz |
Czech Technical University Վիքիպահեստում |
Չեխիայի տեխնիկական համալսարանը համարվում է Չեխիայի ամենամեծ համալսարաներից մեկը։ 2008 թվականի փետրվարի 13-ի տվյալներով այդտեղ են սովորում 22 934 աշակերտներ։ Ուսուցումն իրականացվում է չեխերեն և անգլերեն։ Բուհի ավարտականները հանդիսանում են եվրոպացի հայտնի գիտնականներ՝ այդ թվում և Կրիստիան Դոպլերը, Վլադիմիր Պրելոգին և այլք։
Համալսարանի հիմնական շենքը Պրահայում է՝ Դեյվիցե շրջանում։ Այստեղ բուհ կառուցելու գաղափարն ընդունվել է 1920-ական թվականներին Չեխիայի առաջին հանրապետության ժամանակաշրջանում, ավելի ուշ գաղափարը կյանքի է կոչվել Անտոնինա Էնգելիի նախագծով։ 2009 թվականի սեպտեմբերին համալսարանի տարածքում բացվեց ազգային տեխնիկական գրադարան։
Բոլոր ֆակուլտետները ներկայացնում են ուսանողներին և աշխատակիցներին WiFi-ի հասանելիություն, համալսարանի տարածքում գործում է Eduroam նախագիծը։
Չեխիայի տեխնիկական համալսարանի հովանավորնեից են Toyota, Skanska, Bosch, Siemens, Honeywell, GE, Rockwell, ABB Group, McKinsey, DaimlerChrysler, Škoda Auto, Ericsson, Vodafone և այլ ընկերություններ։
Պրահան ավանդաբար եղել է ինժեներական գործերի կենտրոնը, Բոհեմիայում տեխնիկական կրթությունը երկար տարիների ավանդույթ ունի։ Պրահայի տեխնիկական համալսարանի պատմությունը սկսվում է 1707 թվականից։ Այդպիսով, այն համարվում է ամենահին քաղաքացիական տեխնիկական համալսարանն աշխարհում։
1707 թվականին Պրահայում հիմնադրվել է ինժեներության դպրոց։ Աստիճանաբար այն վերանվանվել է նախ տեխնիկական ուսումնարան, այնուհետև 1803 թվականին կոչվել պոլիտեխնիկական ինստիտուտ։ Այս իրադարձությունը կախված է Պրահայի համալսարանի պրոֆեսոր Ֆրանտիշկ Յոզեֆ Գերստների անվան հետ։ Նրա համար օրինակ է հանդիսացել Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։
Գերստները դարձել է նոր համալսարանի առաջին ղեկավարը, որտեղից դուրս են եկել հայտնի ինժեներներ՝ Ֆրանտիշեկ Անտոնինը, Յան Պերները։ Մեխանիկա էր դասավանդում Յան Բոժեկը։
1863 թվականին համալսարանը ստացավ բուհի կարգավիճակ, իսկ 2 տարուց բաժանվեց չեխական և գերմանական հատվածների։ 1870-ական թվականներին հիմնվեց նոր կառույց Կառլովոյի հրապարակում ճարտարապետ Իգնաց Ուլմանի կողմից։ 1879 թվականի օգոստոսին կատարվեցին փոփոխությունները՝ այդ թվում և փոխվեց անվանումը՝ դառնալով «Չեխական բարձր տեխնիկական դպրոց Պրահայում»։ 1901 թվականին ուսումնական հաստատությունը ստացավ իրավունք տալու տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում։
Ներկայիս անվանումը հայտնվել է 1920 թվականին, երբ համալսարանը միավորում են ուսումնական 7 հաստատություններ. 1945 թվականից հետո դրանցից մի քանիսը դարձա ինքնուրույն։
Համալսարանում աշխատել են շատ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Կրիստիան Դոպլերը՝ մաթեմատիկայի և գործնական երկրաչափության պրոֆեսոր 1837-1847 թվականներին։ 1842 թվականի մայիսի 25-ին նա Պրահայում հրապարակեց մի հոդված՝ «Երկուական աստղերի գունային լույսի և մի քանի այլ աստղերի մասին երկնքում» անունով։ Նա այն ավելի հայյտնի դարձրեց՝ նկարագրելով տատանումների հաճախականության կախվածությունը։ Այդ երևույթն անվանվել է նրա անունով («Դոպլերի էֆֆեկտ»)։
Պրոֆեսոր Ֆրանտիշկ Գերցտների նախաձեռնության համաձայն՝ 1806 թվականին ուսումնական հաստատությունը վերափոխվեց Փարիզի պոլիտեխնիկական դպրոցի, որին օրինակ ծառայեց Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։
Համալսարաններ.
Համալսարանի այլ ենթաբաժանումներ.
Համալսարանն ունի հայտնի բուհերի հետ մի շարք պայմանագրեր և մասնակցում է Erasmus և Leonardo միջազգային ծրագրերին։ Կրթական ծրագրերի մեծ մասը հասանելի է անգլերենով։
Համալսարանի գլխավոր շենքը գտնվում է Դեյվիցե շրջանում։ Հիմնական հանրակացարանները գտնվում են Ստրագով շրջանում, որին հասնելու համար անհրաժեշտ է համալսարանից երթևեկել 11 րոպե։ Կան հանրակացարեններ նաև այլ շրջաններում։ Հանրակացարաններում ապրող ուսանողների թիվը 8000-ից ավել է։
Բոլոր հանրակացարաններում հասանելի է ինտերներ կապ՝ 100 մեգաբիթ/վայրկյան արագությամբ՝ ըստ ուսանողական ակումբների, որոնցից ամենամեծը հանդիսանում է Silicon Hill-ը, որի անդամներ են հանդիսանում ավելի քան 4 հազար ուսանողներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեխիայի տեխնիկական համալսարան» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Չեխիայի տեխնիկական համալսարան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.