Ուես Անդերսոն

Ուեսլի Մորտիմեր Ուելս (Ուես) Անդերսոն (անգլ.՝ Wesley Mortimer Wales Wes Anderson, մայիսի 1, 1969(1969-05-01), Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր։ Երկու անգամ առաջադրվել է Օսկարի համար.

առաջին անգամ «Տենենբաում ընտանիք» ֆիլմի համար, 2001 թվականին, երկրորդ անգամ «Լիալուսնի թագավորություն» ֆիլմի համար, 2012 թվականին։ Ինչպես նաև առաջադրվել է լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում «Ֆանտաստիկ պարոն Ֆոքս» տիկնիկային մուլտֆիլմի համար, 2009 թվականին։

Ուես Անդերսոն
Ուես Անդերսոն
անգլ.՝ Wes Anderson
Ուես Անդերսոն
Ուես Անդերսոնը 2005 թվականին Բեռլինում
Ծնվել էմայիսի 1, 1969(1969-05-01)[…] (54 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան, St. John's School?, Westchester Enriched Sciences Magnets?, Westchester Academy for International Studies? և Սեյնթ Ֆրանցիսի եպիսկոպոսական դպրոց
ՔաղաքացիությունՈւես Անդերսոն ԱՄՆ
Գործունեության տարիներ1994-մեր օրեր
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտացումռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
Պարգևներ
IMDbID 0000095

Կենսագրություն

Ուեսլի Ուելս Անդերսոնը ծնվել է 1969 թվականի մայիսի 1-ին Հյուսթոնում (Տեխաս, ԱՄՆ)։ Ուեսլիի հայրը՝ Մելվեր Անդերսոնը, գովազդային ընկերության տնօրեն էր։ Մայրը՝ Թեքսաս Անդերսոնը (Texas Anderson), հնէաբան էր, իսկ ավելի ուշ աշխատել է որպես անշարժ գույքի գործակալ։ Անդերսոնը մեծացել է երկու եղբայրների՝ Էրիկի ու Մելի հետ։ Ծնողները բաժանվել են, երբ նա 8 տարեկան էր։ Հետագայում Անդերսոնը խոստովանել է, որ «դա իր և իր եղբայրների կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր»։ Բաժանման պատմությունը նախատիպ է ծառայել «Տենենբաում ընտանիք» ֆիլմի սցենարի համար։

Արվեստի գեղարվեստական առանձնահատկությունները

Անդերսոնի նկարները հեղինակային են, որովհետև նա մասնակցություն է ունենում կինոարտադրման յուրաքանչյուր էտապում։ Ռեժիորը կադրերը հագեցնում է այնքան մեծ քանակությամբ մանրամասնություններով, որ ֆիլմի ավարտից հետո ցանկություն է նայում վերանայել այն։ Բացի այդ, Անդերսոնը երաժշտության մեծ երկրպագու է և ինքն է ընտրում իր ֆիլմերի երաժշտությունները։ Դրա վառ օրինակ է «Գնացք Ջարջիլինգի վրայով»

Անդերսոնի խոսքերով իր բոլոր ֆիլմերն անձնական են, սկզբից ինչև վերջ։

Ուես Անդերսոն  Ես նպատակ չունեմ հետազոտել ու արտահայտել իմ անձնական կյանքի որևէ ասպեկտ։ Ամեն անգամ նորովի է ստացվում. օրինակ «Թագավորությունը», մի անգամ ինչ-որ մեկն անվանեց «հիշողություն ֆանտազիայի մասին»։ Դա զգացմունք է, որը ես անձամբ զգացել եմ այդ տարիքում, և իմ պատկերացումն է այն մասին, թե ինչպես պետք է արտահայտել այդ զգացմուները Ուես Անդերսոն 

Իր տեսած հինգ լավագույն ֆիլմերի ցանկում նա առանձնացնում է «Terror's Advocate», «Եվանգելիոն» անիմեն, «Խամաճիկների կյանքից», «Life Lessons» և «Անհետ կորածը»։

Ֆիլմագրություն

Լիամետրաժ ֆիլմեր

Թվական Հայերեն անվանում Օրիգինալ անվանում
1996 Շշային հրթիռ Bottle Rocket
1998 Ռաշմոր ակադեմիա Rushmore
2001 Տենենբաում ընտանիք The Royal Tenenbaums
2004 Ջրային կյանք The Life Aquatic with Steve Zissou
2007 Գնացք Դարջիլինգի վրայով The Darjeeling Limited
2009 Ֆանտաստիկ պարոն Ֆոքս (մուլտֆիլմ) Fantastic Mr. Fox
2012 Լիալուսնի թագավորություն Moonrise Kingdom
2014 «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց The Grand Budapest Hotel

Կարճամետրաժ ֆիլմեր

Թվական Հայերեն անվանում Օրիգինալ անվանում
1994 Շշային հրթիռ Bottle Rocket
2007 Հյուրանոց «Շեվելյե» Hotel Chevalier
2012 Կինոդիտում զարմիկ Բենի ջոկատի համար, Ջեյսոն Շվարցմանի հետ Cousin Ben Troop Screening with Jason Schwartzman)
2013 Կաստելլո Կավալկանտի Castello Cavalcanti

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ուես Անդերսոն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուես Անդերսոն» հոդվածին։

Tags:

Ուես Անդերսոն ԿենսագրությունՈւես Անդերսոն Արվեստի գեղարվեստական առանձնահատկություններըՈւես Անդերսոն ՖիլմագրությունՈւես Անդերսոն ՊատկերասրահՈւես Անդերսոն ԾանոթագրություններՈւես Անդերսոն Արտաքին հղումներՈւես Անդերսոն1969200120092012d:Q223687Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴերասանՀյուստոնՄայիսի 1ՊրոդյուսերՍցենարիստՏեխասՕսկար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԱլավերդիՖեյսբուքՄարդու կմախքՏավուշի մարզԱմբերդ (ամրոց)Վիտամին B12 անբավարարությունԵռանկյան մակերեսՈւիլյամ ՇեքսպիրՍարդարապատի հերոսամարտԱրաբական Միացյալ ԷմիրություններԻոսիֆ ՍտալինԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԵԼիոնել ՄեսսիԿրիշտիանու ՌոնալդուԹվական անունԴանիել ՎարուժանՀայաստանի լեռներՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ԱնահիտՄարշալի համախտանիշԱռյուծՍտեփան Զորյան (գրող)Հայաստանի ազգային հերոսԶվարթնոցի տաճարԳագիկ ԾառուկյանՆերարգանդային պարույրՄեսրոպ ՄաշտոցՍիլվա ԿապուտիկյանՍիֆիլիսՄարդ բանականՏասնաբանյաՄարդու առնանդամԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՀամաստեղություններԿլիմաքս (ֆիզիոլոգիա)ՀունաստանԹլփատում69ԿուսաթաղանթՊապ թագավորԵրևանի վարչական բաժանումՋրծաղիկԲնավորություն«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԵրիցուկՎազգեն Ա ԲուխարեստցիԴավիթ ՄուրադյանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԱծխաջրածիններՉակերտներԵրուսաղեմԼևոմեկոլԾաղիկՍեռական հերպեսԻբուպրոֆենԳոշավանքՇաղկապԱրյունահոսությունԴեքսամետազոնԳերճնշումԱրշակունիների թագավորությունՍողոմոն ԹեհլիրյանԲռնցքամարտՆիդերլանդներԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՈւտելի սնկերՈրովայնային ցավԼինուքսԿենդանակերպՀայաստանի առաջին հանրապետությունԱրշիլ Գորկի7-ZipՔաղցկեղՀոլոքոստ🡆 More