Շերիֆ Իսմայիլ: եգիպտացի քաղաքական գործիչ

Շերիֆ Իսմայիլ (արաբ․՝ شريف إسماعيل‎‎, հուլիսի 6, 1955(1955-07-06), Կահիրե, Եգիպտոս - փետրվարի 4, 2023(2023-02-04), Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի քաղաքական գործիչ, 2013 թվականի հուլիսի 16-ից մինչև 2015 թվականի սեպտեմբերի 12-ը եղել է նավթի նախարար, 2015 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2018 թվականի հունիսի 14-ը՝ Եգիպտոսի վարչապետ։

Շերիֆ Իսմայիլ
Շերիֆ Իսմայիլ: Կենսագրություն, Անձնական կյանք, Ծանոթագրություններ
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Այն Շամս համալսարան (1978)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարագետ-մեխանիկ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հուլիսի 6, 1955(1955-07-06)
Ծննդավայր Կահիրե, Եգիպտոս
Վախճանի օր փետրվարի 4, 2023(2023-02-04) (67 տարեկան)
Վախճանի վայր Կահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Շերիֆ Իսմայիլ: Կենսագրություն, Անձնական կյանք, Ծանոթագրություններ Եգիպտոսի Հանրապետություն, Շերիֆ Իսմայիլ: Կենսագրություն, Անձնական կյանք, Ծանոթագրություններ Արաբական Միացյալ Հանրապետություն և Շերիֆ Իսմայիլ: Կենսագրություն, Անձնական կյանք, Ծանոթագրություններ Եգիպտոս

Կենսագրություն

Գործունեություն

Իսմայիլ Շերիֆը ծնվել է 1955 թվականի հուլիսի 6-ին Եգիպտոսում։ 1978 թվականին ավարտել է Այն-Շամսի համալսարանի մեխանիկայի ֆակուլտետը՝ ինժեներիայի բակալավրի աստիճանով։

Որոշ ժամանակ աշխատելով «Mobil» ընկերությունում՝ 1979 թվականին Իսմայիլը տեղափոխվել է «Enppi» պետական նավթաքիմիական և գազային ընկերություն։ Գործունեությունը սկսել է իբրև հասարակ ինժեներ, հետագայում դարձել է այդ ընկերության տնօրենների խորհրդի անդամ և տեխնիկական հարցերով գլխավոր տնօրեն։ 2000-2005 թվականներին Իսմայիլը զբաղեցրել է նավթի և նավթագազային գործառնությունների հարցերով նախարարի տեղակալի պաշտոնը։ Ավելի ուշ նա Եգիպտոսի 2002 թվականին ստեղծված նավթաքիմիական հոլդինգային ընկերության (ECHEM) գործադիր փոխնախագահն էր, ապա նախագահը։ 2005 թվականին Իսմայիլը նշանակվել է եգիպտական բնական գազի հոլդինգային ընկերության (EGAS) նախագահ, ավելի ուշ՝ Գանուբ Էլ-Վադի նավթային հոլդինգային ընկերության կառավարիչ-տնօրեն, իսկ 2007 թվականին՝ նախագահ։ Այդ պաշտոններում նա կարգավորել է գազի արտահանումը Հորդանան, Իսրայել և Իսպանիա՝ համարելով այն շահավետ գործ, որը երկրին արժույթ է բերում։ Ընդ որում, 2005 թվականին կառավարությունը համաձայնել է գազ արտահանել Իսրայել միջին միջազգային գներով, ինչի արդյունքում երկիրը իլիոնավոր դոլարներ է կորցրել, և 2012 թվականին նավթի նախարար Սամեհ Ֆահմիին և կործանված նախագահ Հոսնի Մուբարաքի լավագույն ընկեր Հուսեյն Սալեմը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման պետական միջոցները յուրացնելու համար, ինչի մեջ Իսմայիլի ցուցմունքները կարևոր դեր են խաղացել։ 2013 թվականին նա հեռացել է բոլոր պաշտոններից։

Նավթի նախարար

Ռազմական հեղաշրջումից և նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո՝ 2013 թվականի հուլիսի 16-ին, վարչապետ Հազեմ ալ-Բաբլաուին նոր կառավարությունում նշանակել է Իսմայիլին նավթի նախարարի պաշտոնում՝ Շերիֆ Հադարայի փոխարեն։ Երդումից հետո առաջին հայտարարության մեջ նա մատնանշել է Եգիպտոսի արդյունաբերության առաջնահերթությունները, որոնք ներառել են նավթի և բնական գազի շուկայի ներքին պահանջների առավելագույն բավարարումը՝ բաց հանքավայրերից արտադրության տեմպերի ավելացման, օտարերկրյա գործընկերների և ներդրումների խրախուսման, զարգացման գործընթացների արագացման և գիտահետազոտական գործունեության խորացման միջոցով։ Նույն օրը Իսմայիլը խոստացել է առաջիկա երեք ամիսների ընթացքում Եգիպտոսին վառելանյութով և բենզինով ապահովելու միջոցառումների վրա աշխատանքներն ավարտել, իսկ Կահիրեի և Տրիպոլիի միջև համաձայնագիր է կնքվել լիբիական նավթի միլիոնավոր բարել ամսական մատակարարումների մասին։

Բաբլաուիի անսպասելի հրաժարականից հետո Իսմայիլը պահպանել է իր պաշտոնը առաջին, երկրորդ և երրորդ կառավարություններում։ Նախարար Իսմայիլին կից կառավարությունը վառելիքի գները բարձրացրել է 78 տոկոսով, որպեսզի կրճատի սուբսիդիաները 2013 և 2014 թվականների ֆինանսական տարում ՀՆԱ-ի 12-ից մինչև 10 տոկոսը բյուջեի դեֆիցիտի կրճատման ավելի լայն ծրագրի շրջանակներում, իսկ իտալական «Eni» ընկերությունը հայտարարել Է Միջերկրական ծովում շուրջ 100 քառակուսի կիլոմետր երկարությամբ խոշորագույն հանքավայրի բացման մասին և 30 խորանարդ ոտնաչափ ծավալով բնական գազի ծավալը ծովում Եգիպտոսի հյուսիսային ափին։ 2015 թվականի հուլիսի 24-ին` կառավարության անդամների Իտալիա կատարած այցի ընթացքում, ստորագրվել են 8 միլիարդ 488 միլիոն դոլար արժողությամբ էներգետիկայի ոլորտում համագործակցության ութ համաձայնագրեր, ներառյալ պայմանագիրը, որը լրացրել է դելտա Նիլի օֆշորային գոտում գազի խոշոր հանքավայրի հետախուզված «Eni»-ի համատեղ մշակման շրջանակային փաստաթուղթը՝ Աբու Մադիի գազային կայանի հզորությունն ավելացնելու նպատակով, ինչպես նաև արձանագրություն, որը նախատեսել է առաջիկա չորս տարում 5 միլիարդ դոլարի կապիտալ ներդրումների իրականացում։ Դրան զուգահեռ Իսմայիլը նշել է, որ տվյալ հանքավայրի մշակման համար «Շուրուք» անվանումը կստանա չորս տարի, այն դեպքում, երբ բնական գազի պաշարների նման չափի հայտնաբերումը չի ազդի Իսրայելում այդ ռեսուրսի գնման շուրջ բանակցությունների վրա։ Պայմանագիր կնքվել է նաև բրիտանական «BP» ընկերության հետ 12 միլիարդ դոլարի չափով՝ Նեղոսի հովտում նավթի և գազի վերջերս բացված հանքավայրերի մշակման համար, իսկ Կիպրոսի կառավարության հետ պայմանավորվածություն ձեռք է բերվել եգիպտական գործարաններին բնական գազի ուղիղ խողովակաշարով մատակարարելու մասին, որը արդյունահանվել է «Աֆրոդիտե» հանքավայրում, ինչպես ներքին պահանջների բավարարման, այնպես էլ այլ երկրներ հնարավոր վերաարտահանման համար։ Բացի այդ, 2015-2019 թվականներին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ 2015-2019 թվականներին երկարաժամկետ գործընկերության շրջանակներում Եգիպտոս հեղուկացված բնական գազի 35 խմբաքանակ մատակարարելու վերաբերյալ՝ զուգահեռ այն բանի հետ, որ մեծությամբ երկրորդ ռուսական նավթային «Լուկօյլ» ընկերությունն ավելացրել է արդյունահանումը՝ հասցնելով մինչև 16 տոկոս։

Եգիպտոսի վարչապետ

2015 թվականի սեպտեմբերի 12-ին Մահլաբը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին, որն ընդունել էր նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին, որը խնդրել է նրան շարունակել իր պարտականությունները մինչև նախարարների նոր կաբինետի ձևավորումը, որը հանձնարարված էր Շերիֆ Իսմայիլին։ Սեպտեմբերի 19-ին Իսմայիլը նախագահ Ալ-Սիսիի առաջ երդում է տվել 33 նախարարներից բաղկացած կառավարությանը, որոնցից 16-ը նոր էին, բայց չեն զբաղեցրել առանցքային պաշտոններից ոչ մեկը։ Նավթի նախարարի պաշտոնում Իսմայիլին փոխարինել է Թարիք ալ-Մուլլան։ Նոր կառավարությունը ձևավորվել է խորհրդարանի երկար սպասված ընտրություններից մի քանի ամիս առաջ, որը պետք է որոշում կայացնի կառավարության քաղաքական և տնտեսական կուրսի վստահության քվեի վերաբերյալ, որը կարող էր հաջողություն արձանագրել ոչ ֆլիկտային վարչապետի համար։

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Համարվում է տեխնոկրատ, խուսափում է լրագրողների ուշադրությունից, քաղաքական կուսակցություններին անդամակցության պատմություն չունի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • «Շերիֆ Իսմայիլ». Էջը Եգիպտոսի նավթի և հանքային ռեսուրսների նախարարության կայքում.

Tags:

Շերիֆ Իսմայիլ ԿենսագրությունՇերիֆ Իսմայիլ Անձնական կյանքՇերիֆ Իսմայիլ ԾանոթագրություններՇերիֆ Իսմայիլ Արտաքին հղումներՇերիֆ Իսմայիլ19552023ԱրաբերենԵգիպտոսԿահիրեՀուլիսի 6Փետրվարի 4

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կարմիր գիրքԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Որդանման ելունի բորբոքումԽենթըՀայաստանի քաղաքներըՀավերժության հայկական նշանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԵնթակաԲարդ նախադասությունԵրևանԳյումրիՀայկական լեռնաշխարհՍինագոգԵրկրորդ համաշխարհային պատերազմՏուն ջրվեժի վերևումՀամաստեղություններԿոռուպցիաՌուբինյաններՍև արագիլԴաշտանԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտՄողեսներՀայ ֆիդայիներՎբեթՄարալիկՄաշկային հիվանդություններԱրցախի ՀանրապետությունՍրտամկանի ինֆարկտԱրգիշտի ԱՆշիկաբորբՄադամ ԲատերֆլայՎիժում (հղիության կրելախախտ)Շառլ ԱզնավուրԻբուպրոֆենՄոտիվացիաՎարդանանց պատերազմՄաշկի սնկային հիվանդություններԱշխարհի մայրաքաղաքների ցանկՀովհաննես ԱյվազովսկիԳլխուղեղԿենդանակերպՄիավորված ազգերի կազմակերպությունՄարդու ատամԼեյկոցիտԴերանունԳլխուղեղի բորբոքումԹոքաբորբՀայ գրերի գյուտSaudi AramcoՈւսուցման մեթոդներՄակդիրԲասկետբոլՇիզոֆրենիաՀայաստանի դրոշԶատիկԱվարայրի ճակատամարտԾաղկազարդԳործակալ 044Հայ Յեղափոխական ԴաշնակցությունՀովհաննավանքԲառարանՄԻԱՎՍևանա լիճԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԳրիգոր ՆարեկացիՋոդի ՖոսթերԳարեգին ՆժդեհԲոտուլիզմՎիքիպահեստՄարս (մոլորակ)Դժոխք (Աստվածային կատակերգություն)Սպիտակի երկրաշարժՎարդան ՄամիկոնյանՎայոց ձորի մարզՓարիզՀայաստանի պատմական մայրաքաղաքներ🡆 More