Նիկոլայ Ալնիկին

Նիկոլայ Վասիլևիչ Ալնիկին (ռուս.՝ Николай Васильевич Альникин, կեղծանունը՝ Բորիս Նեզլոբին (ռուս.՝ Борис Незлобин), նոյեմբերի 30, 1898(1898-11-30), Ցիմլյանսկ, First Don Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1987, Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), Դոնի կազակ, բանաստեղծ, ինժեներ-երկրաբան։

Նիկոլայ Ալնիկին
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1898(1898-11-30)
ԾննդավայրՑիմլյանսկ, First Don Okrug, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել է1987
Մահվան վայրՆիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
ԳերեզմանRussian Orthodox Cemetery in Nice
ՔաղաքացիությունՆիկոլայ Ալնիկին Ռուսական կայսրություն և Նիկոլայ Ալնիկին Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան և Նանսիի համալսարան
Մասնագիտությունինժեներ-երկրաբան

Կենսագրություն

Նիկոլայ Վասիլևիչ Ալնիկինը ծնվել է 1898 թվականի նոյեմբերի 30-ին Ցիմլյանսկայա ստանիցայի Կառնաուխով խուտորում։ 1917 թվականին ավարտել է ռեալական դպրոցը, այնուհետև ընդունվել է Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային բաժինը, բայց այն չի ավարտել, մասնակցել է Դոնի համար մղվող պայքարին։ Ծառայել է Նովոչերկասկի ուսանողական ջոկատում, ավելի ուշ՝ Կալեդինի գնդում։

1920 թվականից ապրել է վտարանդիության մեջ. գտնվել է Թուրքիայում, այնուհետև մեկնել է Ֆրանսիա։ Բարձրագույն կրթություն ստանալու համար Նիկոլայ Վասիլևիչը քրտնաջան աշխատել է, կատարել է ծանր ֆիզիկական աշխատանք։ Ավարտել է երկու բարձրագույն ուսումնական հաստատություն. 1926 թվականին՝ Փարիզի համալսարանի (Սորբոն) բնական գիտությունների ֆակուլտետը, իսկ ավելի ուշ՝ Նանսիի համալսարանին կից կիրառական երկրաբանության ինստիտուտը։ Այն ավարտելուց հետո լեռնային ճարտարագետ-հետախույզի դիպլոմով աշխատանքի է մեկնել Մարոկկո։

Զբաղվել է գրական գործունեությամբ՝ օգտագործելով Բորիս Նեզլոբին կեղծանունը, տպագրվել է միայն մինչև 1927 թվականը Դոնի «Սպոլոխ» թերթում։ Նիկոլայ Վասիլևիչ Ալնիկինի բանաստեղծությունները տպագրվել են Պրահայի և Փարիզի ուսանողական հրատարակություններում, վտարանդիական «Կազաչյե սլովո», «Կազաչյի դումի» թերթերում։

Բանաստեղծական երկու՝ «Հանգավորված ծայրեր» և «Իրարանցում» ժողովածուների հեղինակ է։ Ընտանեկան հանգամանքների պատճառով (կնոջ երկարատև և անբուժելի հիվանդություն) Ն. Վ. Ալնիկինը թողել է պոեզիան։

Նիկոլայ Վասիլևիչ Ալնիկինը վախճանվել է 1987 թվականին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

18981987d:Q4349689d:Q72858ԲանաստեղծԵրկրաբանությունՄետրոպոլյան ՖրանսիաՆիսՆոյեմբերի 30Պրովանս-Ալպեր-Լազուր ափՌուսական կայսրությունՌուսերենՑիմլյանսկՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Առնո ԲաբաջանյանՁգողականությունԳերմանիաԼեյկոցիտՀայկ և ԲելՔրոմոսոմՔիմիական ռեակցիաներՍիրտՆյութափոխանակությունԷպիլեպսիաԸնտանիքԷջմիածնի Մայր ՏաճարԳրիգոր ԼուսավորիչՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԲուրգ (երկրաչափություն)Եվրատեսիլ 2024 երգի մրցույթԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՀայկական գորգՈւղղանկյուն եռանկյունՍումգայիթի ջարդերԱնրի ՎեռնոյԲրոնխիալ ասթմաԱլմա-Աթայի հռչակագիրԼևոմեկոլԹոնդրակյաններՀայկական մանրանկարչությունԹրաֆիքինգՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՊապ թագավորՏերունական աղոթքԽնձորՄուտացիաԵղիշե ՉարենցՈրովայնային ցավՀղիություն (մարդ)ԱուտիզմԾծմբական թթուՄագնեզիումԿոտայքի մարզՎիտամին D-ի անբավարարությունՊարույր ՍևակՏիգրան ՄեծԱՄՆ-ի նախագահների ցանկԱրծիվներՍտեփանավանի դենդրոպարկՁվարանի կիստաՍուրբ Յոթ ՎերքԼևոն ՇանթԶանգվածի պահպանման օրենքՀովհաննես ԱդամյանՄարդ բանականԳլխուղեղի ուռուցքՀին աստվածներ (դրամա)ԱնասնապահությունԱմբերդ (ամրոց)Լեոնարդո դա ՎինչիԵրաժշտական գործիքներԵվրոպաԵրևանի պետական համալսարանՎանՋուրՎազգեն Ա ԲուխարեստցիԵրկաթՀամանուններԱնտառԼեոնիդ ԵնգիբարյանԳայլերՈւղիղ խնդիրԱրյան խումբԵրազՏիգրանաշենԱղիների բորբոքային հիվանդությունԿիլիկիայի հայկական թագավորությունԿարմիր կիրակի🡆 More