Հեռուստասերիալ Մտածել Ինչպես Հանցագործ

«Մտածել ինչպես հանցագործ» (անգլ.՝ Criminal Minds), ամերիկյան հեռուստասերիալ ՀԴԲ-ի քննիչների աշխատանքի մասին, որոնք ի վիճակի են հասկանալ և վերլուծել հանցագործների մտքերը, կանխատեսել նրանց հետագա գործողությունները և դրանով իսկ կանխել հանցագործությունները։

Մտածել ինչպես հանցագործ
Изображение логотипа
Տեսակհեռուստասերիալ
Ժանրոստիկանական դրամա, հեռուստադրամա, քրեական հեռուստասերիալ և ընթացակարգային դրամա
ՍտեղծողՋեֆֆ Դևիս
Գլխավոր դերերում#Դերասանական կազմ
Արտադրող երկիրՀեռուստասերիալ Մտածել Ինչպես Հանցագործ ԱՄՆ
Լեզու(ներ)անգլերեն
ԿերպարներԴեյվիդ Ռոսի, Ջենիֆեր Ջիրոու, Էլլ Գրինուվեյ, Դերեք Մորգան, Էմիլի Պրենտիս, Սփենսր Ռիդ, Աարոն Հոչներ, Պենելոպե Գարսիա, Ալեքս Բլեք և Թոբիաս Հենքել
Գործողության վայրԼոս Անջելես
Հեռարձակում
ԱլիքCBS
Սկզբնական եթերսեպտեմբերի 22, 2005 և սեպտեմբերի 22, 2005փետրվարի 19, 2020
IMDbID 0452046

Երբ սովորական քրեագետները հասնում են փակուղու, օգնության են հասնում վարքագծային վերլուծությունը։ Ապացույցները ուշադիր ուսումնասիրելու փոխարեն՝ նրանք փորձում են գտնել և հասկանալ հանցագործության դրդապատճառները՝ մանրակրկիտ կերպով սուզվելով հանցագործի յուրաքանչյուր քայլի մեջ և փորձելով մտածել նրանց նման։ Աշխատելով հանցագործության վայրում՝ այս մասնագետները, կարծես, ներսից հետաքննում են այն՝ փորձելով հասկանալ հանցագործի մտքերը, անկախ նրանից, թե որքան մութ կարող են լինել դրանք։

Հեռուստասերիալի պրեմիերան ներկայացվել է CBS- ին, 2005 թվականի սեպտեմբերի 22-ին։ Հեռուստասերիալի երրորդ սեզոնում սցենարիստների գործադուլի պատճառով տեղի ունեցավ չնախատեսված դադար։ Չնայած դրան 2008-ի ապրիլին ցուցադրվեցին մնացած սերիաները։ 2018-ի մայիսի 12-ին CBS- ը երկարացրեծ սերալը մինչև տասնչորսերորդ սեզոն։ 2019 թվականի հունվարի 10-ին հայտարարվեց, որ սերիալը կշարունակվի և վերջին՝ եզրափակիչ 15-րդ սեզոնը -ին կունենա 10 սերիա։

Ընդհանուր բնութագիր

ՀԴԲ հատուկ գործակալների խումբը, որոնք ծառայում են վարքագծային վերլուծության բաժնում (ՎՎԲ), մասնագիտացած են սերիական մարդասպանների, հրդեհիչների, առևանգողների, պայթեցնողների և այլ հանցագործներին գտնելու գործում։ Սովորաբար հետաքննվող գործը կապաված են այնպիսի մարդասպանների հետ, որոնք ունեն հոգեբանական շեղումներ, կատարել են առանձնահատուկ դաժանությամբ հանցագործություններ, ծիսական մահապատժեր։ Նրանք հետաքննում են դեպքերը Միացյալ Նահանգների տարբեր հատվածներում, օգտագործելով այսպես կոչված «Պրոֆիլը»՝ հանցագործների հոգեբանական դիմանկարը, հիմնվելով երկար տարիների փորձի և վիճակագրական տվյալների վրա։ Սերիաի ավարտին թիմի անդամները տեղական իշխանություններին ներկայացնում են արդեն ամբողջությամբ կազմված պրոֆիլ, որի հիման վրա հանցագործը հետապնդվում և ձերբակալվում են։

Դերասանական կազմ

Հիմնական դերասանական կազմի մեջ ներառված են Թոմաս Գիբսոնը, Մենդի Պատինկինը, Շեմար Մուրը, Լոլա Գլաուդինին, Էյ Ջեյ Կուկը և Մեթյու Գրեյ Գաբլերը։ 2006 թվականին, երկրորդ սեզոնի սկզբում, Լոլա Գլաուդինին հայտարարեց, որ հեռանում է նախագծից։ Նա դա հիմնավորեց նրանով, որ ցանկանում է Նյու Յորք իր տուն վերադառնալ։ Նրան փոխարինեց դերասանուհի Փեյջետ Բրյուստերը, որը մարմնավորում էր Ինտերպոլի նախկին գործակալ Էմիլի Պրենտիսին։ Նաև երկրորդ սեզոնին հիմնական դերասանական կազմին միացավ Կիրստեն Վանգսնեսը, ով հայտնվել էր առաջին սեզոնի շատ դրվագներում՝ Պենելոպա Գարսիայի դերում։ Երրորդ եթերաշրջանի սկզբում Մենդի Պատինկինը դուրս մնաց նաև գլխավոր դերասանական կազմից, ըստ նրա հեռուստասերիայի բովանդակությունը որոշակի անհանգստություն է առաջացնում։ Նա թողնում է մի նամակ, որում բացատրում է հեռանալու պատճառները և ներողություն է խնդրում հեռուստասերիասլի ողջ անձնակազմից։ Նրան փոխարինեց Ջո Մանթենյանը, ով ստանձնեց Դեյվիդ Ռոսիի դերը՝ ՎՎԲ-ի վետերան,ով թոշակի անցնելուց հետո դարձել էր հանրաճանաչ գրող, բայց աշխատանքի է վերադառնում այն բանից հետո, երբ հեռանում է Պատինկինի կերպարը `Ջեյսոն Գիդեոնը։ Չորրորդ եթերաշրջանի սկզբում, Էյ Ջեյ Կուկը հղիության պատճառով որոշ ժամանակով լքում է նախագիծը, նրա բացակայության ժամանակ փոխարինում է Մետա Գոլդինգը, ով խաղում էր Ջորդանանի Թոդի ՝ ՀԴԲ գործակալի դերը։ Վերջինս սերտ համագործակցում էր հակաահաբեկչական դեպարտամենտի հետ:

Հեռուստասերիալ Մտածել Ինչպես Հանցագործ 
Հեռուստասերիալի գլխավոր դերասանական կազմը (2008)

Վեցերորդ եթերաշրջանի սկզբում Կուկը և Բրյուստերը ստիպված եղան լքել նախագիծը բյուջեի կրճատման պատճառով։ Տեղեկություններ կան նաև, որ նրանց իրականում հեռացրել են այն պատճառով որ հեռուստաալիքը արտադրողներից պահանջել էր ընդգրկեն նոր կին կերպարնեի։ Երկու դերասանների հեռանալը բուռն արձագանք է առաջացնում «Մտածել ինչպես հանցագործը» հեռուստասերիալի երկրպագուների շրջանում, որի արդյունքում արտադրողները միջնորդագիր ստորագրեցին խնդրելով վերադառցնել նրանց հեռուստասերիալ։ CBS- ը համաձայնեց վերադարձնել երկու դերասաններին յոթերորդ եթերաշրջանում, որի արդյունքում Ռեյչել Նիկոլսը, ով փոխարինում էր նրանց ՀԴԲ կուրսանտ՝ Էշլի Սիվվերի կորպարում ստիպված էր հեռանալ։ 2012-ի փետրվարին Բրյուստերը հայտարարեց, որ դուրս է գալիս նախագծից յոթերորդ եթերաշրջանից հետո։ Նրա տեղում զբաղեցրեց Ջինն Թրիպլհորնը, ով ստացավ լոգոպետ Ալեքս Բլեյքի դերը։ Այնուամենայնիվ, իններորդ եթերաշրջանում՝ 200-րդ սերայում Փեյջ Բրյուստերը հանդես եկավ հատուկ հյուրի կերպարով։

Երկու եթերաշրջանից հետո Թրիպլհորնը լքեց նախագիծը։ Նրան փոխարինեց Ջենիֆեր Լավ Հյուիթը, ով դերասնական անձնակազմին միացավ որպես ՀԴԲ նախկին քողարկված գործակալ Քեյթ Կալահանի կերպարով, ով ընդգրկվեծ ՎՎԲ-ի թիմում։ Տասներորդ եթերաշրջանում, երբ պարզ դարձավ, որ Պատինկին այլևս չի վերադառնա հեռուստասերիալ, որոշվեց սպանել նրա կերպարը էկրանից դուրս։ Տասներորդ եթերաշրջանի եզրափակիչ իրադարձություններում Հյուիթը և ԿուԿը լքեցին հեռուստասերիալը հղիության պատճառով։ Կուկը բացակայում է ընդամենը յոթ սերիա նոր եթերաշրջանից, որից հետո նա շարունակում էր նորից գնկարահանվել, բայց Հյուիթը հայտարարեց նախագիծը վերջնական լքելու մասին։

Տասներկուերորդ եթերաշրջանը դերասանական կազմի մեջ զգալի փոփոխություններ տեղի ունեցավ։ Նախ և առաջ, նախագիծը լքեց Շեմար Մուրը, ով նախորդ 11 եթերաշրջանում խաղացել էր հատուկ գործակալ Դերեկ Մորգանի կերպարը։ Դերասանն իր հեռանալու պատճառը բացատրեց հետագա ստեղծագործական աճի զարգացման հեռանկարների որոնմամբ. «Ես չեմ դարձել ռեժիսոր, ես չեմ գրել ոչ մի սցենար, բայց ես մեծացել եմ և հեռանում եմ, քանի որ ես ցանկանում եմ աճել որպես դերասան... Ես հեռանում եմ որպեսզի հասկանեմ թե ինչի եմ ես ընդունակ»։ Նրա հեռանալուց հետո Աիշա Թայլերը, որը նախկինում պարբերաբար հանդես էր գալիս որպես դոկտոր Թարի Լուիսի կերպարով, հետագայում միացավ դերասանական կազմին։ Բացի այդ, Ադամ Ռոդրիգեսը, որը նախկինում նկարահանվում էր «Հանցագործության վայրը Մայամին է» հեռուստասերիալում, հրավիրված է եղել նկարահանվելու նորեկ գործակալի՝ Լյուկ Էլվեսի կերպարում։

Տասներկուերորդ եթերաշրջանի երկրորդ սերաի նկարահանումների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում դերասան Թոմաս Գիբսոնի հետ պայմանագիրը որոշ ժամանակով դադարեցվել է։ Ըստ վկայի հայտարարությունների ՝ դերասանը կռվի մեջ է մտել հեռուստասերիալի գրող և պրոդյուսեր Վիյորջիլոմ Ուիլյամսոմի հետ, սցենարի իր խոսքերի շուրջ։ Ինքը ՝ Գիբսոնը, պնդում էր, որ միայն ինքնապաշպանվում էր Ուիլյամսի հարվածներից, ով տիրապետում էր մարտարվեստին։ Արդյունքում, օգոստոսի սկզբին պայմանագիրը չեղարկվեց, և Գիբսոնը հայտնվեց միայն եթերաշրջանի առաջին երկու սերիաներում, այդ ժամանակ նա որպես գլխավոր դերասանի դերերում պետք է հանդես գար։ Մինչ այդ Փեյջեթ Բրյուսթերը նկարահանվում էր հեռուստասերի մի քանի սերիաներում։ Գիբսոնի հեռանալուց հետո նրան ընդգրկեցին հիմնական դերասանական կազմի մեջ։

Նաև այն բանից հետո, երբ Թոմաս Գիբսոնը ստիպված եղավ լքել նախագիծը, նրան փոխարինելու հրավիրեցին դերասան Դեիմոնա Գուպթոնին ով հայտնի էր «Կայսրություն» հեռուստասերիալում իր դերով։ Ինչպես հայտնի է, նա կմարմնավորի ՎՎԲ-ի թիմի նոր անդամ ՝ Ստեվեն Ուոքերի կերպարը՝ ՀԴԲ հակահետախուզության նախկին աշխատակից և փորձառու պրոֆիլ կազմող։ Քանի որ Գիբսոնի հեռացումը հանկարծակի էր, Գապթոնը չի անցնում լսումներ, դերը նրան առաջարկեց հեռուստասերիալի կազմակերպիչ Էրիկա Մեսերը։ Հայտնի էր դարձել նաև, որ Ուոքերը, որը խաղացել է Գեպթոնի կերպարը, չէր լինի ուղղակի փոխարինող, քանի որ ՎՎԲի ղեկավարի պաշտոնում ստանձնում է Փոիջետ Բրյուսթերի կերպարը՝ Էմիլի Պրենտիսը։

Մրցանակներ և անվանակարգեր

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգեր Առաջադրված Արդյունք
2006 People’s Choice Awards Սիրված նոր հեռուստատեսային դրամա «Մտածել ինչպես հանցագործ» Առաջադրված
Hollywood Post Alliance Առաջատար մոտաժ հեռուստատեսության համար Ջիմմի Ջիրիտլաիան Առաջադրված
Երգահանների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան միության մրցանակ Լավագույն հեռուստասերիալ Մարկ Ֆանտինի, Ստեֆան Ֆանտինին, Սքոթ Գորդոն Հաղթանակ
2007 Լավագույն հեռուստասերիալ Մարկ Ֆանտինի, Ստեֆան Ֆանտինին, Սքոթ Գորդոն Հաղթանակ
2008 Կինոյում աուդոմոնտաժների միության մրցանակ Լավագույն ձայնային մոնտաժ- երաժշտություն հեռուստատեսության համար, կարճ ձևը Լիզա Է. Արֆինո («իրական գիշեր») Առաջադրված
BMI մրցանակ հեռուստատեսության ֆիլմերի երաժշտություն BMI մրցանակ՝ հեռուստատեսության համար լավագույն երաժշտություն Մարկ Մանչինա Հաղթանակ
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ Տրույկի երևելի բեմադրություն Թոմ Էլիոտ («Մաքուր էջ») Առաջադրված
2009 BMI մրցանակ հեռուստատեսության ֆիլմերի երաժշտություն BMI մրցանակ՝ հեռուստատեսության համար լավագույն երաժշտություն Մարկ Մանչինա Հաղթանակ
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ Տրույկի երևելի բեմադրություն Թոմ Էլիոտ («Սովորական») Առաջադրված
2010 Hollywood Music in Media Awards Լավագույն հեռուստասերիալ Մարկ Ֆանտինի, Ստեֆան Ֆանտինին, Սքոթ Գորդոն Հաղթանակ
ASCAP Film and Television Music Awards Լավագույն հեռուստասերիալ Ստեֆան Ֆանտինին Հաղթանակ
2011 People’s Choice Awards Լավագույն կրիմինալ հեռուստասերիալը «Մտածել ինչպես հանցագործ» Առաջադրված
Image Awards Լավագույն սցենար և դրամատիկական սերիալ Ջանին Շորման Բարուա («Անցիալի հիշողությունները») Առաջադրված
ASCAP Film and Television Music Awards Լավագույն հեռուստասերիալ Ստեֆան Ֆանտինին Հաղթանակ
2012 People’s Choice Awards Սիրված կրիմինալ հեռուստասերիալ «Մտածել ինչպես հանցագործ» Առաջադրված
Image Awards Լավագույն սցենար և դրամատիկական սերիալ Ջանին Շորման Բարուա («Դառը-քաղցր գիտությունը») Առաջադրված
ASCAP Film and Television Music Awards Լավագույն հեռուստասերիալ Ստեֆան Ֆանտինին Հաղթանակ
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ Տրույկի երևելի բեմադրություն Թոմ Էլիոտ («Դառը-քաղցր գիտությունը») Առաջադրված
2013 People’s Choice Awards Սիրված կրիմինալ հեռուստասերիալ «Մտածել ինչպես հանցագործ» Առաջադրված
MovieGuide Awards Faith and Freedom Award «Մտածել ինչպես հանցագործ» (սերիա «Լքյալները») Առաջադրված
Image Awards Լավագույն սցենար և դրամատիկական սերիալ Ջանին Շորման Բարուա («Պայմանագիր») Առաջադրված
BMI մրցանակ հեռուստատեսության ֆիլմերի երաժշտություն BMI մրցանակ՝ հեռուստատեսության համար լավագույն երաժշտություն Մարկ Մանչինա Հաղթանակ
ASCAP Film and Television Music Awards Լավագույն հեռուստասերիալ Մարկ Ֆանտինի, Ստեֆան Ֆանտինին, Սքոթ Գորդոն Հաղթանակ
2014 People’s Choice Awards Սիրված կրիմինալ հեռուստասերիալ «Մտածել ինչպես հանցագործ» Առաջադրված
Image Awards Լավագույն սցենար և դրամատիկական սերիալ Ջանին Շորման Բարուա («Տարօրինակ միրգ») Հաղթանակ
Լավագույն դերասան դրամատիկական սերիալում Շեմար Մուր Առաջադրված
Լավագույն ռեժիսոր դրամատիկական սերիալում Ռոբ Հարդի Роб Харди («Հստակ պատճեն») Առաջադրված
2015 People’s Choice Awards Սիրված կրիմինալ հեռուստասերիալ «Մտածել ինչպես հանցագործ» Առաջադրված
Լավագույն դերասան կրիմինալ հեռուստասերիալ Շեմար Մուր Առաջադրված
Prism Awards Լավագույն սերիա դրամատիկական սերաիլի՝ հոգեբանական առողջության մասին «Մտածել ինչպես հանցագործ» (սերիա «Աշխարհի ծայրը») Առաջադրված
Մոնտե Կառլոի հեռուստատեսային փառատոն Միջազգային հանդիսատեսի մրցանակ որպես լավագույն հեռուստասերիալ Touchstone Television, The Mark Gordon Companyruen Առաջադրված
Image Awards Լավագույն դերասան դրամատիկական սերիալում Շեմար Մուր Հաղթանակ
Լավագույն ռեժիսոր դամատիկական սերիալում Հանել Կալպիպեր («Աշխարհի ծայրը») Առաջադրված
2016 People’s Choice Awards Սիրված կրիմինալ հեռուստասերիալ «Մտածել ինչպես հանցագործ» Առաջադրված
սիրված դերասան կրիմինալ հեռուստասերիալի Շեմար Մուր Առաջադրված
2017 People’s Choice Awards Սիրված կրիմինալ հեռուստասերիալ «Մտածել ինչպես հանցագործ» Հաղթանակ

Սփին-օֆֆ

Հեռուստասերիալը ունի երկու սփին-օֆֆ «Մտածել ինչպես հանցագործ։ Կասկածիալի վարքագիծը»(2011) և «Մտածել ինչպես հանցագործ։ սահմանից դուրս» (2016)։

2011-ի փետրվարին CBS հեռուստաալիքով լույս տեսավ սպին-օֆֆ «Մտածել ինչպես հանցագործ։ Կասկածիալի վարքագիծը», որը նկարահանեց մեկ եթերաշրջան՝ 13 սերիա։ Հեռուստասերիալի աստղը օսկարակիր Ֆորեսթ Ուիթակերն էր։ Հետագայում հեռուստասերիալը փակվեց։

2015-ի սկզբին սերիալի հեղինակներից մեկը հայտարարեց, որ թողարկվելու է նոր «Մտածել ինչպես հանցագործ։ սահմանից դուրս» հեռուստասերալ, որում գլխավոր կերպարը կկատարի ամերիկացի դերասան Գէրի Սինիզը։ Սցենարը կառուցված է ՀԴԲ նոր ստորաբաժանման շուրջ, որը զբաղվում է արտերկրում ամերիկացի քաղաքացիների խնդիրներով։ Ավելի ուշ հայտարարվեց, որ ապրիլին թողարկվելու է գլխավոր սերիայի մի դրվագ, որը ցույց կտա երկու գերատեսչությունների փոհամագործակցությունը։ 2016-ին թվականին հեռուստասերիալը շարունակվեց մինչ երկրորդ եթերաշրջան, իսկ 2017-ի մայիսին այն դադարեց։

Քննադատություն

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Rotten Tomatoes, հեռուստասերիալի առաջին սերիալը ստացել է 25  % թարմություն՝ 3.25 10-ից։ Կեսից ավելի բացասական արձագանքների վերաբերվում էր հեռուստասերիալի բովանդակությանը։ Metacritic կայքում հեռուստասերյալը գնահատվում է 42 միավոր 100-ից՝ ընդհանուր 21 արձագանքից։

2-րդ եթերաշրջանից հետո Մենդի Պատինկինը լքեց նախագիծը։ Նա շատ դժգոհ էր հեռուստասերիալի բովանդակությունից, որը դրվագից դրվագ դարնումէր ավելի արյունալի։ Նա ասաց, որ ցավում է իր ներգրավվածության համար.

«Երբեք չէի մտածում, որ նրանք պատրաստվում են սպանել և բռնաբարել բոլոր կանանց ամեն երեկո, ամեն օր, շաբաթից շաբաթ, տարեցտարի։ Դա բացասական էր ազդում իմ հոգու և իմ անձի վրա։ Դրանից հետո ես չէի մտածում, որ նորից կկարողանամ աշխատել հեռուստատեսությունում»:

Պատինկինի հեռացումը ցնցեց և տխրեցրեց ֆիլմի անձնակազմի բոլոր անդամներին։ Այնուամենայնիվ, դերասանը մնաց հավատարիմ իր կարծիքին։

«Հեռուստատեսությամբ այդ դաժանությունը ես չեմ կարող ընդունել ... ԱՄՆ-ում այն ամեն ժամ է, յուրաքանչյուր ալիքով։ Մեկը մյուսի հետևից։ Մարդիկ սիրում են, այդպիսի սերիալներ... Եվ ես ստիպված էի այդ դերը կատարել այդ մութ և մռայլ տեղում։ Պատկերացրեք, որ դուք այսպիսի հեռուստասերիալի նկարահանման մեջ եք օրական 16 ժամ, տարեցտարի… Դա ոչնչացրեց իմ սիրտն ու հոգին։ Սա այն տեղը չէ, որտեղ ուզում եմ լինել ...»:

Ծանոթագրություններ

Tags:

Հեռուստասերիալ Մտածել Ինչպես Հանցագործ Ընդհանուր բնութագիրՀեռուստասերիալ Մտածել Ինչպես Հանցագործ Դերասանական կազմՀեռուստասերիալ Մտածել Ինչպես Հանցագործ Մրցանակներ և անվանակարգերՀեռուստասերիալ Մտածել Ինչպես Հանցագործ Սփին-օֆֆՀեռուստասերիալ Մտածել Ինչպես Հանցագործ ՔննադատությունՀեռուստասերիալ Մտածել Ինչպես Հանցագործ ԾանոթագրություններՀեռուստասերիալ Մտածել Ինչպես ՀանցագործՀետաքննությունների դաշնային բյուրո

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշխարհի երկրներն ըստ տարածքիՎրաստանԽոսրովի անտառ պետական արգելոցՄրջյուններՍմբատ Ա ՆահատակԻսպանիաԾիրանի փողըԷկզեմաԳուսան ԱշոտԿալցիումի օքսիդՈւղիղ խնդիրԼևոն Տեր-ՊետրոսյանՀայաստանի անկախության հռչակագիրՄետաղՍահմանական եղանակՎլադիլեն ԲալյանԱրշիլ ԳորկիՊատվի համար (դրամա)ԽաչքարՄեծ ՄհերԼևոմեկոլՎիլյամ ՍարոյանԻնքնաթիռԿոստանդնուպոլիսՍարդարապատի հերոսամարտՆԱՏՕՄիքայել ՆալբանդյանՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունԲանակում (հեռուստասերիալ)ԿոռուպցիաԾաղիկԱնանիա ՇիրակացիԼուսինՀայկական ճարտարապետությունՎիքիպահեստՔարերի սիմֆոնիաԿարտոֆիլՄարդու ատամԱրցախյան շարժումԴիլիջանԵռանկյունԸղձական եղանակՎարդան Ղուկասյան (Դոգ)ԵգիպտոսԳնարբուկԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԿրիպտոարժույթԿոորդինատային համակարգՀայ-վրացական պատերազմԳուլիվերի ճանապարհորդություններըԽտությունՍիրտՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՆախադասությունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԿրեատինինՎիքիպեդիաՀայկական խոհանոցՖեռնան ՄագելանԼեյկոցիտՀակոբ ԿոջոյանԸնտանիքԱլեքսանդր ՇիրվանզադեՍելեկցիաՉինաստանԴիկլոֆենակԱծխաջուրՀայոց լեզվի պատմությունԷպիլեպսիաԱնտարկտիդաԵրեխայի իրավունքներԳլխուղեղի ուռուցքԽուստուփԿոտորակ (մաթեմատիկա)🡆 More