Մորին Օ’հարա

Մորին Օ'Հարա (անգլ.՝ Maureen O'Hara, իսկական անուն ազգանունը՝ Մորին ՖիցՍիմոնս, անգլ.՝ Maureen FitzSimons, օգոստոսի 17, 1920(1920-08-17), Ռենելա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 24, 2015(2015-10-24), Բոյսե, ԱՄՆ), ծնունդով իռլանդացի ամերիկյան դերասանուհի և երգչուհի, 1930-1950-ական թթ.

ամերիկյան կինոյի նշանավոր դերասանուհիներից մեկը։

Մորին Օ’հարա
Մորին Օ’Հարա
անգլ.՝ Maureen O'Hara
Մորին Օ’հարա
Հասակը1.73 մ
Ծնվել էօգոստոսի 17, 1920(1920-08-17)[…]
ԾննդավայրՌենելա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 24, 2015(2015-10-24)[…] (95 տարեկան)
Մահվան վայրԲոյսե, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն
ՔաղաքացիությունՄորին Օ’հարա Իռլանդիա և Մորին Օ’հարա ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունգրող, ինքնակենսագիր, երգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Ակտիվ շրջան1938-2000
Ժանրերվեսթեռն
Ամուսին(ներ)

Ջորջ Հ. Բրաուն (չեղյալ է համարվել)
Չառլզ Ֆ. Բլեր (մինչև մահը)

Ուիլլ Փրայս (ամուսնալուծվել է)
Երեխա(ներ)Բրուկլին ՖիցՍիմոնս
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000058
ԿինոՊոիսկID 124727

Ծնվել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Ռանելագ արվարձանում 1920 թվականին։ Նա ընտանիքի 6 երեխաներից մեկն էր, հայրը՝ Չառլզ Ստյուարտ Փառնել ՖիցՍիմոնը գործարար էր, իռլանդական «Շեմրոկ Ռովերս» ակումբի համասեփականատերերից մեկը, իսկ մայրը՝ Մարգարիտա Լիլբըրն ՖիցՍիմոնը օպերաին երգչուհի, իսկ կարիերայի ավարտից հետո կանացի հագուստի խանութի սեփականատեր։

Կինոյում աշխատելու փորձեր արել է Լոնդոնում սովորելու տարիներին, և մի առիթով ասել է

Մորին Օ’հարա Եթե կինոն սա է, ապա ես չեմ ուզում ոչ մի ընդհանուր բան ունենալ դրա հետ
- "If this is the movies, I want nothing to do with them!"
Մորին Օ’հարա

Խաղացել է ընդհանուր թվով 50-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում, դրանցից առավել նշանավորներից են՝

  • «Ճամայկա» պանդոկը» - 1939
  • «Կուզիկը Նոտր Դամից» - 1939
  • «Պարիր աղջիկ, պարիր» - 1940
  • «Ինչ կանաչ էր իմ հովիտը» - 1941
  • «Սև կարապը» - 1942
  • «Հրաշք 34-րդ փողոցում» - 1947
  • «Բաղդադի թագուհին» - 1949
  • «Ռիո Գրանդե» - 1950
  • «Խաղաղ մարդը» - 1952
  • «Լեդի Գոդիվան Քովենթրիից» - 1955
  • «Արծվի թևերը» - 1957
  • «Մեր մարդը Հավանայում» - 1959
  • «Ծուղակ ծնողների համար» - 1961
  • «Կհասկանա միայն միայնակը» - 1991

Խաղացած ֆիլմերի մի մասի ռեժիսորը Ջոն Ֆորդն էր, իսկ խաղընկերը՝ Ջոն Ուեյնը։ 2004 թվականին հրատարակվել է նրա ինքնակենսագրական «Tis Herself» վերնագրով գիրքը։ Նույն տարում Իռանդիայի կինոյի ակադեմիան նրան մրցանակ է շնորհել «Կյանքում ունեցած ձեռքբերումների համար»։

Կյանքի վերջին տարիներին Մորին Օ'Հարան որևէ գործունեությամբ հիմնական չի զբաղվել, փոփոխաբար բնակվել է իր մի քանի տներում՝ Իռլանդիայի Գլենգարիֆֆ գյուղում, ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում կամ Վիրջինյան կղզիներում։

2014 թ. նոյեմբերին 94-ամյա դերասանուհին ստացել է պատվավոր «Օսկար» համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մորին Օ’հարա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորին Օ’Հարա» հոդվածին։

Tags:

19202015d:Q229276d:Q2343644Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԲոյսեՀոկտեմբերի 24Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորությունՕգոստոսի 17

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍինգապուրՁկներԵրկկենցաղներՌուսաստանԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԽոսքի մասերԼիպոմաԳորշ գայլԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱրեգակնային համակարգՄոտիվացիաՈրդան կարմիրԱրյունՓարիզԿույր աղիքՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԵրաժշտական գործիքներՍրտի կծկումների հաճախականությունԱվարայրի ճակատամարտՀիվանդությունԼիտվաՖրանսիաԹաջ ՄահալԱստվածային կատակերգությունՓոխառությունՀՀ ներքին գործերի նախարարությունՄոնթե ՄելքոնյանՄատյան ողբերգությանՊապ թագավորՓսորիազՀաճախասրտությունԱտոմԱսորիներԴավիթ ԲեկՎիտամինԵրկաթԱՄՆ-ի նախագահների ցանկՀայ ֆիդայական շարժումԳրիգոր ԼուսավորիչՄարքեթինգՎագրՀայոց պատմությունԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԱրմեն ՄելիքբեկյանՀայաստանՄարդու կմախքԱղավնիներՀռոմի թագավորության պատմությունԲայՍտատուտ (այլ կիրառումներ)Ռուսական կայսրությունԱնուղղակի խնդիրSaudi AramcoԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԶինվորական կոչումներՅուԹյուբՕրալ սեքսՋոնի ԴեփԿատարակտՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Ռիտա ՀեյուորթՈրոնողական ռոբոտՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԿապ (խոսքի մաս)ՀրաբուխԱսորեստանՀոգնակի թիվՄիգրենԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզՇունԵրկիրՔեոփսի բուրգՖրենկ ՍինատրաՎինսենթ վան ԳոգՀարադրություն🡆 More