Մոն Սեն Միշել

Մոն Սեն Միշել (ֆր.՝ Mont Saint-Michel, նորմանդ.

Mont Saint Miché՝ Սուրբ Միքայելի լեռ), կղզի-ամրոցի վերածված ոչ մեծ ժայռոտ մակընթացային կղզի Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում։

Մոն Սեն Միշել
Մոն Սեն Միշել
Մոն Սեն Միշել
Մոն Սեն Միշելը գիշերով
ՏեսակՖրանսիայի կոմունա և car-free place?
ԵրկիրՄոն Սեն Միշել Ֆրանսիա
ԲնակավայրՄանշ և Ավրանշ
Շինության ձևամրոց
կայք
Մոն Սեն Միշել Le Mont-Saint-Michel Վիքիպահեստում

Կղզին ծովախորշի գրանիտային երեք գոյացություններից՝ Մոն Սեն Միշելից, Տոմբլենից և Մոն Դոլից, միակ բնակելին է։ Քաղաքը կղզու վրա գոյություն ունի 709 թվականից։ Ներկայումս այստեղ ապրում է մի քանի տասնյակ մարդ։ 1879 թվականից կղզին մայր ցամաքի հետ կապված է ամբարտակով։ Այս բնական պատմական համալիրը համարվում է Ֆրանսիայի ամենահայտնի և հաճախելի վայրերից մեկը։ 1874 թվականին Մոն Սեն Միշելը հայտարարվել է պատմական հուշարձան, իսկ 1979 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ներառել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Կղզին Փարիզից 285 կմ հեռավորության վրա է։ Աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկներին գրավում է աբբայության և նրան շրջապատող գյուղի տեսքը ժայռի վրա, նաև Եվրոպայի համար յուրահատուկ մակընթացությունն ու տեղատվությունը։

Համալիր այցելող զբոսաշրջիկների թիվը հասնում է տարեկան 1,5-1,8 (ըստ որոշ տվյալների` մինչև 3,5) միլիոնի, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին աբբայություն է այցելում մոտ 650 հազար մարդ։

Դիրքն ու նկարագիրը

Կղզին գտնվում է Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Նորմանդիայում, Մանշ գավառում։ Կղզու բարձր կետը գտնվում է ծովի մակերևույթից 78,8 մ բարձրության վրա և ընդգծված երևում է ծովախորշի և տափակ ափերի ֆոնին։ Կղզին կոնաձև գրանիտե գոյացություն է, որի պարագիծը 1 կմ է։

Լուսնի օրվա ընթացքում (24 ժամ 50 րոպե) ծովախորշում տեղի են ունենում մակընթացությունն ու տեղատվություն, որոնք Եվրոպայի տարածքում ամենաուժեղն են, իսկ աշխարհում երկրորդը Ֆանդի ծովախորշից հետո։ Սիզեգիական մակընթացությունների ժամանակ (աշուն-գարուն գիշերահավասարի ժամանակ, նորալուսնից ու լիալուսնից երկու-երեք օր հետո) ջուրը մնում է ութ ժամ ձմռանը և 9 ժամ ամռանը։ Ջուրը կարող է կղզուց 18 կմ հեռանալ և 20 կմ խորանալ ցամաքում։

Տարածված է կարծիք, թե Մոն Սեն Միշելի ծովախորշի մակընթացության արագությունը համեմատելի է ձիու գալոպի հետ։ Իրականում ջրի արագությունը դանդաղ է, առավելագույնը 6,12 կմ/ժամ, երբ գալոպով վազող ձիու միջին արագությունը 21 կմ/ժամ է, իսկա առավելագույնը 60 կմ/ժամ։

Մակընթացության ամենամեծ բարձրությունը (մինչև 14 մ), մակընթացային ալիքի մեծ արագությունը և հատակի սորացող ավազները, ժայռերի թեքության հետ մեկտեղ դարեր ժամանակ բարենպաստ պայմաններ են ստեղծել առանձնության և թշնամուց պաշտպանվելու համար։ Սկզբում լեռը ցամաքի վրա էր, շրջապատված անտառներով և կելտական ցեղերի բնակավայր էր, որտեղ դրուիդները ծիասական արարողություններ էին իրականացնում։ Հետո հողի, ծովի գործունեության ազդեցությամբ, էրոզիայի և տարածքով հոսող գետերի պատճառով, ծովը գրավեց ցամաքը։ Այժմ ծովախորշի էկոհամակարգը լուրջ խնդիրներ ունի՝ ավազը անընդհատ միացնում է կղզին ցամաքի հետ։ Որոշում է կայացվել ամբարտակը քանդել և փոխարինել կամուրջով, այս նպատակով ձևափոխվել է Կուենոնի գետաբերանի ամբարտակը, որի արդյունքում գետը բաժանվել է երկու թևի և ողողում է կղզին երկու կողմից։

Պատմություն

Մոն Սեն Միշել 
Հրեշտակապետ Միքայելի պայքարը վիշապի հետ, 15-րդ դարի սկիզբ

Մինչև 12-րդ դարում առաջին պաշտամունքային շինության կառուցումը կղզին կոչվում էր Գերեզմանի սար (ֆր.՝ Mont Tombe)։ Համաձայն Ոսկե լեգենդի 708 թվականին Հրեշտակապետ Միքայելը այստեղ հանձնարարել է Արանշի եպիսկոպոսին ֆր.՝ Aubert d'Avranches կառուցել եկեղեցի։ Երեք անգամ դրախտի դարպասի պահապանները հայտնվել են եպիսկոպոսին, քանի որ նա կասկածում էր, թե արդյոք ճի՞շտ է մեկնաբանում երազները։ Միայն, ըստ մեկ վարկածի, Միքայել հրեշտակապետի նրա գլխին գավազանով հարվածելուց կամ ըստ մեկ այլ վարկածի՝ թրով սքեմը վառելուց հետ, Օբերը հրամայում է սկսել եկեղեցու շինարարությունը։ Ավրանշում, որպես մասունք պահվում է եպիսկոպոսի գանգը գավազանի հարվածից առաջացած կլոր անցքով.

Սուրբ Միքայելի պաշտամունքը ծագել է 5-րդ դարում Իտալիայում, որտեղ նա առաջին անգամ հայտնվել է Մոնտե Գարգանո լեռնազանգվածում գտնվող, Մոնտե Սանտ Անջելո քաղաքի մոտակա քարանձավում։ Ըստ ավանդության Օբերը Իտալիա է ուղարկում դեսպանների, որ նոր կառուցվող եկեղեցու համար սուրբ իրեր գնեն, նրանք վերադառնալով տեսնում են, որ ծովը առանձնացրել է կղզին ցամաքից։

Ըստ ավանդության հրեշտակապետի ցուցմունքով եկեղեցին կառուցվել է այն քարանձավի ձևով, որտեղ կայացել է սուրբ Միխայիլի հայտնությունը։ Այս վարկածի մասին են վկայում երկու աղոթագրքեր, որոնք վերագրվում են 6-րդ դարի և հայտնաբերվել են լեռան վրա՝ պեղումների ժամանակ։ Ըստ այդ ավանդության սուրբ Միքայելի օրը ջուրը ծովախորշում ետ է քաշվում և հնարավորություն տալիս մարդկանց կղզի գալ

Մոն Սեն Միշել 
Ծառայություն աբբայությունում

Ծանոթագրություններ

Մոն Սեն Միշել Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոն Սեն Միշել» հոդվածին։

Tags:

Ֆրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԽպիպՔարերի սիմֆոնիաՊատմություն Հայոց (Խորենացի)ԱրատտաՌուբեն Գրիգորյան (գործարար)ԿատուներՄթնոլորտՄետրոնիդազոլՀինդուիզմՄատյան ողբերգությանՄոլորակԹռչուններԹեհրանի կոնֆերանսԼուսինե ԿիրակոսյանՀրաբուխԲոտուլիզմՄոնթե ՄելքոնյանԷպիլեպսիաՍրտի ռիթմի խանգարումներՀռոմՀովհաննես ԱյվազովսկիԱրաբական Միացյալ ԷմիրություններՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամՇնչառությունՆաիր ՏիկնիզյանՀայկական խոհանոցՎիլհելմ Շտորիցի գաղտնիքըԱղիների բորբոքային հիվանդությունՌոմեո և ՋուլիետԼոռու մարզԵգիպտոսՍանկյուլոտներԱղերՍուրճԿաթոլիկ եկեղեցիԱզատի ջրամբարԴանթեական առասպելԻտալիաԺենգյալով հացԵղնջացանՈւսուցման մեթոդներ և հնարներՎանՀունգարիաՄուտացիաՇավարշ ԿարապետյանԱրա Գեղեցիկ և ՇամիրամՌուսական կայսրությունԼոգիստիկաՀապավումՏնտեսագիտությունՀարավային ԱմերիկաՀակոբ ՊարոնյանՀին աշխարհի յոթ հրաշալիքներՖինլանդիաՍինագոգԵրևանի պետական համալսարանԴաշտանային ցիկլՎիտամին D-ի անբավարարությունԲարդ նախադասությունԱմերիկայի Միացյալ ՆահանգներԾաղիկԱրեգակնային համակարգԴեռահասի հոգեբանությունՔեոփսի բուրգԵրիկամՄկաններՖեյսբուքԵրկրորդ համաշխարհային պատերազմԱրմեն ՄելիքբեկյանՀեպատիտ BԵրևանի պատմությունԽոշոր շահումՎանաձորՀույզերՀայաստանի քաղաքները🡆 More