Աստղ Միմոզա: աստղ Հարավային Խաչ համաստեղությունում

Միմոզա (անգլ.՝ Mimosa) /mɪˈmoʊsə/, հայտնի նաև որպես β Կրուսիս (լատիներեն Բետա Կրուսիս, կրճատ՝ Բետա Կրու, β Կրու), Ակրուքսից (Ալֆա Կրուսիս) հետո Հարավային Խաչ համաստեղության երկրորդ ամենապայծառ աստղը և 20-րդ ամենապայծառը գիշերային երկնքում։ Կրկնակի աստղ է կամ ամենայն հավանականությամբ՝ եռակի աստղային համակարգ։

Միմոզա
Աստղ Միմոզա: Անվանակարգություն, Աստղային համակարգ, Մշակույթում
Հետազոտման տվյալներ
Տեսակաստղ, near-IR source? և UV-emission source?
Տեսանելի աստղային մեծություն1,25 (V)
ՀամաստեղությունՀարավային Խաչ
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)10,3 ± 0,2 km/s
Պարալաքս11,71 ± 0,98 մավ
Բացարձակ աստղային մեծություն−3,41
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումB1IV
Գույնի ցուցանիշ−0,23
ՓոփոխականությունBeta Cephei variable?
Ֆիզիկական տվյալներ
Զանգված3,18144E+31 կիլոգրամ
Լուսավորություն34 000 արեգակնային լուսատվություն
Պտույտ35 km/s
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
2MASS J12474326-5941194, GSC 08659-03107, HD 111123, HIP 62434, HR 4853, SAO 240259, β Cru, 1RXS J124742.5-594125, CCDM J12478-5940A, CEL 4154, CPC 20 3932, EUVE J1247-59.6, FK5 481, GC 17374, GCRV 7661, HIC 62434, IDS 12419-5908 A, JP11 2298, N30 2947, PLX 2941.01, PPM 341305, ROT 1887, TD1 16475, TYC 8659-3107-1, UBV 11480, bet Cru, WDS J12477-5941A, IRAS 12448-5925, uvby98 100111123, [KCS2016] J124743.26-594119.5, SBC9 2446, HGAM 2011, WEB 11084, TIC 405567821, UBV M 18628 և ALS 14974

Անվանակարգություն

Ըստ բայերյան անվանակարգության՝ հայտնի է β Կրուսիս (Լատիներեն Բետա Կրուսիս) անվամբ։ Թեև Միմոզան գտնվում է կոպիտ հաշվարկով −60° թեքման վրա, հետևաբար տեսանելի չէ 30° աշխարհագրական լայնությունից դեպի հյուսիս, հին հույների ու հին հռոմեացիների ժամանակներում տեսանելի է եղել 40° լայնությունից դեպի հյուսիս, և այս քաղաքակրթություններն այն համարել են Կենտավրոս համաստեղության մաս։

Ավանդաբար կրել է Միմոզա և պատմական Բեկրուքս /ˈbkrʌks/ անունները։ Միմոզան ծագում է լատիներեն «դերասան» բառից, սակայն կարող է առաջացած լինել նաև նույն անունն ունեցող ծաղկից։ Բեկրուքսն աստղի բայերյան դասակարգման անվան կրճատ տարբերակն է։ 2016 թվականին Միջազգային աստղագիտական միությունն աշխատանքային խումբ է ստեղծել աստղերի անունների դասակարգման համար (WGSN), որի 2016 թվականի հուլիսի առաջին տեղեկագրում ներառված էր այդ խմբի կողմից հավանության արժանացած աստղանունների առաջին երկու տարբերակների աղյուսակը, ըստ որի այս աստղի համար ընդունվել է Միմոզա անունը։

Չինարեն 十字架 (Շի Զի Ջիա) անունը, որը նշանակում է «խաչ», վերաբերում է Ակրուքսից, Միմոզայից, Գամմա Կրուսիսից ու Դելտա Կրուսիսից բաղկացած աստերիզմին։ Հետևաբար Միմոզան ինքը հայտնի է որպես 十字架三 (Շի Զի Ջիա սան, որը նշանակում է «Խաչի երրորդ աստղ», անգլ.՝ the Third Star of Cross

Աստղային համակարգ

Աստղ Միմոզա: Անվանակարգություն, Աստղային համակարգ, Մշակույթում 
Հարավային Խաչ համաստեղությունը

Պարալաքսի չափումների վրա հիմնվելով կարելի է ասել, որ Միմոզան գտնվում է Երկիր մոլորակից 280 լուսային տարի (86 պարսեկ) հեռավորության վրա։ 1957 թվականին գերմանացի աստղաբան Վուլֆ-Դիտեր Հայնցը հայտնաբերել է, որ այն սպեկտրոսկոպիկ կրկնակի աստղ է, որի անդամ աստղերն այնքան մոտ են միմյանց, որ աստղադիտակով անգամ դժվար է դրանք առանձնացնել։ Զույգը միմյանց շուրջ պտույտ է կատարում հինգ տարին մեկ՝ հաշվարկված 5․4-ից 12․0 աստղագիտական միավոր հեռավորության վրա։ Համակարգն ընդամենը 8-11 միլիոն տարեկան է։

Գլխավոր β Կրուսիս A աստղը զանգվածեղ աստղ է, որն ունի արեգակի զանգվածի մոտավորապես 16 անգամ բազմապատիկ զանգված։ Այս աստղի կանխատեսվող պտույտի արագությունը մոտավորապես 35 km s−1 է։ Սակայն այս զույգի ուղեծրային հարթությունը միայն մոտավորապես 10° է, որը նշանակում է, որ աստղի բևեռի թեքությունը հավանաբար նույնպես ցածր է։ Սա նշանակում է, որ ազիմուտային պտույտի արագությունը բավականին բարձր է, մոտավորապես 120 km s−1։ 8․4 անգամ արեգակնային շառավղից մեծ շառավիղ ունեցող աստղի համար սա նշանակում է, որ այն պարբերական պտույտ կատարում է 3․6 օրում։

β Կրուսիս A աստղը հայտնի է որպես β Ցեֆեիդի փոփոխական աստղ, թեև ունենալով 27,000 Կ էֆեկտյին ջերմաստիճան, այն գտնվում է անկայունության գոտու տաք եզրում։ Ունի երեք տարբեր պուլսացիոն ռեժիմ, որոնցից ոչ մեկը ճառագայթային չէ։ Բոլոր երեք ռեժիմների ժամանակահատվածները գտնվում են 4,03–4,59 ժամվա միջակայքում։ Աստղն ունի B0.5 III սպեկտրային դասակարգում, որտեղ «III» լուսավորության դասը ցույց է տալիս, որ այն հսկա աստղ է, որն սպառել է իր միջուկի ջրածնի պաշարը։ Աստղի արտաքին մակերևույթի բարձր ջերմաստիճանը նրան հաղորդում է B-տիպի աստղերին բնորոշ կապտա-սպիտակ երանգը։ Առաջացնում է ուժեղ աստղային քամի և տարեկան կորցնում արեգակի զանգվածի 10−8 անգամ բազմապատիկը, որը համարժեք է արեգակի զանգվածին 100 միլիոն տարում։ Քամին համակարգից հեռանում է 2,000 km s−1 և ավելի արագությամբ։

β Կրուսիս B երկրորդական աստղը համարվում է B2 աստղային դասակարգման հիմնական հաջորդականության աստղ։ 2007 թվականին հայտնագործվել է երրորդ բաղադրիչը, որը հավանաբար ցածրազանգված, նախահիմնական հաջորդականության աստղ է։ Չանդրա ռենտգենյան աստղադիտակով հայտնաբերվել է այս աստղից տեղի ունեցող ռենտգենյան արտանետում։ Երկու այլ աստղեր, որոնք տեղակայված են 44 և 370 արքվայրկյան անկյունային հեռավորության վրա, հավանաբար օպտիկական արբանյակներ են, որոնք ֆիզիկապես կապված չեն այս համակարգի հետ։ β Կրուսիս համակարգը կարող է Կարիճ-Կենտավրոս աստղասփյուռի ցածրադիր Կենտավրոս-Հարավային Խաչ ենթախմբի անդամ լինել։ Սա մի աստղասփյուռ է, որն ընդհանուր ծագում ունի։

Մշակույթում

Միմոզան պատկերված է Ավստրալիայի դրոշի, Նոր Զելանդիայի դրոշի, Սամոայի դրոշի ու Պապուա Նոր Գվինեայի դրոշի վրա, որպես Հարավային Խաչը կազմող հինգ աստղերից մեկը։ 26 այլ աստղերի թվում պատկերված է նաև Բրազիլիայի դրոշի վրա, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է առանձին նահանգ։ Միմոզան ներկայացնում է Ռիո դե Ժանեյրո նահանգը։

«MV Becrux» անունով նավն օգտագործվում է խոշոր եղջերավոր կենդանիներ Ավստրալիայից Ասիա տեղափոխելու համար։ «Mighty Ships» վավերագրական ֆիլմաշարի մի հատվածը նվիրված է այս նավին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Աստղ Միմոզա: Անվանակարգություն, Աստղային համակարգ, Մշակույթում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միմոզա (աստղ)» հոդվածին։

Tags:

Աստղ Միմոզա ԱնվանակարգությունԱստղ Միմոզա Աստղային համակարգԱստղ Միմոզա ՄշակույթումԱստղ Միմոզա ԾանոթագրություններԱստղ Միմոզա Արտաքին հղումներԱստղ ՄիմոզաԱկրուքսԱմենապայծառ աստղերի ցանկԱնգլերենԱստղային համակարգԿրկնակի աստղՀամաստեղություններՀարավային ԽաչՕգնություն:IPA for English

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

QR-կոդՄարքեթինգԿրծքագեղձի քաղցկեղԳառնու հեթանոսական տաճարՎայոց ձորի մարզՊատվի համար (դրամա)Կարմիր գիրքԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԳոռ ՍահակյանՆյու ՅորքԿրոնՋրծաղիկՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՏիգրան ՄեծԽտությունԺենգյալով հացԿորած մոլորվածը ՀայաստանումԿանադաՄուրացանՍտեփան Զորյան (գրող)Ածական անունՎահան ՏերյանԹաթուլ ԿրպեյանՍրտամկանի ինֆարկտՇվեյցարիաՓոխաբերությունԵզդիներՆապոլեոն ԲոնապարտՄեջքի ցավՀապավումՀռոմեական դիցարանի աստվածների ցանկԲյուրականի աստղադիտարանՀայկյան տոմարԱշխարհի մայրաքաղաքների ցանկՏասնաբանյաՆևրոզներԽորեն ԼևոնյանԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Իլհամ ԱլիևԿոչականԿենդանակերպի նշաններՍամվել Բաբայան (ռազմական գործիչ)ՕպերաԹմրամոլությունՆեյմարԷլենի օրագիրըԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀայերենի այբուբենԴեղատնային երիցուկՀեմոգլոբինԿեչառիսի վանական համալիրԿոկորդաբորբՖուտբոլՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՄատաղԱղավնիներ2023Ղարաքիլիսայի ճակատամարտԿենդանիներՀայկական կինոՍննդային ալերգիաՄերկուրի (մոլորակ)ԳերճնշումՍտենտավորումԱրյան ընդհանուր հետազոտությունԲնությունԱրմավիրՄԻԱՎ/ՁԻԱՀՄեծ ՀայքՀունական դիցաբանությունՀիպոթիրեոզԿարմիր կիրակիՀայկական դրամՀայաստանի թռչունների ցանկՀագուստի չափսերՍուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Գյումրի)Գեղարդի վանքԾիածան🡆 More