Միացյալ Թագավորության Վարչապետ

Միացյալ Թագավորության վարչապետ, Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարն է։ Վարչապետը և նրա կաբինետը (բաղկացած բոլոր նախարարներից) հաշվետու են իրենց քաղաքականության և գործողությունների համար միապետի, խորհրդարանի, քաղաքական կուսակցության և անուղղակիորեն իրենց ընտրողների հանդեպ։ Պաշտոնը համարվում է երկրի գլխավոր կառավարման մարմիններից մեկը։ Ներկայումս պաշտոնավարում է Ռիշի Սունակը, ով Պահպանողական կուսակցության ղեկավարն է և հաստատվել է պաշտոնում թագավորի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 25-ին։

Վարչապետ
Prime Minister
Միացյալ Թագավորության Վարչապետ
Միացյալ Թագավորության Վարչապետ
Պաշտոնը զբաղեցնում է՝
Ռիշի Սունակ
25 Հոկտեմբերի 2022 (2022-10-25)-ից
Աշխատավարձ£151,451
տարեկան, ներառյալ £76,011 կուսակցության աշխատավարձը
Առաջինը պաշտոնումՌոբերտ Վոլպոլ
Կայք[www.number10.gov.uk Հղում]

Պաշտոնը չի հիմնադրվել համաձայն որևէ հոդվածի կամ սահմանադրական փաստաթղթի, սակայն գոյություն ունի համաձայն կոնվենցիայի, ըստ որի վարչապետը պետք է հաստատցի միապետը ւ Միացյալ Թագավորության համայնքների պալատի կողմից ընտրված անձին։ Այս անձը պետք է լինի քաղաքական կուսակցության կամ կոալիցիայի ղեկավար, որն ունի թվով ամենաշատ նստատեղը խորհրդարանում։ Վարչապետի դիրքը չի ստեղծվել, այն ձևավորվել է խորհրդարանի երեք հարյուր տարիների ընթացքում ընդունված ակտի, քաղաքական զարգացման և պատմական իրադարձությունների հիման վրա։ Պաշտոնի ձևավորումը գալիս է հեղափոխական ժամանակներից (1688–1720) երբ տեղի ունեցավ միապետությունից խորհրդարանական համակարգի անցումը։ Չնայած միապետությունը չվերացավ և կառավարությունը շարունակեց ղեկավարել միապետը, անհրաժեշտություն առաջավաց քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պաշտոնատար անձի։

1830-ականներին ներմուծվեց կառավարության Վեստմինստերյան համակարգը (կամ կաբինետային կառավարություն), վարչապետը դարձավ primus inter pares կամ առաջինը հավասարների մեջ և Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը։ Վարչապետի քաղաքական դիրքը աճեց ժամանակակից քաղաքական կուսակցությունների, զանգվածային լրատվամիջոցների զարգացմամբ։

Մինչև 1902 թվականը վարչապետը հաճախ նշանակվում էր Լորդերի պալատից, որի կառավարությունը կարող էր ունենալ մեծամասնություն խորհրդարանից։ Այնուամենայնիվ հետագայում որոշվեց, որ վարչապետը կարող է լինել միայն ստորին պալատիվ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունՄիացյալ Թագավորության խորհրդարանՄիացյալ ԹագավորությունՉարլզ III (Մեծ Բրիտանիայի թագավոր)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԲայՎիտամին AՍակավարյունությունՎիտամին EԳորշ արջՄաշկային հիվանդություններԲադերԱղիների բորբոքային հիվանդությունՀայաստանի կուսակցությունների ցանկԲազմացումՀին աշխարհի յոթ հրաշալիքներԱրհեստական բանականությունԵրազԱրարատԹմրամիջոցՀայկական խոհանոցԱնորոշ դերբայՄրջյուններԱրաքսՀեպատիտ CԱծական անունՀայկական առածներ և ասացվածքներԱրմավիրի մարզԲանաստեղծությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԻսլամՀայաստանի թռչունների ցանկՆախադասության գլխավոր անդամներԱշխարհի երկրներն ըստ տարածքիՎահանագեղձԱսիաՂազախստանԱրման ԾառուկյանՀեպատիտ BԵրկաթ պակասորդային սակավարյունությունՎրաստանԿռունկներԼեհաստանՄեր թաղը (պատմվածաշար)ԿիլիկիաԵրեխայի իրավունքներԹբիլիսիՀամո ՍահյանԱդրբեջանՈրդանման ելունի բորբոքումԱլբերտ ԱզարյանՕլիմպիական խաղերԹուրքիաՊատվի համար (դրամա)Խոսքի մասերՀին աստվածներ (դրամա)ԵռանկյունՌուսաստանԷպոսԻսրայել ՕրիՀայկական մանրանկարչությունԼևոն ՇանթՀղիություն (մարդ)Վիլհելմ ՍտեյնիցԵրակների վարիկոզ լայնացումՓոքրիկ իշխանըԱշտարակ (քաղաք)ԷվոլյուցիաԸղձական եղանակՍտրեպտոկոկային ֆարինգիտՔիշ (կղզի)ԴեղանյութերԳայլերՀուլիոս ԿեսարՏավուշի մարզՌափայել ՊատկանյանՓղերՇաղկապԵվրասիական տնտեսական միությունԿայծակՀայաստանի ազգային հերոս🡆 More