Մարմնի Ջերմաստիճան

Մարմնի ջերմաստիճան, բժշկության մեջ, մարդու և կենդանիների օրգանիզմի ջերմային վիճակի ցուցանիշն է, որը տարբեր օրգանների և հյուսվածքների ջերմարտադրության, դրանց ու արտաքին միջավայրի միջև ջերմափոխանակության հարաբերությունների արդյունք է։

Մարդու և տաքարյուն կենդանիների մարմնի ջերմաստիճանը պահպանվում է ջերմակարգավորման հատուկ մեխանիզմներով և տատանվում է 36-39 ցելսուսի սահմաններում։ Մարդկանց մարմնի ջերմաստիճանը մաշկի այն հատվածներում, որոնք բաց են և շփվում են օդի հետ (դեմք, ձեռքեր, ականջներ), ավելի ցածր է։ Օրվա ընթացքում լինում են ջերմաստիճանային ֆիզիոլոգիական տատանումներ, մարդու համար վաղ առավոտի և երեկոյի միջև տատանումը 0,5-1,0 ցելսուս է։ Ներքին օրգանների, մկանների և մաշկի միջև ջերմաստիճանային տարբերությունը կարող է լինել 5-10 ցելսուս, որը դժվարացնում է միջին ջերմաստիճանի որոշումը՝ ամբողջ օրգանիզմի ջերմային վիճակը պարզելու համար։ Սովորաբար չափում են անութային շրջանի, ուղիղ աղիքի, բերանի խոռոչի, ականջի արտաքին անցուղոլ ջերմաստիճանը, որը միևնույն արժեքն ունի։ Բնականոն պայմաններում մարդու անութային ծալքում ջերմաստիճանը օրվա ընթացքում տատանվում է 36-37 °C սահմաններում։ Սառնարյուն կենդանիների ջերմաստիճանն անկայուն է, քիչ է տարբերվում շրջապատի ջերմաստիճանից։ Ջերմաստիճան մարմնի բարձրացումը (հիպերթերմիա) կամ իջեցումը (հիպոթերմիա) մի քանի աստիճանով, պատճառ է դառնում կենսագործունեության պրոցեսների խանգարման և կարող է հանգեցնել ցրտահարության կամ ջերմահարության, երբեմն՝ նույնիսկ մահվան։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Մարմնի Ջերմաստիճան 


Tags:

ԿենդանիներՀարաբերությունՀյուսվածքՕրգանիզմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Օգյուստ ՇառլուաՄուրացանՊարույր ՀայրիկյանՍրտամկանի ինֆարկտՄարդու ատամԵրաժշտությունՍտենտավորումՐաֆֆիՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԴեն ՍյաոպինՔեթի ՓերրիԿոնքի բորբոքային հիվանդությունԳեղամ ՍարյանԲելգիաԳլխուղեղԱվարայրի ճակատամարտՀայկական իժSWOT վերլուծությունԱլեքսանդր ՇիրվանզադեԿանդիդոզԱղբյուր ՍերոբՍրտի բնածին արատներՄեծ Հայքի նահանգների ցանկՀայերեն ՎիքիպեդիաՄթնոլորտԿրծքավանդակի ցավԳաստրիտԴանիել ՎարուժանԱրմավիրԱրտավազդ ԲՎիկտոր ՀամբարձումյանՋրծաղիկԲաժանարարների աղյուսակՎայոց ձորի մարզԱլերգիաԱռիթմիաՆԱՏՕՀայաստանի բուսական աշխարհԽաչքարԲերանաբորբՅուԹյուբՈւսուցման մեթոդներ և հնարներԴեղաբույսերՎերածնունդԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱրևածաղիկԱնձի խանգարումՓարվանա (բալլադ)Քրեական ֆիլմԳառնու հեթանոսական տաճարԽաչակրաց արշավանքներԵղանակի քերականական կարգԶատիկԾավալՄշակույթԱլեքսանդր ԹամազովԴավիթ ԲեկՁկներՄիսաք ՄեծարենցԿարմիր գիրքՄարտԿրոնՀայկական մուֆլոնՀայաստանի դրոշՌուբեն ՄաթևոսյանԱստղաշուշանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱշտարակի շրջանԴուբայSinopharm GroupՀաննիբալՇագանակագեղձի բարորակ գերաճՇաղկապԿատուներԹուրքիա🡆 More