Մադրիդյան Սկզբունքներ

Մադրիդյան սկզբունքներ (անգլ.՝ Madrid Principles), 2007 թվականին նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Արցախյան հակամարտության հետ կապված բանակցությունները վարող Հայաստանին և Ադրբեջանին խնդրի կարգավորման առաջարկած հիմնական սկզբունքների պայմանական անվանումը։ Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակի մի մասը հրապարակվել է 2009 թվականի հուլիսի 10-ին Իտալիայի Աքվիլա քաղաքում։

Մադրիդյան Սկզբունքներ
     Արցախի տարածքներ, որոնք նախկինում հայկական վերահսկողության տակ էին      Հայաստանը Արցախին միացնող միջանցք      Նախկին ԼՂԻՄ տարածք      Ադրբեջանի մնացած տարածք

Հուլիսի 10-ին Աքվիլայում (Իտալիա) կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ արված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանին և Հայաստանին ներկայացվել էր 2007 թվականի նոյեմբերի 29-ի Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների վերջին առաջարկությունները արցախյան հակամարտության հիմնական սկզբունքների ձևակերպման վերաբերյալ։

Հիմնարար սկզբունքները մասնավորապես կոչ են անում՝

  • նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին,
  • Արցախի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,
  • Հայաստանը Արցախին կապող միջանցք,
  • Արցախի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,
  • Ներքին տեղահանված եւ փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,
  • Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաեւ խաղաղապահ գործունեություն։

Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնության են եկել առաջարկվող որոշ սկզբունքների շուրջ, սակայն քիչ առաջընթաց են գրանցել կամ ընդհանրապես բացակայել են գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրսբերման կամ Արցախի ապագա կարգավիճակի որոշման ձևաչափերի ուղղությամբ։

Ծանոթագրություններ

Tags:

20072009ԱդրբեջանԱնգլերենԱրցախյան հակամարտությունԵԱՀԿ Մինսկի խումբԻտալիաՀայաստանՀուլիսի 10ՄադրիդՆոյեմբեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱնահիտՖեյսբուքԾխախոտԻմպրեսիոնիզմԱնանիա ՇիրակացիԹրաֆիքինգՈւրցԱրցախի ՀանրապետությունԵրիկամԽնձորՄարդու ատամՎիլհելմ ՍտեյնիցԱպրիլի 25Հարցական նշանԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԱլեքսանդր ՍպենդիարյանԹալեաթ ՄեհմեդՆապոլեոն ԲոնապարտՍիլվա ԿապուտիկյանՇաքարային դիաբետԱրյունահոսությունՏիգրան ՄանսուրյանԳևորգ ՉաուշԻմ անունն Արամ էՄուտացիաԲնության պահպանությունԻրավունքԲադերՄիացյալ ԹագավորությունԴանիել ՎարուժանԼեյկոցիտՀովհաննես ԱդամյանՎինի ԹուխՔաղցկեղԱստղՌուսաստանՌուդոլֆ Էրիխ ՌասպեԱղասի ԱյվազյանԻտալիաՌոբերտ ԱբաջյանԻրանՍեբաստիան ՄարոքինԲաժանարարների աղյուսակՄուսա լեռան քառասուն օրըՇնչառությունԵվրոպական միությունԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանԼոբիՀամանուններՏավուշի մարզԺողովրդավարությունՀամախառն ներքին արդյունքԱնուղղակի խնդիրԳորշ արջԿոստանդնուպոլիսԱլմա-Աթայի հռչակագիրԱնահիտ ՊարսամյանԷլեկտրոլիզԴանթեական առասպելԱնտարկտիդաԷվոլյուցիաՏողադարձԷկոլոգիական գործոններՇառլ ԱզնավուրՀայաստանի լեռներԹվաբանական պրոգրեսիաԴավիթ ՄուրադյանԱլբերտ ԱյնշտայնԷնվեր փաշաԿանաչ դաշտը (պատմվածք)ԲույսերՀայկական մանրանկարչությունԲացականչական նշանՌոբերտ ՔոչարյանՔանդակագործությունՀուլիոս Կեսար🡆 More