Հոկոն I Բարի

Հոկոն I Բարի (նորվ.` Håkon Adalsteinsfostre, 918 կամ մոտ 920, Հորդալան, Նորվեգիա - 961, Ֆիտյարի ճակատամարտ, Նորվեգիա), Նորվեգիայի երրորդ արքան (934/35 թ.-ից)։

Հոկոն I Բարի
Håkon Adalsteinsfostre
Դիմանկար
Ծնվել է921(0921)
ԾննդավայրՀորդալան, Նորվեգիա
Մահացել է961(0961)
Մահվան վայրՖիտյարի ճակատամարտ
ԳերեզմանSeim
ՔաղաքացիությունՆորվեգիա
ԿրոնՆորվեգական կրոն
Մասնագիտությունմիապետ
ԾնողներՀայր` Հարալդ I Գեղահեր
Զբաղեցրած պաշտոններՆորվեգիայի թագավոր
Հոկոն I Բարի Haakon I of Norway Վիքիպահեստում

Հարալդ I Գեղահերի կրտսեր որդին էր, Էիրիկ Արյունարբու Սեկիրայի արյունակից եղբայրը։

Կենսագրություն

Հոկոնը մեծացել է Անգլիայի թագավոր Էտելստանի հովանավորության ներքո, ինչը հանդիսանում էր Հոկոնի հոր հետ կնքված խաղաղության դաշնագրի մի մասը։ Անգլիայի արքան Հոկոնին մեծացրել է քրիստոնեական հոգեբանությամբ (հավանաբար նրան ուսման է ուղարկել Գլաստոբերիի (Ուեսեքս) աբբայություն), կնքել է, իսկ երբ նրանց հասնում է Հարալդի մահվան լուրը, Էտելստանը Հոկոնին տրամադրում է նավեր և զորք` իրեն թագավոր հայտարարած Էիրիկ Արյունարբու Սեկիրայի դեմ արշավանքի համար։ Նորվեգիա հասնելով` Հոկոնի կողմն են անցնում մեծաթիվ հայտնի մարդիկ, ում Հոկոնը խոստանում է թեթևացնել իր հոր կողմից մտցված ժառանգական սեփականության համար նախատեսված հարկային բեռը։

Գահընկեց արված Էիրիկը փախնում է Բրիտանական կղզիներ որտեղ և սպանվում է։ Նրա որդիները, դաշնակցելով Դանիայի հետ, մի քանի անգամ հարձակվում են Նորվեգիայի վրա, սակայն պարտություն են կրում Հոկոնի կողմից։ Հոկոնը դաշինք է կնքում Հլադիր, Մյորե, Ռումսդալիր յարլերի հետ, ինչի արդյունքում նա ճանաչվում է կոնունգ։ Հոկոնի փարեփոխումների արդյունքում լեյդանգը (ռազմա-ծովային ուժեր) վերածվում է մշտական նավատորմի։

Ձախողվում են քրիստոնեությունը որպես պետական կրոն դարձնելու փորձերը։ Նորվեգիայում առաջին տաճարների կառուցումը հարուցում է նորվեգացի ազնվականների դժգոհությունը, ինչին Հոկոնը չէր կարող դիմագրավել։ Ֆիտյարի ճակատամարտում (961 թ.), որի ժամանակ վերջնականապես պարտության են մտնվում Էիրիկի որդիները, Հոկոնը մահացու վիրավորվում է։ Եղբայրասպան պատերազմից հետո գահը ժառանգում է Էիրիկի երրորդ որդին` Հարալդ II Գորշ Մաշկը։ Սակայն նորվեգացիները նրան չէին ընդունում և մի քանի տարի անց հոժարակամ ընդունում են Նորվեգիայում ափ իջած դանիացիներին` Հարալդ I Կապտատամի գլխավորությամբ, որի հովանավորության ներքո էլ Նորվեգիան սկսեց կառավարել Հոկոն II Ահեղ յարլը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Агишев С. Ю. Теодорик Монах и его «История о древних норвежских королях». М., 2013. С. 456.
  • Снорри Стурлусон. Круг земной. М., 1980.
Հոկոն I Բարի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոկոն I Բարի» հոդվածին։

Tags:

918920961ՀորդալանՆորվեգերենՆորվեգիաՆորվեգիայի թագավորների ցանկՖիտյարի ճակատամարտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍաղմոսավանքԿենդանակերպի նշաններԳեղամ ՍարյանԵնթակաՀոգնակի թիվՇաղկապենաբորբSWOT վերլուծությունՈւղղանկյուն եռանկյունՏնտեսագիտությունՎարազդատ ՀարոյանՀին ԵգիպտոսՋոնի ԴեփԿրիշտիանու ՌոնալդուՖեյսբուքՀայերենի կետադրությունԿտավատԲրազիլիաՔրիստափոր ԿոլումբոսԹռչուններՏաղավար տոներՍանկյուլոտներՖուտբոլՀովհաննես ԹումանյանՎատիկանԿունիլինգուսՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԵղվարդՄատյան ողբերգությանԱսպիրինԱրամ ԽաչատրյանԻոսիֆ ՍտալինԽաչակրաց արշավանքներՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄայիսյան հերոսամարտերԵրիկամային անբավարարությունԴՆԹՍամվել (վեպ)Աստվածային կատակերգությունՉինաստանՍննդային ալերգիաԼեհաստանԻսպանիաՈւղիղ խնդիրՍպիտակ ձին (պատմվածք)Օդի ջերմաստիճանՔաղցկեղԲույսերՎավերագրական ֆիլմՋոնաթան ՍվիֆթԿիլիկիայի հայկական թագավորությունԱնտարկտիդաՆիկոլ ՓաշինյանԼևոմեկոլԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՏագնապային խանգարումՄարզական կոչումՄետրոպոլիտՏրանսպորտՀայաստանի զինված ուժերՔինգսման։ Գաղտնի ծառայությունՀինգերորդ շարասյունԿոսովոյի հուշարձաններՀիրիկԱսկարիդոզՄեղուներՀայկական դիցաբանությունԷստրոգեններԱրհեստական բանականությունԱնգկոր ՎատԼիպոմաԲրյունետ (երգչուհի)Տիեզերք1-ին տիպի շաքարային դիաբետ🡆 More