Հեյլի Էթվել (անգլ.՝ Hayley Atwell, ապրիլի 5, 1982(1982-04-05), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ Հիմնականում հայտնի է «Առաջին վրիժառուն» և «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» ֆիլմերի շնորհիվ, որտեղ նա կատարել է Փեգի Քարթերի դերը։ 2015-2016 թվականներին նակատարել է գլխավոր դեր «Գործակալ Քարթերը» հեռուստասերիալում։
Հեյլի Էթվել անգլ.՝ Hayley Atwell | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց, The London Oratory School? և All Saints Catholic College? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ընտրանի | Peggy Carter? |
2016 թվականին Էթվելը «Դատավճիռ» սերիալում սկսել է կատարել գլխավոր դերը։
Էթվելը ծնվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։ Աղջիկների համար նախատեսված Սիոն-Մենինգ հռոմեական կաթոլիկ դպրոցն ավարտելուց հետո սովորել հռետորական արվեստ։ 2002-ից մինչև 2005 թվականները Հեյլին սովորել է «Հիլդհոլ» դրամայի և երաժշտության դպրոցում։ Հետագայում ուսումնասիրել է փիլիսոփայություն և աստվածաբանություն Լոնդոնի թագավորական քոլեջում։ Ունի Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիություն։
2005 թվականին Էթվելն առաջին անգամ հայտնվել է էկրանն՝ նկարահանվելով «Pringles»-ի գովազդում և «Ինչ էլ որ նշանակի սերը» հեռուստաֆիլմում։ Լիամետրաժ ֆիլմերի ոլորտում Հեյլիի առաջին աշխատանքները եղել են «Մենսֆիլդ պարկ» և «Կասանդրայի երազանք» ֆիլմերը։ 2008 թվականին կատարել է գլխավոր դերերից մեկը «Դքսուհի» և «Վերադարձ Բրայդսհեդ» ֆիլմերում։ 2010 թվականին նկարահանվել «Երկրագնդի հիմնասյունները» սերիալում։
Էթվելը մեծ ճանաչման է արժանացել 2011 թվականին Փեգի Քարթերի դերի շնորհիվ, որ կատարել է «Առաջին վրիժառուն» ֆիլմում։ Հետագայում նա հետ վերադարձել է այդ դերին «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը», «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը», «Մրջյուն-մարդ», «Վրիժառուները։ Վերջնախաղ» ֆիլմերում, «Վ.Ա.Հ.Ա.Ն-ի գործակալները» և «Գործակալ Քարթեր» սերիալներում։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | հֆ | Ինչ էլ որ նշանակի սերը | Whatever Love Means | Սաբրինա Գինես |
2006 | ս | Գեղեցկության գիծ | The Line of Beauty | Քեթրին Ֆեդեն |
2006 | հֆ | Ֆենիի վախը | Fear of Fanny | Ջեյն |
2006 | ս | Էքսկլյուզիվ թատրոն | Masterpiece Theatre | Ռոզա Գառլենդ |
2006 | հֆ | Սուտակը մշուշում | The Ruby in the Smoke | Ռոզա Գառլենդ |
2007 | հֆ | Մենսֆիլդ պարկ | Mansfield Park | Մերի Կրոուֆորդ |
2007 | ֆ | Այժմ՝ քո մասին | How About You... | Էլլի Հարիս |
2007 | ֆ | Կասանդրայի երազանքը | Cassandra's Dream | Անջելա Ստարկ |
2007 | հֆ | Հյուսիսային աստղի ստվերը | The Shadow in the North | Ռոզա Գառլանդ |
2008 | ֆ | Վերադարձ Բրայդսհեդ | Brideshead Revisited | Ջուլիա Ֆլայտ |
2008 | ֆ | Դքսուհին | The Duchess | Էլիզաբեթ Ֆոսթեռ |
2009 | կֆ | Սիրային ատելություն | Love Hate | Խիթ |
2009 | ս | Բանտարկված | The Prisoner | Լուսի |
2010 | կֆ | Լոլիկի ապուր | Tomato Soup | կինոաստղ |
2010 | ս | Երկրագնդի հիմնասյունները | The Pillars of the Earth | Ալինա |
2010 | ս | Ցանկացած մարդու սիրտը | Any Human Heart | Ֆրեյա Դեվերել |
2011 | ֆ | Առաջին վրիժառուն | Captain America: The First Avenger | Պեգի Կարթալ |
2011 | ֆ | Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը | Բնօրինակ անունը հայտնի չէ | Captain America: Winter soilder / Պեգի Կարթալ, ձայնակցում |
2012 | ֆ | Ես՝ Աննան | I, Anna | Էմմի |
2012 | ս | Խաղատունը ներկայացնում է | Playhouse Presents | բանկիռ |
2012 | ֆ | Սքոթլանդ Յարդի թռչող ջոկատը | The Sweeney | Նենսի Լյուիս |
2012 | ս | Ֆալկոն | Falcón | Կոնսուելա Հիմենես |
2012 | հֆ | Անհանգիստը | Restless | Եվա Դելեկտռոսկայա |
2013 | ֆ | Ջիմի Հենդրիքս | All Is by My Side | Կետի Էտչինգեմ |
2013 | ս | Սև հայելի | Black Mirror | Մարտա |
2013 | կֆ | Ագենտ Քարթեր | Marvel One-Shot: Agent Carter | Պեգի Կալթալ |
2013 | ս | Հանցագործ կյանք | Life of Crime | Դենիս Վուդս |
2014 | ֆ | Ապագայի հուշեր | Testament of Youth | հոուպ |
2014 | ս | Վ.Ա.Հ.Ա.Ն․-ի գործակալները | Marvel's Agents of S.H.I.E.L.D. | Պեգի Կալթալ |
2015-2016 | ս | Գործակալ Քարթեր | Marvel's Agent Carter | Պեգի Կալթալ |
2015 | ֆ | Մոխրոտիկը | Cinderella | Մոխրոտիկի մայրը |
2015 | ֆ | Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը | Avengers: Age of Ultron | Պեգի Կալթալ |
2015 | ֆ | Մրջյուն-մադը | Ant-Man | Պեգի Կալթալ |
2016-2017 | ս | Դատավճիռ | Conviction | Հեյս Մարիսոն |
2018 | ս | Հովարդս Էնդ | Howards End | Մարգարետ Շլեգել |
2018 | ֆ | Քրիստոֆեր Ռոբին | Christopher Robin | Էվելին Րոբին |
2019 | ֆ | Վրիժառուները․ Վերջնախաղ | Avengers: Endgame | Պեգի Կալթալ |
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2007 | Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոն | Լավագույն դերասանուհի | Ֆենիի վախը | Առաջադրված |
2008 | Բրիտանական անկախ կինոյի մրցանակ | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Դքսուհի | Առաջադրված |
2009 | Կայսրություն | Լավագույն դեբյուտ | Առաջադրված | |
Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ | Երկրորդ պլանի ամենալավ դերասանուհի | Առաջադրված | ||
2011 | Ոսկե Գլոբուս | Մինի-սերիալի լավագույն դերասանուհին | Երկիր մոլորակի հիմնասյուները | Առաջադրված |
Առցանց ֆիլմերի և հեռուստատեսության միության մրցանակ | Մինի-սերիալի լավագույն դերասանուհի | Առաջադրված | ||
Ճիչ | Ֆանտաստիկ ֆիլմերի լավագույն դերասանուհի | Առաջին վրիժառու | Առաջադրված | |
Առաընթաց ունեցած դերասանուհի | Առաջադրված | |||
2015 | Սատուրն | Լավագույն հեռուստադերասանուհի | Գործակալ Քարթեր | Առաջադրված |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյլի Էթվել» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Հեյլի Էթվել, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.