Հեդոնիզմ

Հեդոնիզմ, բարոյագիտական սկզբունք, ըստ որի հաճույքին ձգտելը մարդու վարքագիծը որոշող հիմնական շարժառիթն է։ Հեդոնիստական բարոյագիտական ըմբռնումներում հաճույքը արտաքին բարիք է (հաճույքը բարություն է, տառապանքը՝ չարիք) և մարդու գոյության իմաստը։ Հեդոնիզմը ձևավորվել է Հին Հունաստանում (կիրենիկներ, Էպիկուր)։ Հետագայում հեդոնիզմի գաղափարները հետաքրքրություն են առաջացնում Վերածննդի և Լուսավորականության շրջանի փիլիսոփաների շրջանակներում։ 18-րդ դարում ֆրանսիական մատերիալիստները հեդոնիզմի սկզբունքը գործածում են բանական էգոիզմի ուսմունքի հիմնավորման համար։ Հեդոնիզմը բովանդակվում է ուտիլիտարիստական բարոյագիտության մեջ։ Հեդոնիզմին անդրադարձ է կատարվում 20-րդ դարի բուրժուազիական հասարակագիտական տեսություններում (Մ.

Շլիկ, Զ. Մանտայանա, Հ. Մարկուզե և ուրիշներ)։

Հեդոնիզմ
Արիստիպպուս Կիրենացին՝ Կիրենեյան փիլիսոփայական դպրոցի հիմնադիրը, որը ուլտրա-հեդոնիստական էր

Քննադատություն

Հեդոնիզմը հիմնականում առնչվում է հասարակության նատուրալիստական ըմբռնումներին և այդ իմաստով քննադատվում է մարքսիստական փիլիսոփայության մեջ։ Ըստ մարքիստական գաղափարախոսության հետևորդների՝ հեդոնիզմը չի կարող դառնալ ո՛չ բարոյականության հիմնավորում, ո՛չ նրա չափանիշ, քանի որ այն վերջ ի վերջո հանգում է բարոյականության հասարակական բովանդակության ժխտմանը, ռելյատիվիզմի հաստատմանը, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ անբարոյականության քարոզմանը։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 331 Հեդոնիզմ 

Tags:

18-րդ դար20-րդ դարԷգոիզմՀին ՀունաստանՄատերիալիզմՄարդՓիլիսոփաների ցանկ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՓսորիազՄատենադարանԿոմիտասԱրտույտների ագարակըԳևորգ ԷմինՔարային շինանյութերԲարդ նախադասությունԲանակում (հեռուստասերիալ)Նար-ԴոսՀամացանցՆապոլեոն ԲոնապարտԳնարբուկՎիտամին AՍատուրն (մոլորակ)Մեր թաղը (պատմվածաշար)Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրՀայկ և ԲելՏեղի պարագաՊյոտր ՉայկովսկիՀայ ֆիդայիներԱրարատԱնորոշ դերբայԱմերիկաՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԴաշտանՅուպիտեր (մոլորակ)Երակների վարիկոզ լայնացումԿրիպտոարժույթՍասնա ծռերում գործող անձանց անուններԷվերեստԱրցախյան ազատամարտՄրջյուններԳուրգեն ՄահարիԳևորգ ՄկրտչյանՀակահիստամինային դեղերՀամո ԲեկնազարյանԱվտոմեքենաԴատաԼեքսՎաղարշապատՎիտամինԿապ (խոսքի մաս)Հնդկաստանի մշակույթԽրիմյան ՀայրիկԷկզեմաԴավիթ ԱնանյանՇաղկապՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀովհաննավանքՀայկական առածներ և ասացվածքներՀայկական ատոմային էլեկտրակայանԷվոլյուցիաՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Հայրենական մեծ պատերազմԻմպրեսիոնիզմՍմբատաբերդՄիավորված ազգերի կազմակերպությունԾիծեռնակներՀայ գրերի գյուտԿաթնասուններՍպիտակ ձին (պատմվածք)ԱրաքսՀովհաննես ԲաղրամյանԱֆրիկաՌոբերտ ՖիշերԵրաժշտական գործիքներՍառը պատերազմՀայաստանի առաջին բաժանումՀեքիաթԴերանունԲանաստեղծական կայուն ձևերԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՀովհաննես ԹումանյանՀայաստանի տնտեսությունԱպրիլի 26Հայոց ազգային խորհուրդ (1917-1918)Մուրացան🡆 More