Հայերն Իրաքում

Հայերն Իրաքում (արաբ․՝ أرمنيون عراقيون‎‎ - իրաքահայեր) հայտնվել են տակավին 7-12-րդ դարերից՝ Աբբասյան խալիֆայության ժամանակ, և Բասրայում ու Բաղդադում հիմնել իրենց համայնքները։ Հետագայում գաղութն ստվարացավ հատկապես Իրանի շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի հետևանքով տեղահանված և ջալալիների հալածանքներից փախած հայերի հաշվին։ Իրաքի հայ գաղութը նկատելիորեն աճեց հատկապես Մեծ եղեռնից հետո, երբ այստեղ ապաստան գտան մոտ 100.000 գաղթականներ։ 1922 թվականից հայերն այստեղ արդեն ունեին հոգևոր թեմ։

Հայ-իրաքական հարաբերություններ
Իրաք և Հայաստան
Հայերն Իրաքում
Իրաք
Հայերն Իրաքում
Հայաստան

21-րդ դարի սկզբին իրաքահայերի թիվը 20.000 էր։ Նրանք հիմնականում բնակվում են Բաղդադում, Բասրայում, Մոսուլում, Քիրքուքում։ Առավելապես զբաղվում են արհեստներով և առևտրով, կան նաև բժիշկներ, ճարտարագետներ, պետական ծառայողներ։ Մոսուլում գործող մեքենանորոգման 5 խոշոր գործարաններից 4-ը պատկանել են հայերին։

Բաղդադ

Հայերն Իրաքում 
Հայ երեխաները Բաղդադում (1918)

Բաղդադի հայերի հասարակական կյանքը կազմակերպում են մշակութային, բարեգործական, մարզական միությունները։ Լույս է տեսնում Հայոց առաջնորդարանի «Հաղորդագրություն» պարբերաթերթը։ Իրաքում գործում են 10 առաքելական եկեղեցիներ, որոնցից առաջինը՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է Բաղդադում 1640 թվականին։ Այն ուխտավայր է ոչ միայն հայերի, այլև տեղի մյուս քրիստոնյաների համար։

Բաղդադում գործում են ազգային Սրբոց թարգմանչաց-Սվաճյան, Հայ ազգային, Հայոց դպրոց վարժարանները։ Համայնքի մշակութային կյանքը ձևավորվել է 1920-ական թվականներից։ Աշխույժ է եղել հատկապես թատերական և երաժշտական կյանքը։

Բասրա

Հայերն Իրաքում 
Սուրբ Աստվածածին եկեղեցի

Բասրայի հայ համայնքի գոյության մասին գրավոր տեղեկությունը վերաբերվում է 1222 թվականին, երբ քաղաքում և նրա շրջակայքում բնակվող հայերի թիվը հաշվի առնելով՝ այնտեղ հիմնվել է հոգևոր թեմ։ 1924 թվականին Բասրայում և շրջակայքում կար 2422 հայ, 1967 թվականին՝ մոտ 4000։ Բասրահայ համայնքի մասն են կազմում Բասրայից 7 կմ հեռու գտնվող Մարգիլի հայերը։ Համայնքը ղեկավարում է 3 հոգուց կազմված թաղային խորհուրդը, որը պատասխանատու է Ազգային Կենտրոնական վարչությանը։

Բասրայի սուրբ Աստվածածին եկեղեցի կառուցվել է 1736 թվականին։ 1910 թվականին հիմնվել է «Վարդանանց վարժարանը», որը միավորել է (1964 թվականից) Բասրայի «Ղարիբյան» (1923) և Մարգիլի «Ազգային» (1931) վարժարանները։ Մշակութային և մարզական կյանքը ղեկավարում է հայ երկսեռ երիտասարդաց միությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հայերն Իրաքում 

Tags:

Աբբաս IԱբբասյաններԱրաբերենԲաղդադԲասրաՄեծ եղեռնՍեֆյան Պարսկաստան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՏիեզերագնացությունՆոյՍևանի իշխանՎարդան ՄամիկոնյանԱնտառՎագինիզմՓորկապությունԲրյունետ (երգչուհի)ԿիպրոսՀռոմեա-սելևկյան պատերազմԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՍողոմոն ԹեհլիրյանԼեյկոցիտԿաթված«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԱծական անունԲուդդայականությունԱրյան շրջանառությունՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունԱուտիզմՄիջուկային զենքՇառաչ և ցասումԿիստաՖեյսբուքԱնաստասիա ՏատարևաՊատմություն Հայոց (Խորենացի)Շտերնի անվան կոնսերվատորիաՄարդու անատոմիաՄոլորակԳերմանիաԱրյան խումբՀովհաննես ՇիրազՊարզ թիվԼեոնարդո դա ՎինչիԽաչատուր ԱբովյանԵրաժշտական գործիքներԿոկորդաբորբԽորանարդՍև անգղԲագրատունիներՀայաստանի զինված ուժերԼոգիստիկաԽոր ՎիրապՌուբեն ՄաթևոսյանԴիլիջանԵրևանՀոմոցիստեինՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱռանց ընտանիքի (վիպակ)Հունական դիցաբանությունՎարդգես ՊետրոսյանԻբուպրոֆենԱռիթմիաԳարեգին ՆժդեհԼյարդի ցիռոզՀարակատար դերբայՀայ ֆիդայիներՎարդանանց պատերազմԿրիշտիանու ՌոնալդուՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՄարտՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԱլբանիաԱստվածաշունչԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)Հայաստանի բուհերի ցանկՋոան ՌոուլինգՀեքիաթՀամո ՍահյանԱրշակունիների թագավորությունԹութքՕլիմպիական խաղերԹոքաբորբՎիժում (հղիության կրելախախտ)ՎերածնունդԵրազ🡆 More