Հայաստանի Ազգային Կամերային Նվագախումբ

Հայաստանի ազգային կամերային նվագախումբ, գործունեություն, սկսվել է դեռևս Խորհրդային ժամանակաշրջանում։ Հիմնադրվել է 1962 թվականին Երևանում որպես անսամբլ․ հիմնադիր գեղարվեստական ղեկավարը եղել է ջութակահար Զարեհ Սահակյանցը։

Հայաստանի Ազգային Կամերային Նվագախումբ
Հայաստանի ազգային կամերային նվագախմբի համերգը 2013 թ նոյեմբերին Ալեքս թատրոնում, Գլենդել, Կալիֆորնիա

1997 թվական այն միավորվել է Երևանի կամերային նվագախմբի հետ, և կազմավորվել է Հայաստանի ազգային կամերային նվագախումբը։

Պատմություն

1975-1983 թվականներին գեղարվեստական ղեկավարը եղել է Կ. Բաղդասարյանը, 1983-1997 թվականներին՝ Ռուբեն Ահարոնյանը։ Նվագախմբի հիմքը լարային գործիքների խումբն է. պայմանավորված ստեղծագործության բնույթով՝ ընդգրկվում են նաև փայտե և պղնձե փողային գործիքներ։ Նվագացանկում՝ բարոկկոյի վարպետների, եվրոպացի և հայ կոմպոզիտորների երկեր, հայկական ժողովրդական երգերի ու միջնադարյան մեղեդիների մշակումներ, փոխադրումներ և այլն։

Նվագախմբի համար գործեր են գրել Ա. Հարությունյանը, Է. Հովհաննիսյանը, Ա. Աճեմյանը, Է. Խաղագործյանը, Ռ. Սարգսյանը և ուրիշներ։

Կատարողական արվեստին բնորոշ են պրոֆեսիոնալ բարձր մակարդակը, երկերի ինքնատիպ մեկնաբանությունը։ Նվագախմբի հետ ելույթներ են ունեցել հայ և այլազգի անվանի երաժիշտ-կատարողներ Գ. Գասպարյանը, Լ. Զաքարյանը, Շ. Արծրունին, Ա. Գավաֆյանը, Ժ. Տեր-Մերգերյանը, Վ. Սպիվակովը, Յ. Բաշմետը և ուրիշներ։

Նվագախումբը համերգներով շրջագայել է ԱՊՀ-ում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մերձբալթյան երկրներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ֆիլիպիններում, Թաիլանդում և այլուր։

1997 թվականին նվագախումբը միավորվել է Երևանի կամերային նվագախմբի հետ, վերակազմավորվել Արամ Ղարաբեկյանի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ 1997 թվականից), երբ նույն թվականի ապրիլին Հայաստանի մշակույթի նախարարը հատուկ հրավեր է ուղարկել ամերիկահայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանին և նրան նշանակել նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր։ Փաստորեն նոր գլխավոր դիրիժորը կազմել է նորացված Հայաստանի ազգային կամերային նվագախումբը։ Քսանհինգ բարձրակարգ կամերային երաժիշտներ, որոնք բոլորն էլ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ էին, ընդգրկվել են նվագախմբի կազմում։

2011 թվականին գեղարվեստական ղեկավար է դարձել Վահան Մարտիրոսյանը։

Հայաստանի ազգային կամերային նվագախումբը թողարկել է ձայնասկավառակներ, ունի ֆոնդային ձայնագրություններ։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հայաստանի Ազգային Կամերային Նվագախումբ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 141 Հայաստանի Ազգային Կամերային Նվագախումբ 

Tags:

Զարեհ ՍահակյանցԽորհրդային Միություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՍասունցի ԴավիթՄարինա ԲերբերյանՆիկոլ ՓաշինյանԵռանկյան բարձրությունԱրյան ընդհանուր հետազոտությունՄիքայել ՆալբանդյանԱնորոշ դերբայՌևմատիզմՍիլվա ԿապուտիկյանՔիշ (կղզի)Տեղեկատվական տեխնոլոգիաներՔաոս (վեպ)Վարդանանք (պատմավեպ)Հայ գրերի գյուտԱվշային հանգույցների բորբոքումԷրիթրոցիտներԶինվորական կոչումներԱրամ ԱսատրյանՄեղրատու մեղուՎահանաձև գեղձի քաղցկեղՄասոնականությունԿոկորդաբորբԳևորգ ՉաուշՀայաստանի Ազգային ժողովԲայՀայկական ազգային հագուստ (տարազ)Հովհաննես ԲաղրամյանԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՂազարոս ԱղայանՄոնղոլական կայսրությունՔիմիական զենքԲարդի44-օրյա պատերազմՄակարավանքԿոնքի բորբոքային հիվանդությունՀակասնկային դեղերԹոմաս ԷդիսոնՀաղորդակցությունԱմերիկայի հայտնագործումԲուրգ (երկրաչափություն)ՎարդավառMercedes-BenzՓանոս ԹերլեմեզյանՇիրակի մարզՄաշկաբորբՄարդու պապիլոմավիրուսԷջմիածնի Մայր ՏաճարԱրարատի մարզՍիմբիոզՏիգրան ՊետրոսյանՄթնոլորտԷլեկտրական հոսանքԿոստան ԶարյանՀամբիկ ՍասունյանՍայաթ-ՆովաԷնդոմետրիոզՕլիմպիական խաղերՀամախառն ներքին արդյունքՍառը պատերազմԴանիել ՎարուժանՀայկ նահապետԱծանցյալՍերժ ՍարգսյանՅուրա ՄովսիսյանՄիջին ականջի բորբոքումԱղբյուր ՍերոբԻլհամ ԱլիևՈւղիղ խնդիրՖիմոզՀյուսիսային ԱմերիկաՀայաստանի զինանշանՄարդու առնանդամԱղերԴավիթ ԲեկՍևանա լիճ🡆 More