Կամիլ Դոնսյո

Կամիլ Դոնսյո (ֆր.՝ Camille Doncieux, հունվարի 15, 1847(1847-01-15), Լիոն - սեպտեմբերի 5, 1879(1879-09-05), Vétheuil), ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի առաջին կինը։ Եղել է ինչպես Մոնեի, Էդուարդ Մանեի, Պիեռ-Օգյուստ Ռենուարի նկարների հերոսուհին։ Կամիլը Մոնեի երկու տղաների մայրն է։

Կամիլ Դոնսյո
ֆր.՝ Camille Doncieux
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1847(1847-01-15)
ԾննդավայրԼիոն
Մահացել էսեպտեմբերի 5, 1879(1879-09-05) (32 տարեկան)
Մահվան վայրVétheuil
ՔաղաքացիությունԿամիլ Դոնսյո Ֆրանսիա
Մասնագիտությունբնորդ
ԱմուսինԿլոդ Մոնե
ԵրեխաներՄիշել Մոնե և Ժան Մոնե
Կամիլ Դոնսյո Camille Doncieux Վիքիպահեստում

Վաղ տարիներ

Կամիլ-Լեոն Դոնսյոն ծնվել է 1847 թվականի հունվարի 15-ին Լա Գվիլոտիեր քաղաքում։ Այս քաղաքը այժմ կազմում է Լիոն քաղաքի մասն է կազմում։ Հայրը՝ Չարլզ Կլոդ Դոնսյոն, վաճառական էր։ Կնոջ և դստեր հետ Ֆրանսիայի Երկրորդ կայսրության ժամանակ (1852-1870) տեղափոխվել է Փարիզ՝ Սորբոնի մոտ։ 1857 թվականին՝ Կամիլի քրոջ ծնունդից հետո, ընտանիքը տեղափոխվել է Բատիգնոլս. այն այժմ գտնվում է Փարիզի հյուսիսարևմտյան հատվածում։ Բատիգնոլսը հայտնի է արվեստագետներով։

Երիտասարդության տարիներին Կամիլը բնորդուհի է եղել։ 1865 թվականին նա ծանոթացել է Կլոդ Մոնեի հետ, որը յոթ տարով մեծ էր նրանից և դարձել է Մոնեի կտավների հիմնական հերոսուհին։ Կամիլը Մոնեի սիրուհին էր, որը Մոնեին հանդիպելուց առաջ ապրում էր ծայր աղքատության պայմաններում։ Մոնեի հորաքույրն ու հայրը դեմ էին նրա և Կամիլի մտերմությանը։ Երբ պետք է ծնվեր նրանց առաջին որդին, Մոնեն թողել է Կամիլին Փարիզում և բնակություն է հաստատել հորաքրոջ ամառանոցում։ Նա երկար ժամանակ կապ չի ունեցել Կամիլի հետ։ Վերջինս մնացել էր Փարիզում՝ առանց ապրելու միջոցների։

Ամուսնություն և երեխաներ

Կամիլ Դոնսյո 
Բանեկուր գետը, 1868 թվական
Կամիլ Դոնսյո 
Կամիլը՝ Տրուվիլ սյուր Մերի լողափին նստած, նկարված է զույգի մեղրամսի ժամանակ, 1870 թվական
Կամիլ Դոնսյո 
Կամիլ Մոնեն ճապոնական հագուստով, 1876 թվական
Կամիլ Դոնսյո 
Կամիլը մահվան մահճում, 1879 թվական

1867 թվականի օգոստոսի 8-ին Փարիզում ծնվել է Կամիլ Դոնսյոյի և Կլոդ Մոնեի առաջին որդին՝ Ժան Մոնեն։ Կլոդը, որն իր ամառն անցկացրել էր Սեն Ադրեսում՝ հյուրընկալելով հորն ու հորաքրոջը, որդու ծնվելուց հետո մի քանի օրով տեղափոխվել է Փարիզ։ Մի քանի օր անց վերադարձել է Սեն Ադրես։ Հետագայում Կլոդ Մոնեն եկել է Փարիզ և բնակություն է հաստատել այն ցուրտ մեկսենյականոց տանը, որտեղ մինչ այդ ապրում էին Կամիլն ու մանկահասակ որդին։ 1868 թվականից նա ապրում էր կնոջ և որդու հետ, բայց այդ փաստը գաղտնի էր պահում հորից և հորաքրոջից, իսկ նրանք կարծում էին, որ Կլոդը լքել է կնոջն ու որդուն։ Պարտատերերից խուսափելու և ավելի էժան տեղ ապրելու համար գարնանը ընտանիքը տեղափոխվել է Գլոտոն՝ Բանեկուր կոչվող փոքրիկ գյուղ։ Սակայն նրանց շուտով դուրս են վռնդել այն հյուրանոցից, որտեղ ուզում էին անվճար ապրել։ Կամիլն ու Ժանը գյուղում մենակ էին ապրում, իսկ Կլոդը փորձում էր գումար վաստակել։

Կամիլն ու Մոնեն ամուսնացել են 1870 թվականի հունիսի 28-ին:Նկարիչ Գյուստավ Կուրբեն նրանց հարսանիքի վկաներից էր։ Մոնեի հայրը ներկա չէի հարսանիքին, որովհետև դեմ էր նրանց ամուսնությանը։ Ի տարբերություն նրա՝ արարողությանը ներկա էին Կամիլի ծնողները։ Հարսանիքի ժամանակ Կամիլը որպես օժիտ ստացել է 1200 ֆրանկ։ Այդքան գումար նա պետք է ստանար նաև հոր մահից հետո։ Կամիլի ծնողները նշել են, որ օժիտի գումարը պետք է պահվի նրա անունով առանձին հաշվի վրա։ Այս ամենը արվում էր, որպեսզի այդ գումարը գաղտնի մնար Կլոդ Մոնեի պարտատերերից։ Կամիլն ու Կլոդը իրենց որդուն՝ Ժանին ևս իրենց հետ տարել են Տրուվիլ սյուր Մեր մեղրամսի։ Նրանք ապրում էին Տրիվոլի հյուրանոցում։ Շարունակելով խուսափել պարտատերերից՝ Մոնեն ձգտել է հեռու մնալ նաև ֆրանս-պրուսական պատերազմի զորակոչից։ Նա լքել է կնոջն ու որդուն և գնացել Հավր՝ Ֆրանսիա՝ հիվանդ հորն այցելելու, այնուհետև Անգլիա՝ ենթադրաբար հոր տված գումարով։ Կամիլն ու Ժանը հանդիպել են Կլոդին Անգլիայում, 1870 թվականի հոկտեմբերին։

1871 թվականի սկզբին նրանք ապրում էին Բաթ Փլեյս կոչվող վայրում։ Հենց այստեղ էլ Կլոդը նկարել է Կամիլին (առաջին լոնդոնյան նկարը)։ Այն վերնագրված է «Վերափոխում»։ Նկարում Կամիլը նստած է, ձեռքին՝ գիրք։

Էռնեստ և Ալիս Օշեդեները տեղափոխվել են Մոնեների տուն, երբ շռայլ կյանք վարելով՝ կորցրել են իրենց հարստությունը։ Սկզբում 2 ընտանիքներն ապրել են մի փոքր տան մեջ, բայց հետո տեղափոխվել են ավելի ընդարձակ տուն, որպեսզի 12 հոգով կարողանային տեղավորվել։

Նրանց 2-րդ որդին՝ Միշել Մոնեն, ծնվել է 1878 թվականի մարտի 17-ին, իսկ Կամիլի հիվանդությունը գնալով բարդացել է։

Հիվանդություն և մահ

Կամիլը հիվանդացել է, երբ Օշեդե ընտանիքը տեղափոխվել է Մոնեների մոտ։ Այն ողջ գումարը, որը հավաքվել էր վաճառված նկարներից, օգտագործվել է Կամիլի բուժման և դեղամիջոցների համար։ Նրա բուժմամբ էր զբաղվում Ալիսը։

Մահճի մոտ 1879 թվականի օգոստոսի 31-ին քահանան կատարել է վերջին ծիսակատարությունը։ Նա նաև կրոնապես հաստատել է Մոնեների քաղաքացիական ամուսնությունը։

Կամիլը մահացել է 1897 թվականի սեպտեմբերի 5-ին Վեթհեիլում կոնքի քաղցկեղից (չնայած որոշ աղբյուրներում կարծիք կա, որ նա մահացել է տուբերկուլոզից)։ Մոնեն մահվան մահճում նկարել է Կամիլին։

Արվեստում

Կամիլը ամուսնու նկարների հիմնական հերոսուհին է եղել, որոնցից «Կամիլը (Կանաչ զգեստով կինը)» նկարը Փարիզի պատկերասրահում քննադատների հավանությանն է արժանացել, և Արսեն Աուսին 800 ֆրանկով գնել է այն։ Բացի այն, որ Կամիլը եղել է Կլոդ Մոնեի սիրելի հերոսուհին, նա պատկերվել է նաև Էդուարդ Մանեի և Պիեռ-Օգյուստ Ռենուարի կտավներում։

Կլոդ Մոնեի կտավներ

Սրանք այն նկարներն են, որոնց հերոսուհին Կամիլն է.

  • Նախաճաշ խոտերի վրա, 1865 թվական
  • Զբոսանք (Բեզիլ և Կամիլ), 1865 թվական
  • Կամիլը փոքր շան հետ, 1866 թվական
  • Կամիլը կամ Կանաչ զգեստով կինը, 1866 թվական
  • Կանայք այգում, 1866 թվական
  • Ընթրիքից հետո, 1868 թվական
  • Բանեկուր գետը, 1868 թվական
  • Կամիլը՝ Տրուվիլ սյուր Մերի լողափում նստած, 1870 թվական
  • Կամիլը լողափում, 1870 թվական
  • Մադամ Մոնեն բազմոցին, 1871 թվական
  • Գարուն, 1872 թվական
  • Յասամանները արևի տակ, 1872 թվական
  • Կարմիր գլխաշորը։ Միսիս Մոնեի նկարը, 1873 թվական
  • Նստարանը, 1873 թվական
  • Կանաչ դաշտ Արժանտյոյի մոտ, 1873 թվական
  • Կամիլ Մոնեն պատուհանի մոտ, Արժանտյո, 1873 թվական
  • Քայլք Արժանտյոյի մոտ, 1873 թվական
  • Կամիլ և Ժան Մոնեները Արժանտյոյի պարտեզում, 1873 թվական
  • Կամիլը Ճանի հետ այգում, 1873 թվական
  • Նստարանին նստած կինը, 1874 թվական
  • Արվեստագետների ընտանիքը պարտեզում, 1875 թվական
  • Կամիլ Մոնեն և մանուկը Արժանտյոյի արվեստագետների պարտեզում, 1875 թվական
  • Մադամ Մոնեն ասեղնագործելիս, 1875 թվական
  • Զբոսանք։ Հովանոցով տիկինը, 1875 թվական
  • Ծաղկե մահճակալ (Corbeille de fleurs), 1876 թվական
  • Կամիլ Մոնեն ճապոնական հագուստով, 1876 թվական
  • Կամիլը Արժանտյոյի պարտեզում, 1876 թվական
  • Կինը այգում, 1876 թվական
  • Մարգագետնում, 1876 թվական
  • Այգին։ Մոլոշավարդեր, 1877 թվական
  • Կամիլը՝ մանուշակների ծաղկեփնջով, 1877 թվական
  • Կամիլը մահվան մահճում, 1879 թվական

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Կամիլ Դոնսյո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Դոնսյո» հոդվածին։

Tags:

Կամիլ Դոնսյո Վաղ տարիներԿամիլ Դոնսյո Ամուսնություն և երեխաներԿամիլ Դոնսյո Հիվանդություն և մահԿամիլ Դոնսյո ԱրվեստումԿամիլ Դոնսյո ՊատկերասրահԿամիլ Դոնսյո ԾանոթագրություններԿամիլ Դոնսյո Արտաքին հղումներԿամիլ Դոնսյո18471879d:Q920444Էդուարդ ՄանեԼիոնԿլոդ ՄոնեՀունվարի 15Պիեռ-Օգյուստ ՌենուարՍեպտեմբերի 5Ֆրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՃապոնիաՇվեյցարիաԱմոթույքՍրտամկանի ինֆարկտԳրոնինգենի թանգարանՍևրի պայմանագիրՀայաստանի գետերի ցանկՀայաստանի լեռներՎիլյամ ՍարոյանՍակուրաՎարդգես ՊետրոսյանՔանդակագործությունՓիղԱբիսինյան կատուՀայաստանի ձկների ցանկՆյարդային համակարգԱգաթա ՔրիստիԳարեգին ՆժդեհՁկներԳևորգ ՉաուշԿատուներԱծանցՄուրացանԱրյան ճնշումԿոնքի բորբոքային հիվանդությունԱշոտ ՆավասարդյանՀարցական նշանՌապոնեՄարքեթինգԲուդդայականությունՀայկական խոհանոցՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ԱֆրիկաԿիլիկիայի հայկական թագավորությունԱլպիական մանուշակՀայ գրերի գյուտՄոնղոլական կայսրությունՅուրի ԳագարինԻրավունքԻսրայել ՕրիՀարավային ԱմերիկաԳորշ գայլԱուտիզմՎագինիզմՄոմիկՈսկիԱվշային հանգույցների բորբոքումԱբովյան (քաղաք)Հայաստանի դրոշԿուսությունԱստղաշուշանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱլբերտ ԱյնշտայնԿենսաբանական դասակարգումԳլխուղեղի ուռուցքՇավարշ ԿարապետյանԹվաբանական պրոգրեսիաՉեռնոգորիաՆաիրի ԶարյանՄաշկային հիվանդություններԿուսաթաղանթԿանդիդոզԱնգլիաՊետությունԻ՞նչ է ճշմարտությունը (նկար, Գե)Արտիստը (Շիրվանզադե)Տեղեկատվական տեխնոլոգիաներՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՄոտիվացիաԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Pills n PotionsԵրիկամաքարային հիվանդությունՀայաստանի կենդանական աշխարհՁնծաղիկ🡆 More