Խաղամոլը

Խաղամոլը (ռուս.՝ Игрок), Ֆեոդոր Դոստոևսկու վեպերից մեկը, առաջին անգամ տպագրվել է 1866 թվականին։ Վեպի մտահղացումը եղել է դեռ 1863 թվականի աշնանը, սեպտեմբերի 18 (30)-ին, երբ Դոստոևսկին նամակ է ուղարկել Հռոմից Նիկոլայ Ստրախովին վեպի սյուժեով։ Վեպը գրվել է 21 (25) օրվա ընթացքում։

Խաղամոլը
Игрок
Խաղամոլը
ԵնթավերնագիրИз записок молодого человека
ՀեղինակՖեոդոր Դոստոևսկի
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1866
Նկարագրում էԵվրոպա
ՆախորդՈճիր և պատիժ
ՀաջորդԱպուշը
ԵրկիրԽաղամոլը Ռուսական կայսրություն
Հրատարակման տարեթիվ1866
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/fyodor-dostoevsky/the-gambler/c-j-hogarth
Խաղամոլը The Gambler (novel) Վիքիպահեստում
Խաղամոլը

Ստեղծման պատմություն

1863-ին Ֆեոդոր Դոստոևսկին այցելում է Բադեն-Բադեն։ Այնտեղ մի քանի օրվա ընթացքում տանուլ է տալիս իր ունեցած ողջ գումարը, բացի այդ սիրուհու՝ Պոլինա Սուսլովայի կանխիկ գումարը։ Պարտքերը հատուցելու նպատակով Դոստոևսկին պայմանագիր է կնքում հրատարակչական տան հետ։ Բադեն-Բադենում Դոստոևսկին մի քանի անգամ գնում է խաղատուն և տանուլ տալիս մեծ գումարներ։ Խաղից ստացված տպավորությունները օգտագործել է վեպը գրելուց։

Վեպը գրելու ընթացքում Դոստոևսկին մտերմացել է իր սղագրուհու՝ Աննա Սնոտկինայի հետ և հետագայում ամուսնացել։ Ամուսնանալուց հետո նորապսակները ուղևորվել են շրջագայության Եվրոպայով, մեծ մասամբ Բադեն-Բադեն։ Այնտեղ Ֆեոդոր Միխայլովիչը կրկին խաղում և պարտվում է։ Դրանից հետո նա երդվում է չխաղալ և պահում է երդումը՝ չխաղալով իր կյանքի վերջին 10 տարիներին։

Երբ 1864 թվականի հուլիսի 10-ին Պետերբուրգում մահացավ Դոստոևսկու մեծ եղբայրը՝ Միխայիլ Դոստոևսկին, «Ժամանակաշրջան» ամսագրի ամբողջ պարտքերը իր վրա է վերցնում Ֆեոդոր Միխայլովիչը։ Եվ որպեսզի հետ վերադարձնի եղբոր պարտքերը, նա կնքում է ոչ շահավետ պայմանագիր՝ գրել նոր վեպ՝ «Խաղամոլը»։ Խաղամոլ վեպը գրվել է միաժամանակ Ոճիր և պատիժ վեպի հետ։

Սյուժե

Գրքի իրադարձությունները տեղի են ունենում գերմանական հորինված քաղաքում՝ Ռուլետտենբուրգում ռուս.՝ Рулеттенбург։ Գրքի գլխավոր հերոսը՝ 25 տարեկան Ալեքսեյ Իվանովիչը, աշխատում է պաշտոնաթող գեներալի ընտանիքում, որպես նրա երեխաների ուսուցիչ։ Ալեքսեյը սիրահարված է գեներալի խորթ աղջկան՝ Պոլինային, նա էլ իր հերթին՝ ֆրանսիացի Մարկիզ դե Գրիեին։ Ամբողջ ընտանիքը սպասում է Մոսկվայում բնակվող ծեր, մեծահարուստ բարեկամուհու՝ Անտանիդա Վասիլյևնայի (ռուս.՝ Антонида Васильевна Тарасевичева) մահվանը՝ հույս ունենալով ստանալ նրա ունեցվածքը։ Բայց 75-ամյա բարեկամուհին գալիս է Ռուլետտենբուրգ լիովին առողջ և հայտարարում, որ չի պատրաստվում գեներալին դրամական որևէ օգնություն հատկացնել։ Նա պատճառաբանում է գեներալի վերաբերմունքը իր հանդեպ։ Որպեսզի օգնի Պոլինային, Ալեքսեյը մեծ գումար է շահում նրա համար, բայց հպարտ աղջիկը չի ընդունում գումարը։ Ալեքսեյը լիովին տարվում է ռուլետկայով։ Որոշ ժամանակ բոլոր հերոսները ապրում են՝ «անտեղյակ» միմյանցից։ 2 տարի անց Ալեքսեյն իմանում է, որ ամբողջ այս ընթացքում Պոլինան իրեն է սիրել։

Հերոսներ

  • Ալեքսեյ Իվանովիչ
  • Պոլինա Ալեքսանդրովնա Զագորյանսկայա
  • Գեներալ
  • Մարիա Ֆիլիպովնա
  • Մարկիզ դե Գրիեյ
  • Աստլեյ
  • Անտանիդա Վասիլևնա Տառասևիչևա
  • Մադեմուազել Բլանշ
  • Մադամ դե Քոմինգես

Մշակութային ազդեցություն

1929 թվականին Բրյուսելում առաջին անգամ տեղի ունեցավ «Խաղամոլ» օպերան, որի հեղինակը Սերգեյ Պրոկոֆևն էր, իսկ 1974-ին՝ Մոսկվայում։ Վեպն ունի բազմաթիվ ադապտացիաներ՝

Հայտնի քաղվածքներ

  • Հաճույքը միշտ օգտակար է, իսկ վայրի, անսահմանափակ իշխանությունը նույնիսկ ճանճի վրա, դա էլ մի ուրիշ տեսակի հաճույք է։ Մարդը բնությունից դեռ բռնակալ է և սիրում է դահիճ լինել։
  • Իսկապես, մարդը սիրում է տեսնել իր լավագույն ընկերոջ նվաստացումը։ Ընկերությունը մեծ մասամբ հիմնված է նվաստացման վրա, և սա հին, բոլոր խելացի մարդկանց հայտնի ճշմարտություն է։
  • Գիտեք մի անհավատալի բան՝ ես Ձեզ ամեն օր ավելի շատ եմ սիրում, բայց դա գրեթե անհնար է։
  • Խեղդվողը բռնվում է ծղոտից, համաձայնվեք ինքներդ, բայց եթե նա չխեղդվեր, ապա չէր համարի ծղոտը, որպես ոստ։

Հայերեն թարգմանություն

«Խաղամոլը» վեպը հայերեն թարգմանել է Պողոս Մակինցյանը։

Արտաքին հղումներ

Խաղամոլը Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաղամոլը» հոդվածին։

Tags:

Խաղամոլը Ստեղծման պատմությունԽաղամոլը ՍյուժեԽաղամոլը ՀերոսներԽաղամոլը Մշակութային ազդեցությունԽաղամոլը Հայտնի քաղվածքներԽաղամոլը Հայերեն թարգմանությունԽաղամոլը Արտաքին հղումներԽաղամոլը1866ՀռոմՌուսերենՍեպտեմբերՖեոդոր Դոստոևսկի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մայիսի 1 (տոն)Հայկական պարՎանաձորԽոսրովի անտառ պետական արգելոցՖեռնան ՄագելանՈւրբաթագիրքԱրագածոտնի մարզԲանաստեղծությունՈրդանման ելունի բորբոքումԴանիել ՎարուժանԲնության պահպանությունԵրակների վարիկոզ լայնացումԱրմավիրի մարզՈրոտանԿիրանց (Տավուշի մարզ)Թութակներ (ընտանիք)ԴվինԱռիթմիաՄաշկ (մարդ)Սուրբ ծնունդՉինաստանՄարսողությունՀուլիոս ԿեսարՎահագնՄակդիրՌոբերտ ՖիշերԸնտանիքԵվրասիական տնտեսական միություն22-րդ դարՀաստատուն բաղադրության օրենքԷջմիածնի Մայր ՏաճարՓսորիազԿատուներԱլեքսանդրապոլի պայմանագիրՄեր հայրենիքԻսահակ ՆյուտոնՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԵվրասիաՎարդավառՎիտամին D-ի անբավարարությունՍերմնահեղուկԱլեքսանդր ՍպենդիարյանՍիրտՅոհան ԳուտենբերգՆորավանքՄիացյալ ԹագավորությունԱբովյան (քաղաք)Հեշտոցի սնկային վարակՊետական կառավարման ձևՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱնմոռուկՑեղին սիրտը (ժողովածու)Ապրիլի 25Կույր աղիքՕձերՆոյյան տապանՅանդեքսԷնվեր փաշաՊրիզմաՎարդՌուբեն ՍևակԲաժանարարների աղյուսակԳևորգ ԷմինՇիկացման լամպՀին աշխարհի յոթ հրաշալիքներՂազարոս ԱղայանՀատակումՄարտիրոս ՍարյանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԲագրատունիների թագավորությունԼևոն ԱրոնյանՀայկական լեռնաշխարհԱյրվածքԱրման ԾառուկյանԴիլիջանԱնորոշ դերբայՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանում🡆 More